Լրահոս
Քաղաքական
00:10
18.01.23
172

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Img default alt hy

Հունվարի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քննարկվել են Սիսիան, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Նաիրի տարածքային կառույցների խորհուրդների ընտրությունների կազմակերպման հարցը, մի շարք կազմակերպչական և կադրային հարցեր:

Մտքեր են փոխանակվել Սպիտակ համայնքում սուբվենցիոն և ներդրումային ծրագրերի ակտիվացման, ինչպես նաև համայնքային կյանքի մի շարք այլ հարցերի մասին:

Վարչությունը աջակցություն է հայտնել Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ջանքերին: