Լրահոս
Իրավական
16:45
01.06.22
124

Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը կքննվի դռնբաց

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու և պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունն այսուհետ կշարունակվի դռնբաց նիստում։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, բավարարել է բողոքաբեր Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի միջնորդությունը՝ գործի քննությունը դռնբաց ռեժիմով անցկացնելու վերաբերյալ։

Դատական նիստը հետաձգվել է՝ մինչև հունիսի 3-ը, ժամը՝ 17.00-ն։