Լրահոս
Սփյուռք
14:30
24.04.25
540

«Նիկոլ, դավաճան»․ բողոքի ակցիա Թեհրանում` ընդդեմ ՀՀ իշխանությունների

Img default alt hy

Թեհրանից ստացված տեղեկություններով, Թեհրանի հայոց թեմի Ս.Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված Ոգեկոչման միջոցառման ընթացքում, Ծաղկեմատույցի արարողության ժամանակ, մի խումբ ՀՀ քաղաքացիներ «Ուրացումը հանցագործություն է» վանկարկումներով խանգարել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աշխատակազմին՝ մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին՝ պոկելով նրանց ձեռքի ծաղիկները և հայտարարելով, որ ժխտողականության և ուրացման քաղաքականությամբ առաջնորդվող պաշտոնական Երևանի իշխանությունը պարտավոր է վերջ տալ թրքահաճո ռազմավարությանը՝ պառակտել Սփյուռքը և միջամտել ցեղասպանության տարելիցի ոգեկոչման արարողություններին, գրում է «Հրապարակ»-ը։