Լրահոս
Քաղաքական
12:41
08.05.22
1 005

Նիկո՛լ, գերիները քո պատճառով են հայտնվել Բաքվի բանտերում. Էդուարդ Շարմազանով

Img default alt hy

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Նիկոլ,շուտով կարո՞ղ է ասես՝ Երևանի կենտրոնում ադրբեջանական դրոշ տեղադրեք ու կհաստատվի խաղաղություն։

Այ կապիտուլյանտ,գերիների հարազատներին համոզել ես, թե իբր ադրբեջանական դրոշ այրելու պատճառով իրենց որդիները դեռ Բաքվում են։ Դու էիր ասում 1-2 ամսից կգան գերիները..բա բերեիր ,1 տարի անցել է։

Հաջորդ քայլդ ո՞րն է լինելու …մարդկանց հորդորելը ադրբեջանական դրոշներով երթ իրականացնելը։ Մարդկանց ցավի վրա հակապետական ու լկտի մանիպուլյացիա ես անում։

Գերիները քո պատճառով են հայտնվել Բաքվի բանտերում։ Եթե սրտիդ դարդ է եղել թշնամու դրոշ այրելը՝ ադրբեջանական դրոշը վերցրու ու ինքդ գնա Բաքու։

Հայաստանի ադրբեջանացում չի լինելու։ Ողորմելի շանտաժներդ էլ չեն աշխատելու»։