Լրահոս
Հասարակական
21:35
18.12.24
239

Նիգավան-Միրաք ճանապարհին մեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել էր ձյան մեջ

Img default alt hy

Դեկտեմբերի 18-ին, ժամը 10:12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիգավան-Միրաք ավտոճանապարհին ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Միրաք գյուղի խաչմերուկի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենան։