Լրահոս

2025-11-11
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Արմավիրի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից
    Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 11-ին, ժամը 16։14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանում, պայթել է բեռնատար ավտոմեքենա։
    23:58
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում կսկսի գործել մարտարվեստների ակումբ, որտեղ բոլոր պարապմունքները լինելու են անվճար․ Սարգիս Կարապետյան (տեսանյութ)
    «Նոյեմբերի 24-ից Երևանում կսկսի գործել Lionheart մարտարվեստների ակումբը։ Ակումբում բոլոր պարապմունքները եղել և լինելու են անվճար։ Ձեր հայտերը կարող եք ուղարկել lionheart.armenia ինստագրամյան էջին»։ Այս մասին հայտարարել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը։
    23:55
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Լենուղի գյուղում
    Նոյեմբերի 11-ին, ժամը 18։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենուղի գյուղի 10-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ չշահագործվող քարե շինության ներսում այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:11-ին, մարվել՝ 20:08-ին։ Այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր:
    23:49
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լիբանանի սահմաններում պետք է պահպանվի հայկական դիմագիծը․ ՀՅԴ
    «ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւնը՝ գլխաւորութեամբ Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի եւ ընկերակցութեամբ Կեդրոնական կոմիտէի անդամներ՝ նախկին նախարար Աւետիս Կիտանեանի եւ Արծիւ Տէր Խաչատուրեանի երեքշաբթի, 11 նոյեմբեր 2025-ին այցելեց Մխիթարեան հայրերու Ռաուտայի վարժարան, ուր հանդիպում ունեցաւ կառոյցի տնօրէն հայր Կորիւն Նարեկ Ճէնանեանի հետ։
    23:45
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ․ «Փաստինֆո»
    Ամանորյա տոնական միջոցառումների ձևավորման այս տարվա բյուջեն կազմել է 607 միլիոն 645 հազար դրամ, որի շրջանակներում իրականացվելու են երևանյան տարբեր տեղորոշումներում տոնական ձևավորումներ, լույսերի վառման արարողություններ, Սուրբծննդյան տոնավաճառ, ձեռք են բերվելու գլխավոր տոնածառի համար նոր ճյուղեր և լույսեր։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։
    23:30
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել տանը կից խորդանոցում
    Այսօր՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղում տուն է այրում, հայտնում է Shamshyan.com-ը։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են սեփական տանը կից գտնվող խորդանոցում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
    23:15
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիտվան Բելառուսին զգուշացրել է սահմանը փակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին
    «Նախարարություն կանչված Բելառուսի դեսպանության ներկայացուցչին բողոքի հայտագիր է տրվել՝ Բելառուսի կողմից Լիտվայի օդային սահմանի կրկնվող խախտումների վերաբերյալ, որոնք դիտարկվում են, որպես հիբրիդային հարձակումներ։ Նման դեպքերի կրկնության պարագայում՝ սահմանը փակ պահելու ժամկետը կերկարաձգվի կամ կիրականացվեն հավելյալ գործողություններ»,- նշված է հաղորդագրությունում։
    23:00
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ
    Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Քարաշամբ գյուղում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    22:51
    11.11.25
    Ավելին
  • Հասարակական
    Արյունալի հաշվեհարդարներ. 24-ամյա տղան գիտակցության չի եկել, 57-ամյա կնոջ կյանքին վտանգ չի սպառնում
    Ինչու՞ են շատացել դանակահարությունները Հայատանում: Երկուշաբթի Աբովյանում մարդկանց աչքի առաջ դանակահարված երիտասարդը երկար ժամանակ գետնին ընկած է մնացել: Վկաների խոսքով՝ շտապօգնությունը ուշ է հասել դեպքի վայր: Հիվանդանոց տեղափոխված 24-ամյա երիտասարդը գիտակցության չգալով մահացել է:
    22:45
    11.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Վաղարշապատի համայնքապետի թեկնածուն հայտնվել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում
    Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունների շեմին իրավապահների հատուկ ուշադրության տակ են հայտնվել «Մայր Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուն և ցուցակի երկրորդ համարը: Գրիշա Հարությունյանը, որ Դողս գյուղի ղեկավարն է եղել 2016-ից 2021 թվականներին, իրեն առնչվող քրեական գործը «կարված գործ» է անվանում:
    22:30
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կադրեր՝ ինչպես են Աբովյանում դանակահարում երիտասարդին
    Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ին ՀՀ ՆԳՆ   ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից. հայտնել են, որ դանակահարության հետևանքով բուժկենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի: 
    22:25
    11.11.25
    Ավելին
  • Տարածաշրջան
    Այրվելով է կործանվել թուրքական ռազմական օդանավը. 20 թուրք զինծառայող էր վերադառնում Բաքվից
    Վրաստանում կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում 20 մարդ է եղել, որոնց որոնում են թուրք և վրացի փրկարարները: Օդանավը Ադրբեջանից Թուրքիա վերադառնալիս է եղել, երբ անհետացել է ռադարներից: Ենթադրվում է, որ թուրք զինվորականները Բաքվի ռազմական շքերթից վերադառնալիս են եղել: Ալիևն արդեն ցավակցել է Էրդողնին:
    22:15
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու. տնտեսագետ
    Ուրեմն, 2026 թվականի հունվարի մեկից սկսվում է առողջապահության պարտադիր ապահովագրման փուլը։ Այս փուլում 200 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողների վրա դրվում է նոր հարկ՝ տարեկան 129000 դրամ։
    22:00
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինն ու Տոկաևը կհանդիպեն
    Ինչպես հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակ Ռուսլան Ժելդիբայը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը Կրեմլում կլինի տետ-ա-տետ։ «Կրեմլում տեղի կունենա ոչ ֆորմալ հանդիպումը՝ տետ-ա-տետ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության անունից պաշտոնական ընթրիք կմատուցվի Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցի պատվին»,- նշել է նախագահի մամուլի խոսնակը։ Հիշեցնենք՝ Ղազախստանի նախագահը նոյեմբերի 11-12-ը պետական այցով գտնվում է Ռուսաստանում։ Նախատեսվում է, որ Պուտինն ու Տոկաևը կքննարկեն ռուս-ղախազական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ղազախական ռազմավարական համագործակցության և քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում գործընկերության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի հիմնական թեմաները։ Ակնկալվում է, որ կստորագրվեն կարևոր երկկողմ փաստաթղթեր։ 
    21:54
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՌՀ-ն 500․000 դրամի չափով տուգանել է «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ»-ին
    Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է կայացրել կիրառել վարչական տույժ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ՝ 500․000 դրամի չափով։ Այս մասին հայտնում են ՀՌՀ–ից։ «2025 թվականի նոյեմբերի 11-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարեց հերթական նիստ, որի օրակարգում ընդգրկված էին երկու հարց՝ 1․«ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (դիմումի հիման վրա հարուցված թիվ 9 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): 2․«ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 53 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, միաձայն որոշում է կայացրել «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ 20 օրով լիցենզիայի գործողության կասեցում։ Հանձնաժողովը, ուսումնասիրելով «Ավրորանյուզ»-ի գլխավոր խմբագրի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի նյութերը, արձանագրել է, որ ընկերությունը Արարատի մարզում երեք հաճախականություններով 24 ժամ շարունակ փաստացի հեռարձակում չի իրականացրել։ Թեև ընկերությունը պարզաբանել է, որ տեխնիկական խափանման պատճառով հեռարձակումը հնարավոր չի եղել, Հանձնաժողովը գտել է, որ այդ հանգամանքը բավարար հիմք չէ իրավախախտումը չարձանագրելու համար։ Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքների դրույթները՝ Հանձնաժողովը որոշել է կասեցնել «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը 20 օրով։ Որոշումն ուժի մեջ է մտնում այն ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան։ Երկրորդ հարցը վերաբերում էր «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման հարցին: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ուսումնասիրելով 2025 թվականի հոկտեմբերի 13-ին իր նախաձեռնությամբ հարուցված թիվ 53 վարչական վարույթի նյութերը, արձանագրել է, որ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «ՔԻՍՍ ԷՖԷՄ» լսողական ծրագրի եթերում արձանագրվել են «Գովազդի մասին» օրենքի պահանջների խախտումներ։ Հանձնաժողովի մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 6–10-ն ընկած հաղորդումների ընթացքում մի շարք հաղորդավարներ եթերում հիշատակել են «Մանուկյան» գինու և կոնյակի գործարանի արտադրանքը՝ օրենքով չսահմանված ժամին։ Ըստ գործող օրենսդրության՝ ալկոհոլային խմիչքների գովազդը և դրանց ֆիրմային անվան հիշատակումները արգելված են, այդ թվում՝ «հովանոցային գովազդի» ձևով՝ որում գովազդվող ապրանքների և ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է այն ապրանքների և ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց գովազդի նկատմամբ սույն օրենքով նախատեսված են սահմանափակումներ: Հիմք ընդունելով «Գովազդի մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքների համապատասխան դրույթները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը եզրակացրել է, որ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ»-ի եթերում հնչած հիշատակումները իրենց բովանդակությամբ կազմում են «հովանոցային գովազդ» և հակասում են օրենքի պահանջներին։ Արդյունքում՝ Հանձնաժողովը որոշում է կայացրել կիրառել վարչական տույժ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ՝ 500․000 դրամի չափով»։
    21:45
    11.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Իրանական ապրանքը կարող է թանկանալ Հայաստանում. ջրի ճգնաժամ է Իրանում
    Ջրային աննախադեպ ճգնաժամ է սպառնում Իրանին՝ անոմալ եղանակի պատճառով: Իրանի նախագահը զգուշացրել է, որ թեհրանցիները կլքեն մայրաքաղաքը, եթե մինչև տարեվերջ տեղումներ չլինեն:
    21:30
    11.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Նոր զիջումների է պատրաստում Փաշինյանը. ընդդիմությունը վերծանում է «նիկոլերենը»
    Խորհրդարանական ընդդիմությունը մտահոգություն ունի, որ Արծվաշենը ու հայկական մյուս օկուպացված տարածքները վերադարձնելու մասին գրառումով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում նոր տարածքներ զիջել Հայաստանից, որոնք Բաքուն անկլավ է անվանում: Պատահական չէ, որ Փաշինյանն այդ գրառումն արել է Ադրբեջանի արտգործնախարարության այն հայտարարությունից հետո, թե Բաքուն ակտիվ առաջ է տանում անկլավների հարցը:
    21:15
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միասնական ժամերգություն կկատարվի Արագածոտնի թեմի Սուրբ Աստվածածին վանքում
    «Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, բոլոր ազատազրկվածների, հոգևոր դասի, մեր Սուրբ եկեղեցու անսասանության և ամենքի համար»,- նշել են Արագածոտնի թեմից:
    21:00
    11.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հաղթանակի կարոտ են Վաղարշապատում. նախընտրական քարոզարշավ
    Քարոզարշավը Վաղարշապատում մոտենում է ավարտին: Վաղարշապատցիներին նախընտրական ծրագրերը ներկայացնելու համար ևս 3 օր ունի «Հաղթանակ» դաշինքը:
    20:45
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Էրդողանին սև թուղթ են տվել. 20 թուրք զինվոր է եղել կործանված օդանավում
    Հայլուր 20։30 Էրդողանին սև թուղթ են տվել. 20 թուրք զինվոր է եղել կործանված օդանավում
    20:30
    11.11.25
    Ավելին