Լրահոս
2025-11-11
-
ՔաղաքականՏարեցտարի կրճատվում են ցանքատարածություններն ու անասնագլխաքանակը. Արման ՂազարյանԱյս մասին ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց պատգամավոր Արման Ղազարյանը։Ավելին17:1811.11.25 -
ՀասարակականԿասեցվել է զովացուցիչ գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գառնիկ Պետրոսյանին պատկանող զովացուցիչ գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի): Այս մասին հայտնում են տեսչական մարմնի: Որոշման հիմքը ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրած սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են, մասնավորապես՝ արտադրական շինությունների կառուցվածքը չի բացառել սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, չեն իրականացվել սարքավորումների տեխնիկական սպասարկում, ախտահանման, միջատազերծման, կրծողների ոչնչացման գործընթացներ, արտադրամասը սարքավորված չի եղել օդափոխության համակարգով, բացակայել են տաք և սառը ջրով լվացարանները, ախտահանող և չորացնող միջոցները, սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ»:Ավելին17:1511.11.25 -
Իրավական23 և 30 տարեկան երիտասարդները մեքենաների մասեր են գողացել և վերադարձնելու համար գումար պահանջելՀամայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու երիտասարդ մեքենաներից գողանում են հաշվառման համարանիշներ ու հայելիներ և վերադարձնելու համար մեքենային փակցնում են «Տելեգրամի» հասցե: Տեղեկությունն իրացվեց Ոստիկանության գվարդիայի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների հետ: Նոյեմբերի 8-ի առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում, Գյուլիքևխյան փողոցում երիտասարդները հայտնաբերվեցին գողոնը ձեռքներին: Ավտոմեքենայի հաշվառման համարանիշներն ու կողային հայելիները նետելով` նրանք դիմեցին փախուստի։ Աջափնյակ թաղամասի բնակիչ 23-ամյա երիտասարդի փախուստը կանխվեց, և շորթում կատարելու հիմնավոր կասկածով նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին: Որոշ ժամանակ անց հայտնաբերվեց նաև 30-ամյա երիտասարդը։ Գողության թիրախ դարձած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն փակցված էր տելեգրամյան հասցեով թերթիկ: «Ֆորդի» տիրոջից ընդունվեց հաղորդում. ըստ նրա` պատճառվել էր մոտ 100 հազար դրամի վնաս: Եվ սա միակ դեպքը չէր: Ըստ նախնական տվյալների՝ նրանք տելեգրամյան նույն հասցեով թերթիկ էին փակցրել նաև Հովհաննիսյան փողոցի բակերից մեկում կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն: «Հոնդայի» տերը նույնպես տվեց հաղորդում, որ նույն գիշերը գողացել են մեքենայի կողային հայելիների ապակիները: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:0011.11.25 -
ՔաղաքականԳյուղացու պրոբլեմները չեն լուծվում, որի հետևանքը հուսալքություննու արտագաղթն է. Թադևոս ԱվետիսյանԱյս մասին ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց ընդդմիադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։Ավելին16:5711.11.25 -
ԻրավականՆԳՆ-ն զգուշացնում էՀամացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով՝ կատարում են պարային շարժումներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Սիրելի՛ երիտասարդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման գործողություններից՝ խուսափելով անցանկալի հետևանքներից։Ավելին16:4511.11.25 -
ՏարածաշրջանՎրաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական ուղղաթիռ է կործանվելԻնչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, այն թուրքական ռազմական ուղղաթիռ է եղել։Ավելին16:3311.11.25 -
ՔաղաքականՊուպուշ դեմքով՝ ապուշ բաներ. Փաշինյանի սրտաճմլիկ վիդեոները՝ ահասարսուռ տեսարաններից հետոԾաղրանք, անլուրջ, աննորմալ մարդու պահվածք են անվանում Հայաստանի քաղաքացիները լուսաբացերին Նիկոլ Փաշինյանի սրտիկ-օպերացիաները, որոնք մեծ տարածում ունեն վիրտուալ աշխարհում: Քաղաքացիների կարծիքով՝ Հայաստանի վարչապետն ուղղակի ուշադրության պակաս ունի:Ավելին16:3011.11.25 -
ՔաղաքականԴա իշխանազավթման պրիզմայից չդիտարկելը մանկամտություն է. Ռուբեն ՄխիթարյանԼրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։Ավելին16:2311.11.25 -
ՔաղաքականԳնում են բանակցության «Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն» նարատիվով. Քրիստինե ՎարդանյանԱզգային ժողովում «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:Ավելին16:1811.11.25 -
ՄիջազգայինՍիրիան և ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել քրդերի հետ համաձայնագրի իրագործումը․ Սիրիայի ԱԳՆԱրտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան կողմը նաև հաստատել է, որ կաջակցի Իսրայելի հետ տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված անվտանգության համաձայնագրի կնքմանը հասնելուն։Ավելին16:1511.11.25 -
ՀասարակականԿասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի, գազավորված զովացուցիչ ըմպելիքների և տոմատի հյութի արտադրամասում (ք. Երևան, Գալշոյան փ.) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: «Մասնավորապես՝ չի ապահովվել արտադրական շինություններ կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը, արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները` արտադրամասը և փաթեթավորման սրահը նույն տարածքում են, սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի արտադրական շինության տարածք, արտադրամասն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, սննդամթերքի պատրաստման տարածքի պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղի որոշ հատվածներում առկա են եղել անհարթություններ, օդորակչի մոտ՝ դեպի դուրս բացվածքներ, որոշ հատվածներում ծեփերը թափված են եղել, դարակաշարերը և սեղանները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, եղել են կոռոզիայի հետքեր, սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»:Ավելին16:0011.11.25 -
ՔաղաքականԻնչպես է Տավրոս Սափեյանը տարիներ շարունակ համայնքի հաշվին «գազալցվում»․ Anticor.amՆա հանդիսանում է Թալինի համայնքապետարանի Կոմունալ բաժնի պատասխանատու Սուրեն Թորոսյանի հարազատ եղբայրը, իսկ Սուրեն Թորոսյանը Սափեյանի անմիջական ենթական և ՔՊ կուսակցության անդամ։ Նա պարբերաբար աչքի է ընկնում ընդդիմության նկատմամբ անհանդուրժողականությամբ։ Նրա նկատմամբ Արագածոտնի դատարանում քննվում է քրեական գործ, որի համաձայն վերջինս ծեծի է ենթարկել ընդդիմադիր հայացքներ ունեցող մի երիտասարդի։ Բնականաբար Սուրեն Թորոսյանը ոչ մի րոպե չի գտնվել ազատազրկման վայրում։Ավելին15:5411.11.25 -
ՔաղաքականԳուցե այդ հանդիպումն իր համար էր ջերմ, բայց իմ Արցախը տալուց հետո ես ոչ մեկի հետ ջերմ շփման եզր չունեմ. հայր Սահակի արձագանքն՝ Ալեն ՍիմոնյանինԱլեն Սիմոնյանը, սակայն, տեսանյութ էր հրապարակել ու հայտարարել, որ Հայր Սահակը ստել է։Ավելին15:4511.11.25 -
ՔաղաքականՓաշինյանից հետո Հայաստանը վերածվել է անբանակցելի կողմի. Քրիստինե ՎարդանյանԱզգային ժողովում «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:Ավելին15:3511.11.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Աննորմալ մարդու պահվածք, ծաղրանք. Փաշինյանի «սրտիկների» հակառակ կողմըՀայլուր 15։30 Աննորմալ մարդու պահվածք, ծաղրանք. Փաշինյանի «սրտիկների» հակառակ կողմըԱվելին15:3011.11.25 -
ՀասարակականԾաղկաձորում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՆոյեմբերի 11-ին, ժամը 09։14-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:Ավելին15:1811.11.25 -
ԻրավականԲացահայտվել է ապօրինի անտառահատման դեպքՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում նոյեմբերի 4-ին կատարած շրջագայության ժամանակ Նավուր-Իծաքար գյուղերի խաչմերուկում կանգնեցրել են փայտանյութով բարձված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան: Ստուգման արդյունքում պարզվել է, որ բեռնատարի թափքում կա շուրջ 7 խմ վառելափայտ: Պարզվել է, որ այն պատրաստված է հաճարենի ծառատեսակից, սակայն Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ վարորդի ներկայացրած փաստաթուղթը չի համապատասխանել թափքում առկա փայտանյութի հետ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:Ավելին15:1511.11.25 -
Իրավական«Արմսաթ-1» արբանյակի վերաբերյալ քրեական վարույթը կարճվել է. հանցանք չի հայտնաբերվելՀայաստանի «Արմսաթ-1» արբանյակը տիեզերք էր ուղարկվել 2022 թվականի մայիսին։ Դա տեղի էր ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում: 2025 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ «Արմսաթ-1»-ը, ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից անկման (ապօրբիտացման) փուլ։Ավելին15:0511.11.25 -
ՀասարակականԵրևանում թալանել են «Kia»-ն՝ տանելով 4 անվադողերն իրենց անվահեծերովԱյսօր՝ նոյմեբերի 11-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում: Առավոտյան «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով այն կայանել էր Սիսակյան փողոցի 22 շենքի բակում, աշխատանքի մեկնելիս նկատել է, որ ավտոմեքենայի 4 անվադողերն իրենց անվահեծերով գողացել են:Ավելին15:0011.11.25 -
ՀասարակականԱշտարակում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ նոյմեբերի 11-ին, վրաերթի տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Սարգիս Հ.-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 79-ամյա Սարիբեկ Հ.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը քաղաքացիների և պարեկների օգնությամբ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ում այնուհետև տեղափոխել են Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Ավելին14:5111.11.25