Լրահոս

2025-11-11
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ստամբուլի նախկին քաղաքապետին սպառնում է 2352 տարվա ազատազրկում
    «Նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը պատրաստ է, այն 3900 էջից է բաղկացած, գործով կասկածյալները 402-ն են, որոնք Էքրեմ Իմամօղլուի գլխավորած հանցավոր խմբում են եղել։ Այդ մարդկանցից 105-ն արդեն ձերբակալված են»,- նշել է Ակին Գյուրլեքը։
    20:20
    11.11.25
    Ավելին
  • Հասարակական
    Սուտ չեն ասել, բայց ճիշտն էլ չեն ասել. Ադրբեջանով Հայաստան մտած ղազախական ցորենի գաղտնիքները
    Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, որ 5 օր առաջ հպարտությամբ պատմում էր, թե ինչպես է 32 տարում առաջին անգամ հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ժամանել Հայաստան, այսօր փոխել է պոպուլիստական խոսույթը, երբ հայտնի է դարձել, որ ներկրվածն այդքան էլ հացահատիկ չէ, այլ 4-րդ կարգի ցորեն, որը հիմնականում անասնակեր է օգտագործվում:
    20:15
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետք է քաղաքացին դուրս գա տանից, գնա տեղամասային կենտրոն և իրացնի իր ընտրական իրավունքը. Մելոյան
    Մեր ուղերձն է Վաղարշապատ համայնքի բնակիչներին, Վաղարշապատ համայնքի ընտություններին մասնակից բոլոր հարակից գյուղերի բնակիչներին, որ գնան և իրենց քաղաքացիական պարտքը կատարեն։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը: «Պետք է քաղաքացին դուրս գա տանից, գնա տեղամասային կենտրոն և իրացնի իր ընտրական իրավունքը»,- ասել է նա:
    20:12
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղարշապատում «Մեր ձևով»-ը սատարում է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են գործող իշխանություններին․ Արթուր Միքայելյան (տեսանյութ)
    Վաղարշապատում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը սատարում է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են գործող իշխանություններին: Այս մասին ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Արթուր Միքայելյանը։ «Մեր հորդորն է, մեր ցանկությունն է, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր քաղաքացիները, որոնք ունեն ընտրական իրավունք, անպայման մասնակցեն մոտակա ընտրություններին և իրենց ձայնը տան այն կուսակցությանը, այն իրական ընդդիմությանը, ով դեմ է գործող իշխանություններին»,-նշել է նա։ Ավելին՝ տեսանյութում։
    20:09
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գրիգորյանը ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
    Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին:
    20:04
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը և Լարս Լոկկե Ռասմուսենը ստորագրել են Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարությունների միջև փոխըմբռման հուշագիր
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև փոխըմբռման հուշագիր: Հուշագրով ընդգծվում է Հայաստան-Դանիա և Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությունների հետագա խորացման կարևորությունը: Երկու երկրները կշարունակեն ջանքերն՝ ուղղված Հայաստանի ԵՄ չափանիշներին աստիճանական մոտարկմանը, նրա ինքնիշխանության ու դիմադրողականության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։ Կանոնավոր քաղաքական խորհրդակցություններին զուգահեռ երկու երկրները կխրախուսեն երկխոսությունն ու համագործակցությունը կանաչ անցման, վերականգնվող էներգիայի աղբյուրների, մարդու իրավունքների, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
    20:00
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեքենայում հայտնաբերվել է մեծ քանակի անակցիզ օղի ու ծխախոտ
    Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, նոյեմբերի 10-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի սկզբնամասում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում և բեռնախցիկում կար մեծ քանակի օղի և ծխախոտ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աբովյան քաղաքի բնակիչ 35-ամյա վարորդը մեքենայի սրահից և բեռնախցիկից ներկայացրել է տարբեր տեսակի և տարողության 460 շիշ օղի, տարատեսակ 1440 ծխախոտ և 42 տուփ ճայթռուկներ, բոլորն էլ առանց ակցիզային դրոշմանիշի և փաստաթղթերի։ Ապրանքները փաթեթավորվել և կնիքվել են հետագա ստուգման համար։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են:
    19:50
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մանրամասներ՝ Վրաստան-Ադրբեջան սահմանին Թուրքիայի ռազմաօդային nւժերի ինքնաթիռի կnրծանման դեպքից
    Վրաց-ադրբեջանական սահմանի մոտ թուրքական C130 ռազմական ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 11-ին՝ Ադրբեջանից Թուրքիա ուղևորվելիս։ 
    19:40
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվել է աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը
    2025 թվականի ընթացքում կամավորության սկզբունքով, իսկ 2026 թվականի հունվարից արդեն աշխատանքի ընդունման կամ աշխատանքից ազատման բոլոր դեպքերում գործատուների և աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը։ Այսինքն, եկող տարվանից բացառապես թվային հարթակով է իրականացվելու աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը։ Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի հետ կապված բոլոր գործառույթները գործատուներն իրականացնում են «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով։ Թվային համակարգը գործատուներին հնարավորություն է տալիս ստեղծել և էլեկտրոնային ստորագրել աշխատանքային պայմանագրերը, աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագրի լուծման հրամանները, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները։ Միաժամանակ, համակարգում հնարավոր է խմբագրել, չեղարկել և որոնել ցանկացած փաստաթուղթ, իսկ փաստաթղթերը ստորագրելուց հետո՝ ստանալ էլեկտրոնային ծանուցումներ։ Համակարգում նախատեսված են նաև պարտադիր դաշտեր, որոնք գործատուն պարտավոր է լրացնել քաղաքացուն աշխատանքի ընդունելիս, իսկ չլրացնելու դեպքում՝ համակարգն ինքնաշխատ հուշում է սխալի մասին։ Թվային համակարգից աշխատողները կարող են օգտվել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի» միջոցով՝ մուտք գործելով նոր ստեղծված «Աշխատանքային պայմանագրեր» բաժինը։ Հարթակից օգվելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որով էլ հնարավոր կլինի մուտք գործել համակարգ, դիտել իրենց հետ կնքված պայմանագրերը, աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամաններն ու աշխատանքային համաձայնագրերը, էլեկտրոնային եղանակով ստորագրել այդ փաստաթղթերը և ստանալ ծանուցումներ։ Աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Ի դեպ, եթե նոր ընդունվող աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերի կնքումն էլեկտրոնային եղանակով պարտադիր է լինելու հաջորդ տարվանից, ապա այն աշխատակիցների պայմանագրերը, որոնք դեռևս թվային չեն, գործատուները 2026 թվականի հունվարի 1-ից կպարտավորվեն տասներկուամսյա ժամկետում դրանք մուտքագրել համակարգ, իսկ աշխատողները պետք է պարզապես էլեկտրոնային ստորագրությամբ հաստատեն թվային պայմանագիրը։
    19:37
    11.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ե՞րբ են սկսել գաղտնալսել Վարդան Ղուկասյանին. կեղտոտ մեթոդների է անցել ՔՊ-ն՝ Գյումրիում
    Արդեն 22 օր կալանավորված Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանն այսօր Գյումրիի ավագանուն մանրամասներ է հայտնել Ղուկասյանին առնչվող գործից: Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետին գաղտնալսել են թե աշխատավայրում, թե տանը:
    19:30
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրեն Անտոնյանի լիազորությունները չվերականգնվեցին․ Pastinfo
    ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները ԲԴԽ-ի կողմից դադարեցվել են երկու տարի առաջ, սակայն նույն ԲԴԽ-ի կողմից Սուրեն Անտոնյանի իրավունքները խախտելու վերաբերյալ ՄԻԵԴ վճռի հիմքով լիազորությունները չվերականգնվեցին։ ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակել է ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավորի վերաբերյալ վերաբացված գործով որոշումը՝ կրկին որոշելով բավարարել ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը և դադարեցնել դատավորի լիազորությունները։ Այս մասին հայտնում է Pastinfo.am-ը։
    19:15
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքից քաղաքացի է ընկել
    Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, քիչ առաջ մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքից քաղաքացի է ընկել և վնասել ոտքը։
    19:04
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տաթև համայնքի 12 ընտանիք արժանացան դրամաշնորհների՝ իրենց բիզնես գաղափարները կյանքի կոչելու համար
    Տաթևի համայնքային կենտրոնում կայացավ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության կողմից իրականացվող «Թևեր՝ բոլորին» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում 12 շահառու ընտանիքներ արժանացան 300,000-ից մինչև 1,000,000 դրամի դրամաշնորհների՝ սեփական բիզնես գաղափարները կյանքի կոչելու նպատակով։ Ծրագիրը, որն իրականացվել է Տաթև խոշորացված համայնքում՝ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհով, ԱԿԲԱ ֆեդերացիայի աջակցությամբ և Իննոբիզ ՀԿ-ի ու Տաթև համայնքային կենտրոնի համագործակցությամբ, նպատակ ունի խթանել ձեռնարկատիրական մշակույթը Տաթևում, միավորել Արցախից տեղահանված և տեղի ընտանիքներին ու ձևավորել համայնքային համագործակցության նոր մոդել։ Վեցամսյա ծրագրի շահառու ավելի քան 50 ընտանիքներ մասնակցել են «Զրոյից բիզնես» ձեռնարկատիրական դասընթացին, փորձառու մենթորների աջակցությամբ մշակել սեփական նախագծերը և մասնակցել բիզնես գաղափարների մրցույթին։ Բիզնես գաղափարների փորձարկման նպատակով 30 ընտանիքի տրամադրվել է մինչև 330 ԱՄՆ դոլարի կրթաթոշակ, իսկ մրցույթային փուլին ներկայացված 29 նախագծերից 12-ն արժանացել են դրամաշնորհի։ ««Թևեր՝ բոլորին» ծրագիրը վառ օրինակ է, թե ինչպես կարող են տեղական նախաձեռնությունները վերածվել զարգացման գործնական ծրագրերի։ Մեր նպատակն է շարունակել աջակցել այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքով հզորացնել Հայաստանի Սյունյաց հատվածը»,- նշել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը՝ ընդգծելով գործակալության կողմից Տաթևում իրականացվող առանցքային ծրագրերի շարունակականության կարևորությունը։ Ծրագրի յուրահատկություններից էր նաև դեռահասների ներգրավվածությունը, որոնք իրենց ընտանիքների հետ միասին մասնակցել են դասընթացներին՝ զարգացնելով առաջնորդական և գործնական հմտությունները։ Արցախից բռնի տեղահանված 19-ամյա Սյուզաննա Միրզոյանը պատմում է․ «Անասնապահությունն իմ երազած ոլորտը չէր, դա հորս գաղափարն էր, որը սկսել էր Արցախում։ Երբ իմացա ծրագրի մասին, հասկացա՝ սա մեր շանսն է շարունակելու։ Նոր միջավայրում զրոյից սկսելը հեշտ չէր, բայց այս ծրագիրը տվեց վստահություն ու նոր ուժ»։ Սյուզաննան ցանկանում է իր բիզնես նախագիծը իրականացնել Սվարանց գյուղում․ «Թույլ գյուղերը պետք է ուժեղացնել, որ մարդիկ չհեռանան հայրենիքից, իսկ Սվարանցն այն գյուղերից է, որն արդեն զարգանում է»։ Ծրագրի արդյունքում առաջիկայում կյանքի կկոչվեն բիզնես նախագծեր նաև մեղվաբուծության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում։ Իննոբիզ ՀԿ տնօրեն Նաիրա Մարգարյանի խոսքով՝ սա նոր փորձառություն էր նաև իրենց կազմակերպության համար.«Հեշտ չէր ձեռք բերել համայնքի վստահությունը, սակայն քայլ առ քայլ հաջողվեց բացել ներուժը և փոխանցել գիտելիքներն ու հմտությունները։ Արդյունքը ոգևորիչ էր՝ մտածողության և ինքնագնահատականի տեսանելի փոփոխությամբ։ Թևեր տալ ստացվեց․ հիմա անհամբեր սպասում ենք մեր մասնակիցների հաջողություններին»։
    19:00
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    68-ամյա Քեթրին Քոնոլին ստանձնել է Իռլանդիայի նախագահի պաշտոնը
    Անկախ թեկնածու Քոնոլին ընտրվել է հոկտեմբերի վերջին՝ հաղթելով «Ֆինե Գել» կուսակցության թեկնածու Հիդեր Համֆրիսին:
    18:45
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը և Դանիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
    Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ամբողջ օրակարգը՝ պայմանավորվելով ակտիվ քաղաքական երկխոսության, տնտեսական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում նախաձեռնությունների միջոցով նպաստել գործընկերության խորացմանը։
    18:35
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Թուրքական կործանված օդանավը Բաքվի շքերթին մասնակցած զինվորներ էր տեղափոխում
    Հայլուր 18։30 Թուրքական կործանված օդանավը Բաքվի շքերթին մասնակցած զինվորներ էր տեղափոխում
    18:30
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բագրատ Սրբազանը հարցաքննվել է
    Վերջին օրերին քննչական կոմիտեի ղեկավարին ուղղված Բագրատ Սրբազանի հարցադրումներից հետո` նման հարցաքննություն սպասելի էր:
    18:28
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՆԳ նախարարը ԵՄ դեսպանների հետ քննարկել է վիզաների ազատականացման գործընթացը
    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Հայաստանում ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների հետ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկել է վիզաների ազատականացման գործընթացն ու Գործողությունների ծրագիրը։ Արփինե Սարգսյանը մանրամասն ներկայացրել է Գործողությունների ծրագրի մաս կազմող, ընթացիկ բարեփոխումները և պատասխանել դեսպանների հարցերին։
    18:24
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները 39-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել
    Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 10-ին Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 9,04 գրամ թմրանյութին նմանվող զանգված և դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Գյումրիի բնակիչ 39-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
    18:16
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին
    Ռուբինյանն այսօր մեղադրել էր Ռոբերտ Քոչարյանին, որ նրա կառավարման օրոք Հայաստան-Ադրբեջան ռազմական բյուջեի բալանսի հարաբերակցությունը եղել է 1-ը 5-ի։ Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ աճել է ոչ թե Հայաստանի ռազմական բյուջեն, այլ Քոչարյանի և Սարգսյանի ընտանեկան բյուջեները։
    18:09
    11.11.25
    Ավելին