Լրահոս
2022-01-20
-
ՀայաստանՇան հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի՛ գցիր․ Ղազինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերության մասինՀայաստանը երբեք դեմ չի եղել և մեծ հաշվով պետք էլ չէր դեմ լիներ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն սատանան մանրուքների մեջ է՝ ինչպես, ինչ եղանակով, ինչի գնով, ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Ըստ պատգամավորի՝ աննորմալ է, որ շուրջ 30 տարի Հայաստանի և Թուրքիայի սահմանները փակ են եղել, երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ, և դա պետք է լուծում ստանա, սակայն Ղազինյանն ընդգծել է՝ այն ազդակները, որ Հայաստանը ստանում է Ադրբեջանից, բնավ չեն խոսում այն մասին, որ Թուրքիայում տենչում են տեսնել ուժեղ հայկական պետականություն, երազում են տեսնել բարգավաճող հայ ազգ և ուժեղ հայկական ինքնություն։ «Մենք մեր մտքում պետք է պահենք մի հայկական ասացվածք ՝շան հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի գցի, բայց մենք փայտը գցել ենք ձեռքներիցս, փաստ չունենք էլ, խնդիրը դրանում է»,- ասել է նա և ընդգծել՝ պետք է հարաբերությունները կարգավորել, բայց ամեն դեպքում գոյաբանական վտանգը կախված է հայ ժողովրդի գլխին։Ավելին19:1920.01.22 -
ՀայաստանՉարչյանի ախտորոշումը հաստատվել է. իրավունք չունեին նրան կալանքի տակ պահել«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ ստացվել է Չարչյանի գործով միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը: Դրանով, ըստ փաստաբանի, Արմեն Չարչյանի մոտ հաստատված ախտորոշումը համապատասխանում է որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: «Վերը նշվածով ևս մեկ անգամ փաստվեց, որ Արմեն Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելը եղել է ապօրինի»,- գրում է նրա փաստաբանը: Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին։ Դահլիճում ներկա Չարչյանի գործընկերները, ինչպես նաև պատգամավորները ծափահարություններով ընդունեցին դատավորի որոշումը։ Օրերս Սահմանադրական դատարանը որոշել էր, որ պատգամավորը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Դատարանն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու և ընտրողներին ճնշելու մեջ:Ավելին19:1220.01.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Ուկրաինան պատրաստվում է պատերազմի. 600 միլիոն դոլարի «արևմտյան» զենք՝ ԿիևինԱվելին18:3020.01.22 -
ՀայաստանԳերությունից վերադարձած և կալանավորված Արեն Արամյանի ոտքի ամպուտացման վտանգ կա․ պաշտպանԱդրբեջանական գերությունից վերադարձած և Հայաստանում կալանավորված Արեն Արամյանի խափանման միջոցի փոփոխության հարցով միջնորդություն ենք ներկայացրել դատարան, «Tert.am»-ին է հայտնել նրա պաշտպան Արա Կարապետյանը։ «Առաջին ատյանի դատարան է միջնորդությունը ներկայացվել՝ նոր հանգամանքներ ի հայտ գալու հիմքով։ Մեզ տեղեկացրել են նախաքննության ավարտի մասին։ Բացի այդ երեկ բժիշկները Արեն Արամյանին հայտնել են, որ եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ ամպուտացման գնան։ Լրատվականների և պատգամավոր Տիգրան Աբրահամյանի անդրադարձից հետո միայն երեկ և այսօր հետազոտություններ են իրականացրել։ Սպասում ենք նաև բժշկական հետազոտության գրավոր պատասխանները ստանալուն։ Միջնորդել ենք նաև գրավը թույլատրելի ճանաչելու հարցով»,-ասել է նա։ Խափանման միջոցի հարցով միջնորդությունը վաղը ժամը 14։00-ին է քննարկվելու։ Պաշտպանի խոսքով ՝ ակնհայտ է, որ այս պահին զինծառայողի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ, ավելին՝ հղի է ճակատագրական հետևանքներով։ Նրա խոսքով` այժմ Արենը որևէ վերականգնողական բուժում չի ստանում, բացի այդ՝ հոգեբանորեն էլ լավ վիճակում չէ։Ավելին18:0520.01.22 -
ՀայաստանԱրարատ Միրզոյանը Չավուշօղլուից հրավեր է ստացելՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների հրավերներ, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանը հրավիրված է Անթալիայի դիվանագիտական ֆորումին: «ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին»,- նշել է Հունանյանը։ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։ Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։ Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։Ավելին17:5720.01.22 -
Հայաստան62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալի փաստաբանն ահազանգում է՝ իրեն փորձում են լռեցնելՀադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման և 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ Արսեն Ղազարյանի պաշտպանի կողմից որոշ ցուցմունքներ հրապարակելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ արդարացման հիմքով, «Փաստինֆո»-ին է հայտնել Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ 2021թ դեկտեմբերի 8-ին Արսեն Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գերությունից վերադարձած գերիների՝ գործում առկա ցուցմունքներից հատվածներ։ Ընդ որում՝ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառումը կատարել է այն բանից հետո, երբ իշխանության ներկայացուցիչները գերիների վերաբերյալ հայտարարություններ էին կատարել՝ գերիներին առնչվող քրեական գործեր հարուցելու մասին։ Փաստաբան Հովհաննիսյանի կողմից ցուցմունքների հրապարակումից հետո դատախազությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Այսինքն, նախնական քննության տվյալների հրապարակումից ձեռնպահ մնալը հստակ օրենսդրական պահանջ է՝ հավասարապես վերաբերելի բոլոր սուբյեկտներին: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ասել է, որ վարույթն իրականացնող մարմինն ավելի հեռուն էր գնացել և իր կողմից կատարված առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում նախապատրաստվել են նյութեր։ «Այստեղ արժանահիշատակ է այն հանգամանքը, որ նյութերի նախապատրաստումը հանձնարարվել էր այն քննչական խմբի քննիչին, որը քննում էր Խծաբերդի գործը և որով ես ներգրավվել էի որպես պաշտպան՝ իրականացնելով գործով մեղադրյալի շահերի պաշտպանությունը»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ այսօր ստացել է քննիչի որոշումը՝ իր նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ արդարացնող հիմքով։ Ինչ վերաբերում է դատախազության հայտարարությանը և պաշտպանական կողմի գործողություններին, ապա փաստաբանը մեջբերել է որոշումից մի հատված, որն, ըստ նրա, առավել քան ճիշտ կարող է բնութագրել դատախազության իրավական «գնահատականներում» իրավական որևէ հիմքի բացակայությունը։ Մասնավորապես, քննիչը որոշման մեջ նշել էր, որ կարևոր է նաև, որ տվյալները հրապարակող անձը նախազգուշացված լինի քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության ենթակա լինելու մասին, հակառակ դեպքում հանցակազմը բացակայում է. մինչդեռ, նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վահան Հովհաննիսյանը մինչ հրապարակում կատարելը նախազգուշացված չի եղել նախաքննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության և դրանք հրապարակելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, իսկ վերոհիշյալ քրեական գործով վերջինս նախազգուշացվել է ֆեյսբուքյան էջում հիշյալ հրապարակումը կատարելուց հետո միայն» ։ « Իմ նկատմամբ տեղի ունեցող «իրավական» գործընթացը գնահատում եմ որպես փաստաբանի անկախ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, փաստաբանին լռեցնելու բացահայտ փորձ»,- նշել է փաստաբանը։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Հովհաննիսյանը բացատրություն տվել է. «Ամբողջ նպատակն էր ցույց տալ, որ ինձնից բացատրություն են վերցնում։ Ընդ որում՝ նույն քննիչը, ով քննում է Խծաբերդի գործը։ Հասկանում եք, ես այդ գործով պաշտպան եմ, ինքը քննիչ, բայց ինքը իմ վերաբերյալ գործ է քննում, աբսուրդ է»։ Հարցին՝ արդյո՞ք վարույթ իրականացնող մարմինը դիմել էր Փաստաբանների պալատին՝ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, Հովհաննիսյանը նշել է՝ ոչ, ավելին՝ ՓՊ-ն ամբողջ ընթացքում իր կողքին կանգնած է եղել, ի սկզբանե պարզ է եղել, որ փորձում են լռեցնել։ Ավելի վաղ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայող գերության մեջ է հայտնվել պատերազմից հետո, իսկ գյուղերն էլ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու և մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։Ավելին17:5120.01.22 -
ՀայաստանՀույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. ՀՀ ՆախագահԱրաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը, որտեղ խոսել է նաև Հայաստան-Թուրիքա-Ադրբեջան հարաբերությունների մասին․ Sky News Arabia- Կցանկանայի անդրադառնայինք այն ամենին, ինչ կատարվում է տարածաշրջանում՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ կապված: - Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմը հաղթել էր և 26 տարի ուներ այդ հաղթանակը կայուն խաղաղության փոխակերպելու համար: Սակայն այդ հարցում հաջողություն չունեցավ, և, որպես այդ ամենի արդյունք, պատերազմ ունեցանք, հազարավոր երիտասարդ կյանքեր կորսվեցին: Ամանորից առաջ ես այցելեցի Եռաբլուր՝ այն վայրը, որտեղ մեր երիտասարդ հերոսներն են թաղված: Այս աշխարհում ամենածանր բանը նրանց ծնողներին տեսնելն է, որոնք սգում են 18, 19 տարեկան իրենց երեխաների կորուստը, այն դեպքում, երբ խոսելը, բանակցելը, դիվանագիտությունը կարող էին լուծել այս խնդիրն առանց այս երիտասարդ կյանքերի կորստի: Հրադադար է հաստատվել, ամբողջական խաղաղություն չկա, բանակցություններ են տեղի ունենում, որը հայկական կողմից իրականացնում է կառավարությունը և վարչապետը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի նախագահը, իսկ Ռուսաստանը միջնորդ է: Հույս ունեմ, որ այս բանակցությունների արդյունքում կունենանք կայուն ու պրագմատիզմի վրա հիմնված խաղաղություն: Հույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել: Սակայն դա հեշտ չէ: Դուք նշեցիք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Կրկին պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են, որ դու պետք է հարևաններիդ հետ խնդիրներ չունենաս, հատկապես մի հարևանի, որը մեծ երկիր է, որը յուրահատուկ վարքագիծ է դրսևորում Սիրիայում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում և շատ այլ վայրերում: Կրկին կարծում եմ, որ այս դեպքում ևս չկա ուրիշ ճանապարհ՝ բացի խոսելուց: Հայաստանն ու Թուրքիան մեկ անգամ փորձել են բանակցել 2009 թվականի հոկտեմբերին, և նույնիսկ արձանագրություն էր ստորագրվել Ցյուրիխում: Այդ ժամանակ նույնպես ես թերահավատ էի մի քանի պատճառով: Դրանցից մեկն այն էր, որ այդ բանակցություններում թուրքական կողմում բացակա կար՝ Ադրբեջանը: Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ ուներ և Թուրքիայի հետ համաձայնության չէր հասնի առանց Ադրբեջանի: Հայկական կողմում ևս բացակա կար՝ Սփյուռքը: Հայկական սփյուռքը մեծապես ձևավորվել է ցեղասպանության հետևանքով: Ինչպե՞ս էր կարողանալու Հայաստանի որևէ նախագահ կամ վարչապետ համաձայնագիր ստորագրել՝ առանց սփյուռքի աջակցությունն ունենալու: Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհասփյուռ ազգ է: ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում նույնքան հայ են ապրում, որքան Հայաստանում... Դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են: Սակայն դրանք պարզ բանակցություններ չեն երկու երկրների միջև: Այս դեպքում դու չես կարող հաշվի չառնել այն պատմությունը, որի միջով անցել ես: Լավ օրինակ կարող է լինել, թերևս հետևյալը. մոտ երկու տարի առաջ Իսրայելում մասնակցում էի մեծ համաժողովի, որը նվիրված էր Հոլոքոսթի հիշատակին: Մասնակցում էին տարբեր երկրների ղեկավարներ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի նախագահները, ԱՄՆ փոխնախագահը և այլք: Ելույթներ հնչեցին, ծաղիկներ դրվեցին, սակայն ես սպասում էի Գերմանիայի նախագահի ելույթին: Անկեղծորեն կասեմ՝ նա հիանալի ելույթ ունեցավ, և անձամբ ինձ համար դա այդ համաժողովում ամենակարևոր պահն էր, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եթե Գերմանիան և Իսրայելը փորձեին ինչ-որ բանակցություններ վարել առանց Հոլոքոսթի մասին խոսելու, կհաջողեի՞ն արդյոք: Ո՛չ: Հայ-թուրքական հարաբերությունները նույն համատեքստում են: Կարծում եմ՝ հաջողելու համար դու չպետք է աչք փակես կամ անտեսես ակնհայտը: Դրանք հեշտ բանակցություններ չեն: Հույս ունեմ, որ մի օր հայերն ու թուրքերը հաջողություններ կունենան այս հարցում, սակայն դա անելու համար չենք կարող անտեսել պատմական իրողությունները: Հաջողելու համար մենք պետք է պրագմատիկ լինենք, որպեսզի կարողանանք Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև տարածաշրջանում կայուն ու հաստատուն հարաբերություններ կառուցել:Ավելին17:4320.01.22 -
ՏարածաշրջանՆպատակը Հայաստանի հետ ամբողջական կարգավորումն է. Հայաստանն էլ սրանից շատ գոհ է. ՉավուշօղլուԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: «Ermenihaber»-ը հայտնում է, որ Չավուշօղլուն ասել է՝ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպմանը «քննարկել են գործընթացը մեկնարկի նպատակները և ակնկալիքները»: «Նպատակը Հայաստանի հետ ամբողջական կարգավորումն է: Մենք այս մասին հայտարարել ենք: Հայաստանն էլ սրանից շատ գոհ է: Կքննարկենք նաև այն, թե բացի թռիչքները սկսելուց և հատուկ ներկայացուցիչներ նշանակելուց, ուրիշ ինչ քայլեր կարելի է անել: Հատուկ ներկայացուցիչներն աշխատելու են այս ամենի ուղղությամբ, ինչպես նաև քննարկվելու են փոխվստահության մակարդակը բարձրացնող քայլերը»,- ասել է թուրք նախարարը։Ավելին17:3820.01.22 -
ՀայաստանԲիզնեսմենները երջանիկ են․ Հակոբ ԱրշակյանԽորհրդարանն այսօր՝ հունվարի 20-ին, առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխություններով կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունքը, ինչպես նաեւ կհստակեցվի կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու ժամկետը: «Հայաստան» խմբակցության պատգամավար Արամ Վարդևանյանը նախագիծը հետընթաց համարեց․ «Այսօրվա դրությամբ, երբ ցանկացած գործարար կամ իրավաբանական անձ հայտնվում է հարկայինի հետաքրքրությունների տիրույթում, այդ գործընթացը չի կարող երկու ամսից ավել տևել, նույնիսկ, եթե փորձաքննության կարիք է լինում և այլն։ Սա հնարավորություն էր տալիս գործարարներին, որ այս պատմությունը երկար չտևի: Կա՛մ հարկայինը այս երկու ամսում կկարողանար հիմնավորել և ներկայացնել վարչական ակտը, կա՛մ եթե երկամսյա ժամկետը խախտում էր, անձը կարողանում էր այդ վարչական ակտը բողոքարկման միջոցով ստանալ դրական արդյունք։ Հիմա ՊԵԿ-ը ասում է, որ այդ երկու ամիսը չլինի։ Ինչու՞ եք փորձում գործարարների և իրավաբանական անձանց համար անբարենպաստ պայմաններ ստեղծել»,- հարցրեց Արամ Վարդևանյանը: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ հայտարարեց, թե Հայաստանում հիմա բիզնեսմենները երջանիկ են. «Բիզնեսմենները երջանիկ են, քանի որ այլևս հարկային վարչարարության քաշքշուկների մեջ չեն ընկնում, ինչպես նախկինում»:Ավելին17:3220.01.22 -
ՀայաստանՎարչապետը երևի մուռ ա հանում․ Առուշ Առուշանյանը՝ 6 ամիս կալանքի տակ․ «Hraparak.am»«Hraparak.am»-ը գրում է, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն արդեն վեց ամիս է՝ կալանքի տակ է։ Այս ընթացքում նրա փաստաբանը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն դատարանն այն անփոփոխ է թողել։ «Ամեն ինչ սկսվեց 2021-ի ամռանը, երբ իշխանության համար ճակատագրական օրերին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին, Առուշանյանը հստակ դիրքավորվեց «սևերի» դաշտում և Սյունիքի մյուս համայնքապետերի հետ մտավ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակ, նա դաշինքի 32-րդ համարն էր։ Իշխանությունը սկսեց ընդդիմադիր համայնքապետերին չեզոքացնելու գործընթացը։ Իսկ Սյունիքի համայնքապետերի ընդդիմադիր կեցվածքը պատահական չէր՝ նախորդ ժամանակաընթացքում Սյունիքի ճանապարհներին ադրբեջանական կողմն անցակետեր էր տեղադրել, զավթել Գորիս-Կապան միջպետական ճանապարհը և մետր-մետր առաջ էր գալիս, դրանից առաջ էլ Սև լճի տարածք էր ներխուժել, և սյունեցիների դժգոհությունները միանգամայն հասկանալի էին։ Այդ շրջանում նաև խոսակցություններ էին գնում, որ սյունեցի քաղաքական գործիչներին մեկուսացնում են, որ Սյունիքից ճանապարհներ կամ հող տալու հետ կապված աղմուկ չբարձրացնեն, չպայքարեն։ Սյունիքի պաշտպանողականությունն են թուլացնում։ Հենց ընտրություններից անմիջապես հետո էլ Առուշ Առուշանյանը կալանավորվեց, նրան մեղադրեցին «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով երկու և ավելի ընտրողի կաշառք տալու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Գործն այժմ գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի վարույթում։ Դատական նիստերն ընթանում են դատարանի Գորիսի նստավայրում, սակայն պարբերաբար հետաձգվում են, խափանման միջոցն էլ, անկախ միջնորդություններից, դատավոր Գասպարյանը չի փոխում։ Առուշանյանի մտերիմները քաղաքական հետապնդում են համարում այս գործընթացները։ Դատարանն արդեն անցել է ապացույցների ուսումնասիրությանը։ Որոշել է սկզբում քննել ամբաստանյալներին, երկրորդ փուլում վկաների հարցաքննությունները կլինեն, այնուհետեւ գործում առկա փաստաթղթերի հետազոտություն կկատարվի: Գործով անցնող հիմնական վկան՝ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը, հրաժարվել է Առուշ Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից` հայտնելով, որ սուտ ցուցմունք է տվել: Նա նշել է, որ Առուշանյանն ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։ Կալանքի տակ գտնվելու ժամանակ Առուշանյանը «Առուշ Առուշանյան» դաշինքով մասնակցեց ՏԻՄ ընտրություններին եւ կրկին ընտրվեց Գորիսի քաղաքապետ։ «Առուշ Առուշանյան դաշինքի» հիմնական մրցակիցն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը պարտվեց ընտրություններում։ Ապա Առուշանյանը հրաժարվեց ԱԺ պատգամավորի մանդատից, որպեսզի զբաղեցնի Գորիսի քաղաքապետի պաշտոնը։ Դա էր պատճառը, որ ՍԴ որոշման հիման վրա մյուս համայնքապետերն ազատ արձակվեցին, իսկ Առուշանյանը մնաց կալանքի տակ։ «Հրապարակի» հարցին ի պատասխան, թե ինչ նպատակով են ամիսներ շարունակում իր որդուն կալանքի տակ պահում, Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը պատասխանեց․ «Վերևից հրամանն իջած է, որ պետք է պահեն։ Երևի մուռ ա հանում, ի՞նչ ա անում, ի՞նչ ունի հետը կիսելու։ Վարչապետին, կառավարությանը պետք է հարցնել՝ ի՞նչն է պատճառը, ինչի՞ են պահում»։ Հայրը որդուն տեսնում է նիստից նիստ՝ դատարանում, Առուշանյանի հետ տեսակցություններն արգելված են․ «Մեզ թույլատրված չի, որ տեսակցություն լինի։ Դատարանը թույլատրեց, հետո մահանա բերեցին քովիդը, տենց, էլի, չենք կարողանում տեսնել»։ Մենք նաև հետաքրքրվեցինք, թե նա կալանավայրից ինչպես է կառավարում համայնքը. «Նամակով պատասխանում է։ Պարզ է, որ իր ներկայությունը կարեւոր է, բայց որ այսպես է, ի՞նչ կարող ենք անել»։ Մեր դիտարկմանը, որ ստացվել է այնպես, որ բացի իր որդուց, Սյունիքի բոլոր համայնքապետերը ազատության մեջ են, Առուշանյանի հայրն ասաց. «Որ բոլորին բաց են թողել, ես շատ ուրախ եմ, որ մարդիկ հասել են իրենց ընտանիքներին, երեխաների մոտ։ Բայց, որ Առուշին պահում են, ի՞նչ են ուզում դրանով ասել, այսինքն՝ ուզում են ի՞նչ ապացուցել»։Ավելին17:2020.01.22 -
ՀայաստանԺիրայր Սեֆիլյանը և նրա մի քանի գործընկերներ գործարքի են գնացել իշխանությունների հետ․ Արմեն ԲիլյանՊՊԾ գնդի գրավման գործով կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանը, մանրամասներ հայտնելով ՊՊԾ գնդում վիրավորված և մահացած Գագիկ Մկրտչյանի սպանության մասին, գրում է․ «2021թ դեկտեմբերի 10-ին Վերաքննիչ դատարան կոչված մարմինն ինձ դատապարտեց 25 տարվա ազատազրկման՝ իբր 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդում վիրավորված և մեկ ամիս անց մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար։ Անխտիր բոլորը գիտեն, որ ես չեմ եղել Մկրտչյանին վիրավորողը և ավելին, որ դեպքի պահին դեպքի վայրում չեմ էլ գտնվել: Դեպքին ներկա էին եղել, բացի իրենից՝ Մկրտչյանից, մեկ այլ ոստիկան և գունդը գրաված խմբի անդամներից 8-10 հոգի: Խմբի մնացած անդամներս, ավելի քան 20 հոգի, այդ պահին գտնվել էինք գնդի տարածքի այլ վայրերում: Բայց գործողության ավարտից հետո, գնդի գրավման գործը քննող Հատուկ քննչական ծառայության քննիչ խումբը դիմեց բացահայտ կեղծիքի և Մկրտչյանի վիրավորման և մահվան պատասխանատու հայտարարեց ինձ: Քննիչ խումբն իմ դեմ սպանության մեղադրանքը «կարեց» դեպքին ներկա երկրորդ ոստիկանի և դեպքի վայրում նույնիսկ չգտնված խմբի գոնե երեք անդամների սուտ ցուցմունքների հիման վրա։ Այդ անդամների կեղծ ցուցմունքների դիմաց նրանց նկատմամբ բոլոր մեղադրանքները դեռ 2016թ ամռանն ու աշնանը հանվեցին ու նրանք ազատ արձակվեցին: Չորս տարի անց՝ 2020թ-ին, դատավարության ընթացքում, նույն այդ անդամները հրաժարվեցին իրենց առաջին ցուցմունքներից, խոստովանեցին, որ դրանց ներքո ստորագրել էին ճնշումների հետևանքով և ներողություն խնդրեցին ինձանից: Մեղադրանքի անհիմն լինելու պատճառով, ավելի քան 4,5 տարվա ազատազրկումից հետո 2021թ փետրվարի 24-ին առաջին ատյանի դատարանը ինձ արդարացրեց Մկրտչյանի սպանության հոդվածից։ Գնդի գրավման մյուս հոդվածներով նույն ատյանը ինձ դատապարտեց ավելի քան 9 տարվա ազատազրկման և մինչ վերաքննիչ բողոքի գործընթացի ավարտը, իմ խափանման միջոցը փոխվեց և ես ստորագրությամբ ազատվեցի կալանքից։ Իսկ ահա «վերաքննիչ» դատարանը, առանց նոր ապացույցների և որևէ հիմնավորման վերակենդանացրեց կեղծիքն ու անարդարությունը: Բացի ՀՔԾ քննիչ խմբից և դատախազությունից, 2016թ-ից իմ դեմ սպանության կեղծ մեղադրանքի համար ես պատասխանատու եմ համարում Ժիրայր Սեֆիլյանին և նրա մի քանի գործընկերներին։ Դրանում նրանք գործարքի են գնացել իշխանությունների հետ: Ես չեմ կասկածում, որ մեղադրանքի վերահաստատման և 25 տարով դատապարտման մեջ ևս իր թաքուն կապերով Ժիրայրը կարևոր դեր է ունեցել, նույնիսկ եթե այլ դրդապատճառներ էլ եղած լինեն: Նրանք դիմեցին ավելի խորը ստորության: Իմ հանդեպ իրենց դավաճանությունը և իշխանությունների հետ գործարքը քողարկելու համար Ժիրայրն ու իր ենթակաները 2018 թվականի օգոստոսից կեղտոտ արշավ սկսեցին ինձ դեմ՝ ինձ հայտարարելով «ընկեր ծախող» և «ռեժիմի հետ գործարքի գնացած»: Նույնն արեցին այս տարվա ապրիլին կայացրած իմ ասուլիսից հետո: Իրենք են ինձ դավաճանում ու ծախում, գործարքի և առևտրի գնում իշխանությունների հետ, իսկ հետո իրենց արածը վերագրում ինձ: Այս հարցերի մասին ես ստորև մի քանի կարևոր փակագծեր եմ բացում: Թող Ժիրայրն ու նրա մի քանի անմիջական մեղսակիցները համարձակվեն, փորձեն պատասխան գտնել իրենց դավաճանության ապացույցներին: Նախ, շատ հակիրճ. 1.2016 թվականի աշնանից ինձ առաջադրված սպանության մեղադրանքը պատահական չէր. դա գործարքի արդյունք էր։ Չկա այլ տարբերակ: 2.Ժիրայր Սեֆիլյանը 2018 թվականի ամռանը կալանքից ազատվելուց հետո կարող էր կազմակերպել իրեն առաջարկված շատ պարզ միջոցները, որոնք դեռ այն ժամանակ կարող էին իմ վրայից հանել մեղադրանքը, բայց նա չկատարեց դրանք։ 3.Երբ խնդրին լուծում գտնելու անհաջող փորձերից հետո 2018 թվականի օգոստոսին Պավլիկ Մանուկյանը դատարանի առաջ իր հայտնի հայտարարությունն արեց ոստիկան Մկրտչյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին, Ժիրայրն ու իր շրջապատը, իրենց իսկ կատարած գործարքը ծածկելու նպատակով անցան նոր կեղծիքների և ստոր վերագրումների, ոչ միայն Պավլիկին, այլև ինձ հայտարարելով «ծախված» և «գործարքի գնացած»: 4.Այդ պահից նրանք հիվանդ մորս ու հիվանդ քրոջս հետ վարվեցին ամենաստոր ու տմարդի կերպով։ Հիմա այս ամենի մասին ավելի մանրամասն: 1.Այն, որ ես կապ չունեի 2016թ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդում ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորվելու դեպքի հետ և նույնիսկ դեպքի վայրում չէի գտնվել, հայտնի էր բոլորին՝ գունդը գրաված խմբի անդամներին, դեպքին ականատես ոստիկաններին, հետևաբար՝ քննիչներին: Դեպքը տեղի էր ունեցել գնդի շենքերից մեկի սենյակներից մեկում: Այնտեղ էին գունդը գրաված խմբի 8-10 անդամներ և երկու ոստիկան՝ Գագիկ Մկրտչյանը և ևս մեկը: Խմբի մնացած ավելի քան 20 անդամները, ներառյալ ես, գտնվում էինք գնդի մյուս տարածքներում: Խմբի՝ սենյակում ներկա անդամներից մեկի (ամենայն հավանականությամբ անզգուշաբար) արձակած գնդակներից թևից վիրավորվեց Մկրտչյանը: Նա շուտով բաց թողնվեց և, ամբողջովին գիտակից վիճակում, իր ոտքերով դուրս եկավ գնդի տարածքից: Բաց թողնվեց նաև երկրորդ ոստիկանը: Նրանք երկուսն էլ ինձ չէին ճանաչում, չեին տեսել, հաստատապես գիտեին, որ ես չէի կարող եղած լինել կրակողը, տեսել էին կրակողին ու գիտեին նրա ինքնությունը, առնվազն դիմագծերը, և անհնար էր, որ իրականությունը պատմած չլինեին իրենց վերադասներին և քննիչներին։ Եթե Մկրտչյանը վիրավորվելուց հետո գիտակից վիճակում հեռացած չլիներ գնդից, եթե վիրավորվելու պահին դեպքի վայրում այլ ոստիկան չլիներ, ապա զուտ տեսականորեն հնարավոր կլիներ չբացառել, որ քննիչները, չկարողանալով պարզել իրական կրակողին, «արդյունք» ցույց տալու համար, գնդի գրավմանը մասնակցած 33 հոգու միջից զուտ պատահականությամբ դեպքը բարդել են իմ վրա: Բայց քանի որ երկու ոստիկանները հայտնվել էին իրավապահ մարմինների մոտ, զուտ պատահականության արդյունքում կրակելու պատասխանատվությունը իմ վրա բարդելու վարկածը բացառվում է: Այդ դեպքում ինչո՞ւ դա բարդվեց ինձ վրա: Դա կարող էր միայն հստա’կ մտածված լինել: Ո՞ւմ մոտ է այդ միտքը առաջացել և ինչո՞ւ: Կարող է լինել երկու տարբերակ: Միտքն առաջացել է՝ ա. քննիչների, այսինքն` օրվա իշխանությունների մոտ, և բ. խմբի, ավելի ճիշտ խմբի առաջնորդների մոտ: Երկու պարագայում էլ երկու կողմերի միջև պետք է տեղի ունեցած լինի գործարք և առևտուր: Պատասխանատվությունն ինձ վրա բարդելու նախաձեռնությունը օրվա իշխանություններից եկած լինելու դեպքում ենթատարբերակներից մեկն այն է, որ իսկական կրակողը ներդրված մարդ է եղել և նրան ներդնողները, այսինքն` հատուկ ծառայությունները պետք է նրան «մաքուր» դուրս բերեին: Եթե այս է տեղի ունեցել, ապա Ժիրայրենք անմիջապես պետք է եզրակացնեին, որ իրական կրակողը գործակալ է և, փոխանակ թույլ տալու, որ կեղծիքն անցնի, ընդհակառակը, շահագրգռված պետք է լինեին, որ նա պատժվի: Բայց նրանք ոչ միայն մինչև հիմա լուռ են մնում և չեն պատժել այդ մարդուն, այլ նա մինչև այսօր շարունակում է «շարժման» նեղ շրջանակին մաս կազմել: Հետևաբար, այս տարբերակի ճիշտ լինելու պարագայում, ընդամենը մնում է տրամաբանական միակ եզրակացությունն անել Ժիրայրենց մասին: Տեսականորեն չի կարելի բացառել, որ կրակողի հարուստ բարեկամներից կամ ընկերներից մեկը կաշառք առաջարկած լինի քննիչներին ու վերջինները այն ընդունած լինեն: Այս ենթատարբերակի դեպքում ևս Ժիրայրի և խմբի ղեկավարների լռությունը համազոր է իմ նկատմամբ (և ընդհանրապես) դավաճանության, որովհետև նրանք պետք է իրենք իրենց հարց տային, թե ինչպե՞ս է այդպես պատահում և, համապատասխան եզրակացությունների հանգեին ու, եթե ազնիվ մարդիկ ու ազնիվ պայքարողներ էին, մերժեին այդ «հանգուցալուծումը»: Տեսականորեն չի բացառվում, որ կաշառված լինեն նաեւ իրենք: Կարո՞ղ են այս վարկածները չհամապատասխանեն իրականության և լինեն այլ ենթատարբերակներ: Գուցե, չնայած դժվար է պատկերացնել: Բայց ինչ էլ լինեն ենթատարբերակները, Ժիրայրենց լռությունը խոսում է նրանց առնվազն մեղսակցության մասին: Իսկ եթե կրակողին մաքուր դուրս բերելու և մեղադրանքն ինձ վրա քցելու նախաձեռնությունը օրվա իշխանություններից ու քննիչներից չի եկել, ապա միակ բացատրությունը մնում է այն, որ այդ առումով հատուկ շահագրգռվածություն ունեցել են Ժիրայրենք: Նրանք օրվա իշխանություններին առաջարկել են իմ ու կրակողի «տեղերը» փոխել ու իշխանությունները դա ընդունել են: Իսկ վերջինները այդպիսի առաջարկ կարող էին ընդունել միայն եթե դրա դիմաց ստանալու էին չափազանց մեծ ծառայություն: Բոլոր տարբերակներով էլ տեղի է ունեցել կեղտոտ գործարք, առևտուր և դավաճանություն: Կարևոր է իմանալը, թե ինչո՞ւ է կեղծիքը տեղի ունեցել, բայց դա խնդրի բուն էությունից ոչինչ չի փոխի: Ինչ էլ եղած լինի դրդապատճառը, փաստը մնում է այն, որ տեղի է ունեցել գիտակցված կեղծիք: Իսկ դա չեր կարող «անցնել» առանց Ժիրայրենց հավանության, մեղսակցության: Ավելացնեմ, որ բացի ոստիկան Մկրտչյանի գործից, քննիչներն իսկական կրակողի վրայից «մաքրել» են նաև գնդի գրավման գործող առնվազն երկու այլ կարևոր հոդված (ի դեպ, դրանցից մեկով կրկին ամբողջովին շինծու, «մեղավոր» ենք ճանաչվել ես և մի քանի ուրիշներ): Վերջապես ասեմ, որ ՀՔԾ քննիչ խումբը ղեկավարել է Էդիկ Հակոբյանը: Նա հիմա ստացել է պաշտոնի բարձրացում և զբաղեցնում է նոր ստեղծված, ՀՔԾ-ը փոխարինող Հակակոռուպցիոն կոմիտեի պետի տեղակալի պաշտոնը: 2.2018 թվականի ամռանը՝ իշխանափոխությունից հետո, Ժիրայր Սեֆիլյանի և նրա գործով կալանավորվածների և «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոցը սկսեց փոխվել, և նրանք հերթով սկսեցին դուրս գալ բանտից, բացառությամբ սպանության մեջ մեղադրվող երկուսի. Այդ օրերին Պավլիկ Մանուկյանը խմբի անդամների ու Ժիրայրի մոտ բարձրացրել էր իմ ճակատագրի հարցը։ Պավլիկը հարց ուղղեց խմբի մյուս անդամներին. դուք ո՞ւր եք թողնում ձեր ընկերոջը. կեղծիքը դրել եք այս տղայի ուսերին ու չեք էլ ուզում աչքերին մեջ նայել ու ասել՝ ներողություն, մենք գնում ենք: Նրանք ոչինչ չասացին։ Պավլիկը խմբի անդամներին հորդորեց հրաժարվել կալանքից դուրս գալ, քանի դեռ բոլորն ազատ չեն արձակվել։ Բայց նրանք շարունակում էին դուրս գալ։ Ինչպես նրանցից ոմանք խոստովանեցին, էլ չէին դիմանում: 3.Բացի այդ, նույն օրերին Պավլիկը մի շատ կարեւոր տրամաբանական միտք առաջարկեց Ժիրայրին. Ժիրայրն արդեն ազատության մեջ էր, իսկ ինքը՝ Պավլիկը, դեռևս ոչ: Հեռախոսային կապով նա Ժիրայրին հորդորեց սուտ ցուցմունք տված անդամների կամ գոնե նրանցից մի քանիսի կողմից հրապարակային հայտարարություն կազմակերպել, որտեղ նրանք պետք է ընդունեին, որ իմ մասին տված իրենց ցուցմունքները կեղծ են։ Ժիրայրը Պավլիկին պատասխանեց, որ այդ մասին հետո կխոսեն, նախ ինքը՝ Պավլիկը պետք է դուրս գա բանտից։ Նա ոչ այն ժամանակ, ոչ էլ ավելի ուշ չկատարեց այդ շատ տրամաբանական հորդորը։ Բացի Պավլիկից՝ ուրիշներն էլ նույն առաջարկն արել էին Ժիրայրին, դարձյալ ապարդյուն։ Այդ շատ տրամաբանական առաջարկությունը չկատարելը, բացի իմ նկատմամբ ստորությունից, լրացուցիչ հաստատումն է տեղի ունեցած գործարքին: Դա բացարձակապես ձեռ չէր տալիս Ժիրայրին: Դրա ընդունումը և կատարումը վերջ էր դնելու իշխանությունների հետ գործարքին, իրենց՝ Ժիրայրենց համար շատ տհաճ հետևանքներով: Այդ պատճառով էլ նա չկատարեց այն: Ավելին, նա ոչ միայն հրաժարվեց մեղայականները կազմակերպել, ինչը կարող էր դեռ այն ժամանակ մաքրել իմ դեմ առաջադրված կեղծ մեղադրանքը, ոչ միայն չպատժեց դասալիք ու իրենց ընկերոջը սուտ մատնությամբ վաճառած երիտասարդներին, այլև նրանցից մի քանիսին ներառեց իր շրջապատը։ Ինչպես ասել եմ, ավելի ուշ, շատ ավելի ուշ՝ 2020թ-ին նրանցից մի քանիսը դատարանում հրաժարվեցին իրենց առաջին ցուցմունքներից, եւ դա կարեւոր նշանակություն ունեցավ առաջին ատյանի կողմից իմ արդարացման համար: 4.Ժիրայրի ազատ արձակվելուց հետո նրան բանտից զանգահարեցի, շնորհավորելու նպատակով: Նա ինձ հորդորեց իմ անունից ֆեյսբուքում հայտարարություն պատվիրել, որտեղ պետք է ցավ հայտնեի ոստիկանի մահվան կապակցությամբ։ Ուրիշ ոչինչ: Դատական նիստերի ընթացքում ես արդեն հնարավորություն ունեցել էի այդ նիստերին որպես ոստիկան Գագիկ Մկրտչյանի իրավահաջորդ մասնակցող նրա այրուն ասել, որ ցավում եմ ամուսնու մահվան համար, բայց կապ չեմ ունեցել նրա վիրավորվելու դեպքի հետ: Facebook-ում նորից ցավ հայտնելը ոչինչ չէր տալու, բացի, իմ վրայից կասկածները ցրելու փոխարեն, ընդհակառակը, դրանք ավելի կենտրոնացնելու իմ վրա: 5.Խմբի անդամների և Ժիրայրի մոտ իր ապարդյուն փորձերից հետո, երբ անդամների մի մասն արդեն ազատ էին արձակվել, իսկ մյուսները՝ դեռ ոչ, Պավլիկը դատական նիստերից մեկի ժամանակ, 2018թ օգոստոսին արեց իր հայտնի հայտարարությունը, որտեղ ասաց, որ Արմեն Բիլյանը ոչ մի առնչություն չունի ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորվելու դեպքի հետ. եւ որ վերջինը թեւից վիրավորվել էր խմբի մեկ այլ անդամի (ում անունը տվեց) կողմից պատահաբար արձակված գնդակից։ 6.Պավլիկ Մանուկյանի հայտարարությունը բնականաբար բացարձակապես դուր չէր գալու Ժիրայրին: Դա խառնում էր նրա հաշիվները և սպառնում էր դուռ բացել գործարքի բացահայտմանը: Նա ամեն գնով պետք է խուսափեր դրանից: Հետեւաբար նա անմիջապես դիմեց «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» մարտավարությանը: Ոչ միայն Պավլիկը, այլեւ ես անմիջապես հայտարարվեցինք «ընկեր ծախողներ»: Իսկ այդ վերագրումն ավելի «համոզիչ» դարձնելու և կասկածներն իր վրայից առավելագույնս հեռացնելու համար նա տարածեց այն միտքը, թե իբր առկա է հատուկ ծառայությունների դավադրություն և Պավլիկն ու ես մասնակից ենք դրան, գործարքի ենք գնացել ծառայությունների հետ, հետևաբար «դավաճաններ» ենք: Իսկ ո՞րն էր նրա «ապացույցը». այն, որ այդ ժամանակներում ինձ տեղափոխել էին Պավլիկի հարևան խուց: Այսինքն` մեզ վերագրում էին այն, ինչն իմ նկատմամբ իրենք էին արել: Այդ ստոր քայլերին նրանք կրկին գնացին 2021թ-ին: Փետրվարին ազատ արձակվելուց հետո ես երկու ամիս սպասեցի, որ Ժիրայրը մոտենա և մենք տղամարդու խոսակցություն ունենանք այս ամբողջ պատմության մասին: Նա այդ տղամարդկությունը չունեցավ և բոլորը ինձնից հեռու մնացին, նույնիսկ չշնորհավորեցին ազատվելու համար: Երկու ամիս սպասելուց հետո՝ ապրիլին ես կայացրի մամուլի ասուլիս, որտեղ Ժիրայրին անբարոյական որակեցի եւ հայտարարեցի, որ մերժում եմ «Սասնա ծռեր կուսակցությունն» ու «Ազգային ժողովրդավարական բևեռը»: Իմ ասուլիսը նրանք ներկայացրին իբր իմ «ազատության գինը», այսինքն` իբր իշխանություններն ինձ ազատ էին արձակել Ժիրայրի և «Բեւեռի» դեմ խոսելու պայմանով: Նրանք նաև հերյուրեցին, որ ասուլիսի ընթացքում կարդացած տեքստն ուրիշներն են գրել և տվել ինձ, որ կարդամ, քանի որ ես տեքստ գրող չեմ. կարծես մտքեր ունենալու ու տրամաբանելու համար պարտադիր է գրելու ձիրք ունենալ: Իսկ արդյո՞ք Ժիրայրն է գրում իր անունից լույս տեսնող գրավոր հայտարարությունները: 7.Բայց միայն անմեղսունակները կարող էին այս կեղտոտ քարոզչությունից խաբվել: Նախ` Պավլիկի հայտարարության և «ընկեր ծախելու» մասին: Նախ ասեմ, որ այդ հայտարարությունը նույնքան անակնկալ էր ինձ համար, որքան բոլորի համար։ Ես նախօրոք տեղյակ չեմ եղել, որ նա մտադիր էր նման բան ասել: Նույն օրն ավելի ուշ նույնիսկ նրանից բացատրություն եմ պահանջել ասածի համար: Սա ասում եմ, որովհետև դա է ճշմարտությունը: Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես երբեք տղամարդկությունից եւ պատասխանատվությունից փախչող չեմ: Եթե իմացած լինեի՝ բաց ճակատով կընդունեի տա: Բայց մի պահ ընդունենք, որ Պավլիկի հայտարարությունը համազոր է «ընկեր ծախելու»: Մի պահ նաև ընդունենք, որ ես տեղյակ եղել եմ դրանից և ավելին՝ ես եմ դրդել նրան: Բայց նույնիսկ այս դեպքում, տեղի ունեցած վաճառքներից ո՞րն է ավելի զզվելին. խնդրին լուծում գտնելու ապարդյուն փորձերից հետո և իմ դեմ փակվող դռների պայմաններում դատարանում արված հայտարարությո՞ւնը,, թե սկզբից կեղծիքներով մեղադրանքն իմ վրա բարդելու գործարքի գնալը, ինձ այդ կեղծ ամբաստանությունից մաքրելու նպատակով արված շատ տրամաբանական առաջարկությունը չկատարելը և ինձ մարտի դաշտում անպաշտպան թողած հանգիստ խղճով այդ դաշտից հեռանալը: Հիմա՝ «ռեժիմի» հետ «համագործակցության» մասին: Եթե ես, կեղծիքով մեղադրվածս , 2018թ համագործակցել եմ հատուկ ծառայությունների հետ, ապա ինչպե՞ս բացատրել, որ փոխանակ «վարձատրվելու» , ընդհակառակը, եւս մոտ երեք տարի մնացել եմ բանտում, մինչդեռ իրենք, «չհամագործակցողները»՝ ազատ են արձակվել։ Եթե 2021թ փետրվարին՝ իմ չկատարած սպանության մեղադրանքից «ազատվելու գինը» ապրիլին տված իմ ասուլիսն էր, ապա ինչո՞ւ այդ «գինը» վճարելուց հետո դեկտեմբերին դատապարտվեցի 25 տարվա ազատազրկման: Եվ ևս մի միամիտ հարց: Ի՞նչ անուն տալ այն բանին, որ 2018թ «հեղափոխությունից» կարճ ժամանակ առաջ առաջին ատյանի դատարանը Ժիրայրին դատապարտեց 10,5 տարվա բանտարկության, իսկ ամիսներ անց վճռաբեկ ատյանը զրոյացրեց այդ վճիռը: Ես երկու անգամ իբր «գործարքի» եմ գնում, ու դրա դիմաց,, իմ չարածի համար ստանում 25 տարի: Ժիրայրը, քավ լիցի, ոչ մի գործարքի չի գնում բայց իր վճիռը զրոյացվում է: Իսկ ինչպե՞ս է լինում գործարքը: 8.Հարազատներս, մայրս ու քույրս, բնականաբար դժգոհ էին 2018թ այդ օրերին ստեղծված իրավիճակից: Իրենց համար ընդունելի չէր, որ իրենց հարազատը անարդարորեն մեղադրվում է սպանության մեջ և չափազանց անհանգիստ էին մյուսների պայմանական ազատումից հետո ինձ սպասող ճակատագրով: Հարազատներիս անհանգստությունը Ժիրայրին դուր չեկավ: Նա ուզեց մորս հանդիպել: Գնաց մեր տուն: Բայց փոխանակ փորձելու նրան սփոփել ձայն բարձրացրեց նրա վրա ու կոպտեց նրան: Ես մորս լավ եմ ճանաչում: Նա իր արտահայտությունների մեջ երբեք սահմանը չի անցնում: Նա այդ օրերին բնականաբար հուզված և մտահոգ էր: Բայց նա ոչինչ չէր արել իրեն «առաջնորդ» ու «հրամանատար» հորջորջող այս մարդու անպատկառ վերաբերմունքին արժանանալու համար: Ժիրայրը մտնում է շեմից ներս: Նախնական փոխադարձ բարևից հետո, դեռ ոտքի, հանկարծ երկու ձեռքերը տնկում է առաջ ու իրեն հատուկ ինտոնացիայով, լարված ու հարձակողական տոնայնությամբ ասում է. «Ի՞նչ կուզես…, ի՞նչ կուզես… ». «կամավոր է գնացել… ». «որ զոհվեր պիտի գայիր ինձնի՞ց ուզեիր… ». «ուրախ չե՞ս, որ սաղ է մնացել»: Այսինքն՝ մայրս պետք է ուրախ ու գոհ լիներ, որ ես չեմ մահացել, ես դեռ ողջ եմ, թքած որ տասնամյակներ բանտում մնամ իմ չարածի համար։ Եվ այս խոսքերն ասում էր այն կնոջ, ով, «Սասնա ծռերի» հարազատներից միակն էր, որ 2016թ հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանական բարբարոսություններից ուղղակի և անձնապես տուժել էր: Այդ խոսքերն ասում էր այն կնոջ, ով, վստահ եմ, խմբի անդամների հարազատներից միակն էր, ով, գնդի գրավման վերջին օրը, հուլիսի 31-ին, իր որդուն և մյուսներին հորդորում էր չհանձնվել և շարունակել գործողությունը: Ինչպե՞ս որակել մարդուն, ով այդպիսի պայմաններում գտնվող մորս հետ այդպես վարվեց և թե’ դավաճանության թե’ այդ վերաբերմունքի պատճառով նրան տևական արցունք պատճառեց: Բացի այդ՝ նույն «այցելության» ընթացքում մայրս նրան ասում է. «Արմենը իր արածի համար թող նստի: Բայց ինչո՞ւ …ի (տալիս է կրակողի անունը) արածի համար տղես պետք է նստի»: Ժիրայրը նույն տոնայնությամբ պատասխանում է. «բայց …ը կդատվի»: Մայրս հակադարձում է՝ «Իսկ Արմենը չի՞ դատվի»: Նա պատասխանում է՝ «Կաշխատենք, կհանենք»: Նա իրոք շատ աշխատեց, այլ արդյունքի համար: 9.Ես նույնպես լավ եմ ճանաչում քրոջս։ Նա զգացմունքային է։ Նա չափազանց դյուրագրգիռ դարձել էր իմ նկատմամբ անարդար մեղադրանքի եւ ինձ սպասող անորոշ ճակատագրի պատճառով, ինչպես նաեւ «զինակիցների» կողմից ցուցաբերված լավագույն դեպքում անտարբերության և հատկապես «ծախվածության» մեղադրանքների պատճառով: Այո՛։ Նա նաև վիրավորական գրառումներ է կատարել. Նրա սիրտը կոտրվել էր։ Բայց նա չունի քաղաքական կամ հասարակական հավակնություններ և հանդես է գալիս որպես անարդարորեն մեղադրվող և ընկերների կողմից ծախված մարդու քույր: Բայց ինչպե՞ս բնութագրել «Սասնա ծռեր» կուսակցության տասնյակ կին ու տղամարդ անդամներին, որոնք հայհոյանքներով և հեգնանքով գրառումներ էին կատարում նրա հասցեին ու շարունակում են դա անել այսօր։ Ինչպե՞ս կարող են մարդիկ, ովքեր հավակնում են «գլխավորել ազգին», իրենց թույլ տալ, նման ձևով վերաբերվել խոցված ու վիրավոր կնոջ: 10.Իմ առաջին կալանավորման վերջին երեք տարիներին մայրս և քույրս անցկացրել են իրենց կյանքի ամենատառապալից տարիները ոչ միայն իրենց միակ որդու և միակ եղբոր անարդար ճակատագրի պատճառով առաջացած հոգեվիճակի, այլ նաև իրենց առողջական լուրջ խնդիրների պատճառով։ Այս տարիներին մայրս մի աչքի տեսողությունն ամբողջությամբ, իսկ մյուսինը 75 տոկոսով կորցրեց։ Բացի այդ՝ նա մի քանի ամիս խորը թոքաբորբ ունեցավ և հազիվ փրկվեց: Իսկ երկու մանկահասակ աղջիկների մայր քույրս արյան շատ վտանգավոր հիվանդություն ունեցավ և մոտ երեք տարի բառի բուն իմաստով մաքառում է կյանքի համար: Այս ամբողջ ընթացքում «շարժման ղեկավար» Ժիրայրի, իրենք իրենց ապստամբների ղեկավար հռչակածների և նրանց իգական սեռի հարազատների կողմից նրանք ոչ միայն բարոյական կամ նյութական ոչ մի աջակցություն չստացան, այլև լիովին անտեսվեցին ու անտարբերության մատնվեցին: Նրանց հետ կապերն ամբողջությամբ խզվեցին: Ես էի, որ, ինքս քայքայված առողջությամբ, բանտի չորս պատերի հետեւից հնարքներ էի ման գալիս քրոջս, ստորների կողմից հայհոյանքների ենթարկվող ծանր հիվանդ քրոջս շարունակաբար ներարկման արյուն ճարելու համար: Դա բարեբախտաբար հաջողվեց արժանապատիվ անձնուրաց ընկերների շնորհիվ։ 11.Այս ամենը բավարար չէր, արվեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի հետաձգվի առաջին դատավարության ավարտը, ինչի արդյունքում անընդհատ ձգձգվում էր իմ անմեղության ապացույցը։ Երբ դատավարությունը սկսվեց 2017թ գարնանը, փաստաբաններն ասացին, որ այն կպահանջի մինչեւ երկու տարի, ինչն արդեն երկար ժամանակ էր համարվում: Դա իրականում տեւեց չորս տարի: Համաճարակն ու պատերազմը դրանում ընդամենը չորս-հինգ ամսով դեր խաղացին։ Երկարաձգման հիմնական պատճառը Ժիրայրի եւ հիմնական դեմքերի վարած հատուկ ձգձգման քաղաքականությունն էր։ Ազատ արձակվելուց հետո նրանք անընդհատ պատրվակներ էին բերում դատական նիստերը հետաձգելու համար՝ մեկ սրա, մեկ մյուսի հիվանդության, մեկ այս մեկի կամ այն պաշտպանի բացակայության, մեկ այս ու մեկ այն իրականում ոչ մի կարեւորություն չներկայացնող վկան հրավիրելու պատճառաբանությամբ եւ այլն: Ինձ առաջադրված մեղադրանքի, այսպես կոչված կարեւոր «հիմնավորումներից» մեկը գնդի գրավման մասնակից սպիտակցի Էդգար Սողոմոնյանի կեղծ «ցուցմունքն» էր։ Գնդի գրավման ավարտից մոտ երկու ամիս անց ՀՔԾ-ն նրանից կեղծ ցուցմունք էր կորզել, ինչի դիմաց նա անմիջապես ազատ էր արձակվել։ Ի վերջո, սպանության մեղադրանքը մերժելու հիմնական գործոնը դատարանում նույն Էդգար Սողոմոնյանի տված նոր ցուցմունքն էր, որտեղ նա հիմնովին հերքել էր իր նախկին ցուցմունքը։ Բայց այս նոր ու վճռական ցուցմունքի գրանցումը հեշտ չստացվեց: Նիստերը տարբեր պատրվակներով հետաձգվեցին ամբողջ երկու ամսով։ Էդգարը Սպիտակից ամեն շաբաթ իզուր գալիս էր Երեւան ու վերադառնում, մինչեւ վերջապես կարողացավ ներկայացնել իր նոր ցուցմունքը։ Բայց պարզվում է առաջին ատյանի վճիռը ոմանց շատ դժգոհ թողեց: Հիմա ես վայելում եմ 25 տարվա նվերս: Այստեղ ներկայացրի միայն ամենակարեւոր փաստարկները. Ես կարող եմ շատ ավելի մանրամասներ ներկայացնել։ Թող Ժիրայրն ու իր «վկաները» փորձեն պատասխանել ինձ դավաճանելու եւ ընդհանրապես դավաճանության այս փաստերին»։Ավելին16:4520.01.22 -
Բերդի զորակոչիկների ևս մեկ խումբ մեկնել է ծառայության․ սահմանից՝ սահմանԱյսօր՝ հունվարի 20-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մեկ խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության՝ հայրենիքը պաշտպանելու վճռականությամբ: Զորակոչիկներին ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, համայնքի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, ուժային կառույցների ղեկավարներ, զորակոչիկների հարազատները: Զորակոչիկներին խաղաղ և անփորձանք ծառայություն են մաղթել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի բաժնի պետ, գնդապետ Սերոբ Արշակյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը:Ավելին16:2020.01.22 -
Հայաստան«Ծիծաղելի» նախագիծ և «երջանիկ ֆերմա». ՔՊ-ն ասում, խոսում, ուրախանում էԽորհրդրանի նիստն այսօր առավոտյան արտասովոր են դարձրել Նիկոլ Փաշինյանի երկու նախարարներն ու մի ՔՊ-ական պատգամավոր։ Ընդդիմադիր Հռիփսիմե Ստամբուլյանը երջանկություն է մաղթել ՔՊ-ական այն պատգամավորին, որը, Ստամբուլյան ազգանունը տեսնելով, հրաժարվել է արձագանքել գործընկերոջը: Տեղի ունեցածը, ըստ էության, տգիտության արդյունք է համարել Ստամբուլյանը:Ավելին16:0320.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Չավուշօղլուն վստահեցնում է՝ «Հայաստանը շատ գոհ է» | 20.01.2022Ավելին15:3020.01.22 -
ՀայաստանԱլեն Սիմոնյանը պատվո շքանշան է հանձնել Նենսի Փելոսիին և ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանումԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ու նրան հանձնել Պատվո շքանշան:Ավելին14:1220.01.22 -
Հայաստան«ՔՊ-ն զավթում է ընդդիմությանը վերապահված պաշտոնը». ԱԺ կանոնակարգը փոխվել է«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր այնպիսի փոփոխություն է արել կանոնակարգում, որ արդեն կարող է իր թեկնածուին առաջադրել պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:Ավելին14:0920.01.22 -
Արտաքին քաղաքականություն«Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքուն սպասում է Երևանի պատասխանինԱդրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն սպասում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի պատասխանին։Ավելին13:0920.01.22 -
Հայաստան«Սահմանազատման հարցում չկան նախապայմաններ, կան պայմանավորվածություններ». ՀՀ ԱԳՆՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտնեց, որ Մոսկվայի միջոցով Բաքու են ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելուն ուղղված միջոցառումների փաթեթ:Ավելին13:0820.01.22 -
ՀայաստանՊաշտոնյաներին տուգանող պարեկային ոստիկանները խրախուսվում են. ՓաշինյանԱվելին13:0720.01.22