Լրահոս
2022-01-21
-
ՀասարակականՆոր նշանակում է կատարվել քննչական կոմիտեումՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Վրեժի Շառոյանը 2022 թվականի հունվարի 21-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ։Ավելին13:1121.01.22 -
ՀասարակականՆախարարը խոչընդոտում է երիտասարդ զույգերին ամուսնանալ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հարսնացուներն ու փեսացուները հայտնվել են նոր խնդրի առաջ, չգիտեն՝ ամուսնանան, թե ոչ: Պատճառը առողջապահության նախարարի հրամանն է, ըստ որի՝ հունվարի 22-ից արգելվում է չպատվաստված ու չթեստավորված մարդկանց մուտքը սննդի ու ժամանցի վայրեր. ով պատվաստված չէ կամ չունի բացասական պատասխանով քովիդ թեստ, նրա մուտքը ռեստորան, սրճարան, թանգարան ու ժամանցի այլ վայրեր կարգելվի։Ավելին13:0321.01.22 -
ՔաղաքականԴժվար է հավատալ տեսածին, որ կոռուպցիան «ծվարել» է Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի պատի տակ. ՂազարյանՀետաքրքիր է իմանալ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում ում է սպասարկում բրիտանական պետական համարանիշներով այդ թանկարժեք ավտոմեքենան։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը . «Դժվար է հավատալ տեսածին, որ կոռուպցիան «ծվարել» է Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի պատի տակ 5, 10, 15, 20 կամ ավելի դոլար կաշառքով ԵՊՀ վերացական ֆակուլտետի պատերի տակ ծվարած մարդկանց մասին հեգնանքով և չհիմնավորված մեղադրանքով խոսացող ՀՀ վարչապետ Նիկոլի Փաշինյանի ղեկավարած կառավարության շենքի բակում, որը ըստ նույն վայրում տեղադրված ցուցանակի, նախատեսված է միայն վարչապետի աշխատակազմի ավտոմոբիլների համար, անմիջապես շենքի կենտրոնական մուտքի դիմաց, օրինականությունը հսկող ոստիկանական մեքենայի և անհասկանալի մեկ այլ ամենագնացի հարևանությամբ, 2022 թվականի հունվարի 20-ին «ծվարել» է բրիտանական պետհամարանիշներով Porsche Panamera 4S մոդելի մի ավտոմեքենա, որի բազային գինը սկսում է մոտ 100.000 դոլարից և կարող է հասնել մինչև մի քանի հարյուր հազարի։Ավելին12:5621.01.22 -
Հայաստան«Հայելային հետքաշում» ասածը մերկապարանոց, անիմաստ խոսակցություն է. Սեյրան ՕհանյանԻ՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, մենք արդեն մեկ անգամ կառավարության ղեկավարի բանավոր ցուցմամբ պատերազմական գործողությունները կանգնելուց հետո հետ ենք քաշել մեր զորքերը Սյունիքի հատվածում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Դրանից հետո հակառակորդը եկավ, կանգնեց սահմանին, սադրանքներ կազմակերպվեց և մխրճվեց մեր տարածք։ Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, որտեղ ամբողջ սահմանով մեկ, թե այն հատվածում, որտեղ հակառակորդը մխրճվել է։ Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, ապա հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի և այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնեն մերոնք», - ասաց Սեյրան Օհանյանը։Ավելին12:5021.01.22 -
Քաղաքական«Դուք տեռորի զոհ եք դառնում»․ Գեղամ Մանուկյանը՝ լրագրողական համայնքինԱզգային ժողովում, այսօր՝ հունվարի 21-ին, Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանի թեկնածության հարցը քննարկելիս «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ներկայացրեց հանձնաժողովի անդամի պարտականությունները, գործառույթները և նկատեց, որ մնացալ բոլորի հետ այս հանձնաժողովը կապ չունի: «Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովը խմբագրական քաղաքականության իրավունք չունի: Հանձնաժողովն իրավունք չունի որոշել, թե հեռուստատեսությունն ինչպես է լուսաբանում ԱԺ նիստը: Երկու օր է, մենք լսում ենք մեր լեզվական մշակույթի, մեր մշակույթի քարոզչության, մեր հայրենի եզերքների մասին բազմաթիվ խոսքեր, շատ ճիշտ խոաքեր: Ասվում է՝ ես հույս ունեմ, որ դուք այդ ամենը կարող եք անել: Չի լինելու, գնալու են մեր գործընկերները դառնան Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, բայց այդ գործառույթները չունեն:Ավելին12:4021.01.22 -
ՀասարակականFly Arna-ում նշանակումներ են եղել․ տնօրենների խորհուրդն անդամներ ու նախագահ ունիՀայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունում տնօրենների խորհրդի անդամներ ու նախագահ է նշանակվել։ Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է 5 անդամից՝ Դավիթ Փափազյան՝ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն, էդուարդ Մկրտչյան՝ ԱՆԻՖ-ի գործառնական տնօրեն, Ադել Ալի՝ Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, Հուսամ Ռայդան` Էյր Արաբիա ընկերության տնօրեն, Նիկո Բուշհոլց` փորձագետ, անկախ անդամ։ Նրանցից յուրաքանչյուրը նշանակվել է 3 տարի ժամկետով։Ավելին12:3621.01.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Նախաամուսնական արձակուրդ. ՊՆ ղեկավարը հանգստանում է | 21.01.2022Ավելին12:3021.01.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը ՄԻՊ-ի թեկնածուին ազատել է պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին ազատել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։Ավելին12:2221.01.22 -
ՀասարակականՊԵԿ պաշտոնյաներին առաջարկել են ՔՊ անդամ դառնալ․ «ԺՈՂՈՎՈՒՐԴ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի՝ համակարգում իրականացրած պաշտոնանկությունների մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է:Ավելին12:1521.01.22 -
ՀասարակականԱրմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահության և Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետՀունվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահության և Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում եղել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահության դիվանագիտական ստորաբաժանման խորհրդական Իզաբել Դյումոնը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Եվրամիության Արևելյան գործընկերության հարցերի դեսպան Բրիս Ռոքվոյը, Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Մագդալենա Գրոնոյին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:Ավելին12:0921.01.22 -
ՀասարակականԴատական համակարգում շարունակվում է դատական գործերի «ձեռքով» մակագրության խիստ արատավոր, դատապարտելի պրակտիկան. ԹաթոյանՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է․ «Արդեն լուրջ հարց է առաջ գալիս՝ արդյոք, օրինակ, Վարչական դատարանի կամ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահները դատավորների նկատմամբ չեն գործադրում արտաքին ապօրինի միջամտություններ կամ հենց դատարանների նախագահների նկատմամբ տեղի չեն ունենում արտաքին միջամտություններ համակարգչային ծրագրի փոխարեն դատական գործերը «ձեռքով» մակագրելու ընթացքում:Ավելին11:5921.01.22 -
ՀասարակականԱբովյանի բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացու սպանության կասկածանքովՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Աբովյան քաղաքի 35-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:Ավելին11:5221.01.22 -
ՄիջազգայինԿարճ շրջազգեստով կանանց արգելել են բեռնատար նստելՀրամանն արգելում է վարորդներին «անգամ իրենց կանանց» թույլ տալ նստել բեռնատարների խցիկի առջևի մասում։ «Բացի բարձր արագությունից և բեռնատարների վարորդների անկարգապահությունից՝ մենք հայտնաբերեցինք, որ որոշ կանայք նստում են առջևում կարճ շրջազգեստով, ոմանք վարորդներին բարեր են տանում և ալկոհոլ խմում, իսկ վարորդները վերջնարդյունքում դառնում են վթարների պատճառ»,- տեղեկացրել է լրատվամիջոցը։Ավելին11:3421.01.22 -
ՀայաստանՍևան քաղաքում «Opel»–ը բախվել է ծառին. 38–ամյա վարորդը տեղում մահացել էԳեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 142 հասցեի մոտակայքում վթար է եղել, կա զոհ, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ վթարի մասին ահազանգն ԱԻՆ-ում ստացվել է հունվարի 21-ին, ժամը 05։17-ին։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1984 թ․) բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից։Ավելին11:3021.01.22 -
ՀայաստանՀայկական նոր ատոմակայանի համար մասնագետներին կպատրաստեն Ռուսաստանում. Էդուարդ ՄարտիրոսյանՆոր ատոմակայանի մասնագետներին, որը Ռոսատոմը նախատեսում է կառուցել Հայաստանում, կպատրաստեն Ռուսաստանում, այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ «Ռուսաստանում»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե որտեղ և երբ է պատրաստվելու ատոմակայանի ապագա անձնակազմը։ Գործող Հայկական ԱԷԿ-ի ռեսուրսը երկարացվել է մինչև 2026 թվականը, որից հետո, ըստ Մարտիրոսյանի, կլինի երկրորդ երկարաձգում ևս 10 տարով։ Նա նշել է, որ նոր կայանի շինարարությունը կտևի մոտ 10-12 տարի։Ավելին11:2821.01.22 -
Հայաստան20-ամյա աղջիկը երրորդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել․ արտակարգ դեպք՝ ԵրևանումԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել է Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող, 20-ամյա Ինգա Ա.-ն է, ում կյանքի համար հիվանդանոցում բժիշկները պայքարում են: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել է Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող, 20-ամյա Ինգա Ա.-ն է, ում կյանքի համար հիվանդանոցում բժիշկները պայքարում են: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:Ավելին11:1821.01.22 -
ՄիջազգայինՏղամարդը երիկամը նվիրել է ընկերուհու մորըՏղամարդն ասել է, որ աղջիկն իր այդ հերոսական քայլից հետո պետք է իր հանդեպ բոցավառվեր սիրուց, սակայն աղջիկը ոչ միայն լքում է իրենն, այլ նաև կարճ ժամանակ անց ամուսնանում է այլ տղամարդու հետ։Ավելին11:0921.01.22 -
ՀայաստանՍուրեն Պապիկյանն արձակուրդ է գնում․ վաղը նրա հարսանիքն էՎարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 21-ին, որոշում է ստորագրել, որով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ է տրամադրվել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 21-25-ը ներառյալ: Նախարարի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 21-ին, որոշում է ստորագրել, որով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ է տրամադրվել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 21-25-ը ներառյալ: Նախարարի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վաղը՝ հունվարի 22-ին, «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը։Ավելին11:0321.01.22