Լրահոս
2022-01-21
-
ՀայաստանՁեր նյարդերը չեն քայքայվի, ավելի երկար ու երջանիկ կապրեք. Արթուր Խաչատրյանը շնորհավորեց կառավարության նիստերին չհետևող ՀՌՀ թեկնածուինԱզգային ժողովը քննարկում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ուսուցիչը ուզում է դառնալ պարեկ: «Դա ներկայացվեց որպես դրական երևույթ, մշակույթը մի կողմ, ճաշակը մի կողմ, բայց արժեքային համակարգի խնդիր է, արդյո՞ք այդ արժեքային համակարգի հետ ձեր արժեքային համակարգը համընկնում է»,- ՀՌԱՀ թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը: Արթուր Մանուկյանն էլ նշեց, որ լավ չի հասկանում՝ ով է ուզում դառնալ պարեկ: «Իսկապես, չեմ հասկանում, ուսուցիչը մեծ կոչում է, նվիրում է, պարեկն ուրիշ գործառույթ է, դրանք տարբեր բաներ են, իսկապես, չեմ հասկանում՝ ինչ եք ասում», - արձագանքեց ՀՌԱՀ թեկնածուն: Արթուր Խաչատրյանն էլ ասաց, թե Արթուր Մանուկյանը, հավանաբար, չի հետևում կառավարության նիստերին: «Շնորհավորում եմ, ձեր նյարդերը չեն քայքայվի, ավելի երկար ու երջանիկ կապրեք», - ասաց Խաչատրյանն ու կրկին կրկնեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: ՀՌՀ թեկնածու Արթուր Մանուկյանն էլ նշեց, թե ցանկացած մեկը, ով ուզում է դառնալ պարեկ, ուրեմն պետք է դառնա պարեկ: «Որովհետև, եթե ուսուցիչն ուզում է դառնալ պարեկ, ուրեմն ինքն ուսուցիչ չի ծնվել, սխալ տեղ է եկել»,- հայտարարեց ՔՊ-ական նախկին պատգամավորը:Ավելին10:5621.01.22 -
ՀայաստանԱրջ, բեզոարյան այծ և 5 անգղ․ Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են սատկումԵրևանի կենդանաբանական այգում սատկել է հինգ անգղ, մեկ արջ և մեկ բեզոարյան այծ, հայտնում է «Հրապարակ» թերթը։ Նշվում է, որ կենդանիների անկման պատճառը սովն է և պատշաճ խնամքի բացակայությունը։ Թերթի տվյալներով՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը գլուխ չի հանում աշխատանքից, չարաշահումների և միջոցների վատնման մասին լուրեր են շրջանառվում: «Միայն մեկ օրում հինգ թռչուն է սատկել, ասում են՝ սովից, չնայած այգու ղեկավարությունը որպես նրանց անկման պատճառ նշում է հիվանդությունը։ Սատկել է երկու արջերից մեկը և, ամենայն հավանականությամբ, սովից, քանի որ կենդանիները հարձակվել են միմյանց վրա և մեկը գրեթե կերել է մյուսին»,-նշում է թերթը։ «Հրապարակի» թղթակցին հաջողվել է կապ հաստատել կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի հետ, բայց վերջինս չի ցանկացել մեկնաբանել տեղեկությունը։ Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1950 թվականին, ունեցել է ավելի քան 700 կենդանի։ 2019թ-ին այգու շուրջ բազմաթիվ սկանդալներ եղան՝ կապված տարօրինակ հանգամանքներում կենդանիների մահվան հետ։ Դրա արդյունքում նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հեռացվեց աշխատանքից, իսկ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արևիկ Մկրտչյանը։Ավելին10:4621.01.22 -
ՀայաստանԱրայիկ Հարությունյանը պատրաստ է կառավարություն բերել անգամ հայտնի սորոսականների․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Այն սցենարը, որը մտածել էին պատերազմից անմիջապես հետո, Արցախում որոշել են այժմ իրականացնել։ Խոսքն այն մասին է, որ կառավարմանը ներգրավվի նաև ընդդիմությունը և նախկին նախագահներն ու փորձառու այլ կադրեր։ Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավար կազմի հետ, մասնակցել են նաև խմբակցությունների ղեկավարները, և հայտարարել է, որ մտադիր է կառավարությունը համալրել ոչ իշխանական ներկայացուցիչներով։ Գործընթացը կմեկնարկի եկող շաբաթվանից։ Պաշտոնանկ կարվեն կառավարության մի շարք անդամներ, և կնշանակվեն ընդդիմության, այսպես կոչված, տեխնոկրատ կադրերը։ Բնականաբար, գործընթացին չեն մասնակցելու Սամվել Բաբայանն ու նրա «Միասնական հայրենիքը», քանի որ Փաշինյանի հրահանգով Արցախում հեղաշրջման են մասնակցել՝ փորձելով տապալել բյուջեի ընդունումը և իմպիչմենթ սկսել։ Թեև երեկվա խորհրդակցությանը Բաբայանի կուսակիցները ներկա են եղել, սակայն ասում են, որ դա սիմվոլիկ է եղել. նրանք չեն կարողանալու կառավարությունում ներկայացուցիչ առաջադրել։ Իսկ մեխանիզմը լինելու է հետևյալը. ԱԺ ուժերը ներկայացնելու են որևէ ոլորտի ղեկավարի թեկնածու, հիմնավորելու են, որ նա ունակ է պաշտոնավարել, և Հարությունյանի հետ համատեղ քննարկման արդյունքում նշանակվելու է։ Չի բացառվում, որ ընդդիմադիր ուժերը որոշ տեղերում միասնական թեկնածուներ առաջադրեն։ «Միակ պահանջը հետևյալն է՝ չպետք է լինեն կուսակցականներ, կամ եթե կուսակցական են, ապա առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ չպետք է ներկայացնեն, չպետք է ընդգրկվեն ցուցակում», - ասաց մեր զրուցակիցը։ Այսինքն՝ Հարությունյանը փորձում է իր շուրջ համերաշխության մթնոլորտ ձևավորել և պատրաստ է կառավարություն բերել անգամ հայտնի սորոսականների, որոնք ներկայացնում են փողոցի դժգոհ հատվածը»։Ավելին10:3721.01.22 -
ՀայաստանՓաշինյանի հետ սելֆի արած քննիչները բարձր պաշտոններ են ստանում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի արած կամ հեղափոխական ամբիոն բարձրացած քննիչները բարձր պաշտոններ են ստանում: «Խոսենք փաստերով. օրերս Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանին նոր պաշտոն տվեցին՝ նշանակելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ: Իսկ ինչո՞վ հայտնի դարձավ նա: Փաշինյանը 2020 թվականի հունվարի 15-ին պաշտոնատար անձանց գաղտնալսման գործով հրավիրվել էր Կոմիտե՝ հարցաքննության, որտեղ քննիչ Կամո Սահակյանի հետ սելֆի էր արել: Իսկ, ահա, մյուս քննիչը հայտնի Նավոյանն է: 2018թ. հեղափոխական հանրահավաքների ժամանակ Հանրապետության հրապարակում հարթակ բարձրացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ կապիտանը, որը, իր խոսքում դիմելով հավաքվածներին, նշեց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր ասում՝ ձեր ցավը տանեմ»։ Ապա հավելեց, որ չի կարող անտարբեր մնալ երկրում կատարվող իրողություններին և ժողովրդի հետ է: Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Նավոյանը նշանակվեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ»։Ավելին10:2821.01.22 -
ՀայաստանՔՊ պատգամավորները խորհրդարանում խնջույք են կազմակերպել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ խորհրդրաանում խնջույք են կազմակերպել: Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորները նշել են Վայոց ձորի նախկին պարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի ծննդյան տարեդարձը: Թեև նրա ծննդյան տարեդարձը հունվարի 19-ին էր, սակայն այդ օրը համընկել էր կառավարության հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանի, հետևաբար իրենց քաղաքական թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան այցելելու հետ, դրա համար Տրդատ Սարգսյանի ծննդյան տոնը երեկ են նշել: Ու չնայած մեր թղթակիցը տեսել է խնջույքին մասնակից պատգամավորներից մի քանիսին (վերջինը՝ Հռիփսիմե Գրիգորյանն էր), սակայն հոբելյար Սարգսյանը մեզ հետ զրույցում շտապեց հերքել տեղեկությունը։ «Ոչ, չեմ նշել, ձեր տեղեկությունները սխալ են»,- ասաց նա: Իրականությունը, բնականաբար, այդ հերքումից չի փոխվում, և նրանց հա-հա, հի-հի-ները լսելի էին շատ հեռվից անգամ: Նկատվեցին նաև գինովցած պատգամավորներ, որոնք չին կարողանում նիստերի դահլիճ գնալ: Նրանց անունները առայժմ չենք հրապարակում՝ հուսալով, որ կուղղվեն: Հավելենք, որ ԱԺ աշխատակազմը երեկ շրջաբերական էր իջեցրել՝ հորդորելով ԱԺ մտնող աշխատակիցներին ալկոհոլ, թմրանյութ կամ հոգեմետ այլ ազդեցության տակ ԱԺ վարչական շենքում չլինել, հակառակ դեպքում «կասկածյալները» կտարվեն ալկոհոլի կամ թմրայութի ազդեցությունը ստուգող կառույց՝ ընդհուպ հարկադրանքով»։Ավելին10:2521.01.22 -
ՀայաստանՑրտահարված գյումրեցի կնոջ ոտքերի մատները կամպուտացվեն. «aravot.am»Գյումրու Բուլվարային թաղամասի գործարանային 2 Ա շենքի սենյակներից մեկում միայնակ բնակվող, ցրտահարված 44-ամյա կնոջ ոտքի մատներն ամենայն հավանականությամբ կամպուտացվեն։ Այս մասին «aravot.am»-ին տեղեկացրել է Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը։ Ցրտահարված կնոջը նախորդ օրը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի միջամտությամբ տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, այնտեղից էլ ուղարկել էին Այրվածքաբանության ազգային ինստիտուտ՝ մասնագիտացված բուժման։ Գյումրի բժշկական կենտրոնից կապ են հաստատել Այրվածքաբանության ինստիտուտի մասնագետների հետ, որտեղից էլ տեղեկացրել են, որ նախնական տվյալներով կամպուտացվեն ոտքերի մատները․ գանգրենա կա։Ավելին10:1721.01.22 -
ՀայաստանԿապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից․ Շահեն Հարությունյանը հրավիրվել է ոստիկանություն«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը գրում է. «Քիչ առաջ հրավիրվել էի ոստիկանություն: Պարզվում է, որ կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից, քանի որ իրեն մեղադրել եմ ազգակործան լինելու և հայրենիքի դավաճանություններ իրականացնելու մեջ: ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության նախաձեռնությամբ, նյութեր են նախապատրաստվում՝ իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու համար: Քրեական գործի հարուցման հիմք է հանդիսանալու «անձի հանրային գործնեությամբ պայմանավորված առերևույթ ծանր վիրավորանք պարունակող հրապարակում կատարելը»: Ահա, թե ինչ է լինում, երբ երկիրը վստահվում է մի աթոռապաշտ դավաճանի, ով խայտառակ կապիտուլացիայի է ենթարկում պետությունը, և այդքանից հետո կրկին վերարտադրվում է՝ ստանձնելով երկրի ղեկավարումը: Նիկոլ Փաշինյան ազգադավը շատ լավ գիտի, որ նման քրեական գործերով հաստատ ինձ չեն կարող լռեցնել: 14 տարեկանից լինելով քաղաքական պայքարի մեջ բազմաթիվ անգամներ եմ ենթարկվել քաղաքական մոտիվներով քրեական հետապնդումների, և, հատկանշականն է այն, որ որոշ անգամներ Ն. Փաշինյանն անձամբ է ոստիկանության բաժանմունքում տեսել, թե ինչպիսի քամահրական դիրքորոշումներ եմ ունենում ինձ ուղղված սպառնալիքների նկատմամբ: Ինչպես հիմա, այդպես էլ դատարանում վերահաստատելու եմ իմ քաղաքական դիրքորոշումներն ու գնահատականները՝ Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհասի և նրա կատարած հայրենիքի դավաճանությունների մասին»:Ավելին10:1021.01.22 -
Հայաստան36-ամյա տղամարդու պարանոցը կտրված է եղել․ սպանություն Աբովյան քաղաքումԿոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է «shamshyan.com»-ը։ Ըստ հաղորդագրության` շտապօգնության ավտոմեքենան ժամը 18։00-ի սահմանում Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 2-րդ շենքի մոտից պարանոցի մասում սուր-կտրող ծակող առարկայից ստացած վնասվածքով «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու, որը ճանապարհին մահացել է։ Բուժկենտրոնը կատարվածի մասին տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 36-ամյա Արտակ Օվակյանն է։ Իրավապահները պարզել են նաև կասկածյալի ինքնությունը, որը նույնպես Աբովյան քաղաքի բնակիչ է։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նա 33-ամյա Սուրեն Բաղրամյանն է, որին արդեն հայտնաբերել են ու բերման ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։ Համայնքային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացած դանակը։Ավելին10:0721.01.22 -
Հայաստան«Եթե լուրջ պատկերացնեմ, որ Դավս չկա, կարող ա խելագարվեմ»․ Դավիթ Գրիգորյանը խոցել է 12 տանկ, 1 ՏՕՍ համակարգ«Medialab»-ը պատմում է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գրիգորյանի մասին․ «Էլ առաջվա ժպտերես Լյուդան չեմ, կյանքս կոտրվել ա, անիմաստ դարձել, ոնց որ կեսս չլինի, բայց եթե լուրջ պատկերացնեմ, որ Դավս չկա, կարող ա խելագարվեմ, ոնց որ հլը սպասեմ, որ ինքը գալու ա»,- ասում է 20-ամյա որդուն պատերազմում կորցրած 54-ամյա Լյուդմիլա Հարությունյանը: Դավիթ Գրիգորյանը տան փոքր որդին էր, մայրն ասում է՝ յուրահատուկ էր ամեն ինչով՝ և՛ բնավորությամբ, և՛ խելքով։ Դավիթը 12 տարի դպրոցում գերազանց է սովորել, այնուհետև ընդունվել է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարան՝ ծրագրավորման բաժին։ 5 ամիս համալսարանում սովորելուց հետո զորակոչվել է բանակ, ժամկետային ծառայության անցել Հադրութում։ Դավիթը տիրապետել է ֆագոտ զենքին, ավագ սերժանտ էր, հաշվարկի հրամանատար, դիրքի ավագ։ 3 ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտեր և տուն վերադառնալ, սակայն սկսվում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, և Դավիթը զոհվել է առաջնագծում հայրենիքը պաշտպանելիս։ Դավիթը ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 8-ին, որից հետո ոչ մի զանգ այլևս չեն ստացել: «Ինքը օր ու մեջ զանգում էր, էդ մի օրը՝ ամսի 9-ին, ես չէի սպասում զանգին, բայց ամսի 10-ին որ չզանգեց, սկսեցինք անհանգստանալ։ Բուժքույր եմ, ամսի 11-ին գործի էի եկել ամեն օրվա պես ինձ հարցրեցին՝ Դավիթը զանգե՞լ ա, ասեցի՝ չէ, երեկ պիտի զանգեր, չի զանգել: Զգացի, որ աշխատողները սովորականից ավելի ուշադիր էին իմ նկատմամբ, հետո քույրիկներս էին միշտ զանգում, հարցնում Դավիթից, չզանգեցին… էդ օրը ոչ ոք ինձ չզանգեց, ես սկսեցի զանգել, չպատասխանեցին… Իրանք արդեն իմացել էին, բայց ինձ չէին կարողանում ասել»,- հուզվում է Լյուդմիլան: Մայրը, հիշելով ծանր օրը, պատմում է, որ սիրտն արդեն զգում էր, որ ինչ-որ բան այն չէ, որոշում է տուն գնալ, բուժանձնակազմը ուղեկցում է նրան և ասում, որ որդին վիրավոր է: «Մեր գլխավոր բժիշկը մոտեցել էր կոլեկտիվիս, հարցրել՝ ո՞նց եք պատրաստում Լյուդային, տո՞ւն եք տանում, Դավիթին բերել են մորգ, բայց ինձ ոչ մեկը չէր կարում բան ասի, գցում են իրար վրա, ոչ մեկի դուխը չի հերիքում։ Ես գնացի, շորերս հագա, աղջիկներն ասեցին՝ ո՞ւր ես գնում, ասեցի՝ տուն եմ գնում, զանգերիս ոչ մեկը չի պատասխանում, հաստատ Դավիթիս հետ մի բան էն չի։ Ինձ կանգնացրին, հետևիցս ամբողջ բաժինը վազեց, շտապօգնության մեքենան վերցրին, ինձ տուն բերեցին, ասեցին՝ մի խառնվի, բան չի եղել, Դավիթին վիրահատում են… Բայց որ հասա տուն, քույրիկներս լացելով տուն մտան, հասկացա, որ Դավիթիս բան ա եղել»,- հուզմունքով հիշում է Լյուդմիլան։ Դավիթ Գրիգորյանը հակառակորդի դեմ կռվելիս խոցել է 12 տանկ, 1 ՏՕՍ համակարգ, այլ հրետանային միջոցներ։Ավելին10:0421.01.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«Ժողովուրդ» ՌԴ դատախազության 300-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին Հայաստանից երկու հոգի են հրավիրված եղել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: «Հրապարակ» Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գործադիր եւ օրենսդիր մարմինների ղեկավար կազմի հետ եւ հայտարարել, որ մտադիր է կառավարությունը համալրել ոչ իշխանական ներկայացուցիչներով։ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի արած կամ հեղափոխական ամբիոն բարձրացած քննիչները բարձր պաշտոններ են ստանում: «Հրապարակ» Վարչապետը հպարտությամբ նշում է, որ ամբողջ կյանքում ուսուցիչ աշխատած մարդն այսօր աշխատում է պարեկային ոստիկան: Տարօրինակ է, որ այս փաստն ուրախացնում է վարչապետին, քանի որ թե՛ ուսուցիչը եւ թե՛ ոստիկանը ոչ թե «գործ» է (ժամանակավոր զբաղմունք), այլ մասնագիտական աշխատանք, որը պահանջում է մասնագիտական որակներ, գիտելիքներ եւ փորձ: «Ժողովուրդ» ՔՊ-ական պատգամավորները երեկ ԱԺ-ում նշել են Վայոց ձորի նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի ծննդյան տարեդարձը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:Ավելին10:0021.01.22 -
ՀայաստանՍահմանազատման և սահմանագծման գործընթացն ի սկզբանե սխալ է մեկնարկել. ադրբեջանագետԱդրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի եթերում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին և այդ առթիվ հնչող հայտարարություններին։ Սահմանազատման և սահմանագծման գործընթացն ի սկզբանե սխալ է մեկնարկել, որովհետև տվյալ օրակարգն արագորեն առաջ մղվեց 2021 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական զինուժի ներթափանցումից հետո, այսինքն հայկական կողմն այդ գործընթացին գնում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ «Դրանից հետո մայիսի վերջին եղավ հայելային հետքաշման մասին հայտնի հայտարարությունը, որին հաջորդեց Ալիևի հարցազրույցը, որտեղ նա նշում էր, թե իրենք չեն պատրաստվում որևէ քայլ հետ գնալ, որ դա համարում են իրենց «պատմական» հողը, ամրացել են նպատակային և հեռանալու որևէ մտադրություն չունեն։ Հետագա ամիսներին ականատես եղանք էսկալացիոն տարբեր իրադարձությունների»,- ասել է ադրբեջանագետը։ Հայրապետյանի դիտարկմամբ` Ադրբեջանը որդեգրել է հստակ ռազմավարություն և տագնապային իրավիճակ ստեղծելով՝ փորձում է զուգահեռաբար առաջ մղել իր օրակարգը, այսինքն` սահմանազատման ու սահմանագծման գործընթացի ներքո նախևառաջ ցանկանում է փակել արցախյան հիմնահարցը և բաց տեքստով հայտարարում է այդ մասին։ Ըստ նրա` պատահական չէր, երբ վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ այդ գործընթացները փոխկապակցված չեն, Ադրբեջանում արձագանքեցին` պնդելով, որ գործընթացի արդյունքում Լեռնային Ղարաբաղը պետք է ճանաչվի Ադրբեջանի անքակտելի մաս։ «Հայկական կողմը շարունակում է առաջ մղել զորքերի հայելային հետքաշման թեզը, որը բնավ չի բխում մեր պետության շահերից, քանզի ավելի է թուլացնում բանակցային մեր դիրքերը։ Փաստորեն, ադրբեջանական զորքերի ակնհայտ ներթափանցման իրողությունը վերածվում է սահմանային վեճի»,- ասել է ադրբեջանագետը։ Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի ստեղծման խնդրին` Հայրապետյանն ընդգծել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում, և հայտնի հայտարարության տեքստում կա նման հանձաժողով ստեղծելու մասին կետ, ուստի նախատեսվում էր այդ գործընթացն առաջ տանել, բայց վերջին էսկալացիայից հետո, երբ հայկական կողմը նորից հայելային հետքաշման իր առաջարկն արեց, Ադրբեջանը պատասխանեց, թե անընդունելի է համարում Հայաստանի նախապայմանները։ «Ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք է առնվազն ցույց տա, որ պատրաստ է և ունակ է իր տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը ապահովել, չեզոքացնել սպառնալիքները և շատ ավելի հստակ օրակարգերով աշխատել միջազգային գործընկերների հետ»,- նշել է ադրբեջանագետը։ Ըստ Հայրապետյանի` վերջիններս հաճախ չեն հասկանում, թե մենք ինչ ուղղությամբ ենք գնում և ինչ բովանդակության մասին է խոսքը, քանի որ մի կողմից արվում են թվացյալ կառուցողական առաջարկներ, բայց մյուս կողմից դրանք մեծ հաշվով վնասում են մեր պետականությանը` արձակելով Բաքվի ձեռքերը, հետևաբար պետք է փորձել միջնորդների հետ ճիշտ աշխատանքի միջոցով հարկադրել Ադրբեջանին, որպեսզի վերադառնա կառուցողական հուն։ ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում:Ավելին09:5921.01.22 -
ՀայաստանՈտքի էլ ենք կանգնում, ծնկի էլ ենք իջնում, ձեռքերն էլ ենք պաչում․ Վահան ՔերոբյանԵրեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անդրադարձավ նրան, որ վարչապետին տեսնելիս նրանք բոլորը ոտքի կանգնեցին․ «Սա նշանակալի երևույթ էր։ Մենք դրանով մի անգամ ևս ընգծեցինք ընտրություններում մեր ունեցած արդյունքները»։ Քանի որ իշխանությանը ձայն տվողը ժողովուրդն է, ինչու՞ ժողովրդին տեսնելիս էլ ոտքի չեն կանգնում, հարցրին լրագրողները․ «Ո՞վ ասեց։ Ոտքի էլ ենք կանգնմում, ծնկի էլ ենք իջնում, ձեռքերն էլ ենք պաչում, գրկում էլ ենք»։Ավելին09:4921.01.22 -
ՀայաստանԳյումրիում գազի հոտ է տարածվել,Գյումրիում գազի հոտ է տարածվել, որն անհանգստություն է պատճառել քաղաքացիներին։ Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ Գյումրիում տարածված գազի հոտը քաղաքացիների անհանգստությունն է առաջացրել։ «Պատասխանատուների վստահեցմամբ՝ փորձարկման արդյունք է, և անհանգստանալու կարիք չկա»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։Ավելին00:5121.01.22 -
ՀայաստանԿառավարությունը լավ չի պատկերացնում իր անելիքը․ Էլինար ՎարդանյանԱյլընտրաքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրում է, որ Կառավարության այսօրվա՝ հունվարի 21-ի նիստից տպավորություն է, որ կառավարությունն իրոք մտահոգ է «օմիկրոնի» տարածմամբ և էական ռիսկեր է տեսնում, բայց նաև՝ լավ չի պատկերացնում նոր պայմաններում իր անելիքը․ «Իսկ «օմիկրոնի» ալիքն իսկապես նոր պայմաններ է թելադրում։ Հաշվի առնելով այս շտամի առանձնահատկությունները պետությունները գնում են զանգվածային անվճար թեստավորման ճանապարհով. շատ մեծ քանակներով։ Բնակչությանը զանգվածային ռապիդ թեստեր են տրամադրում։ Այս ճանապարհով պետությունը կարողանում է ֆիքսել վարակի իրական վիճակը։ Հայաստանում թեստերը միջինում 10000 դրամ են։ Թեստ անողների թիվը, ըստ էության, շատ սահմանափակ է։ Սա շատ քիչ է օմիկրոնի տարածման իրական պատկեր ունենալու համար։ Թեստավորվողների մեծ մասն էլ Հայաստանից մեկնողներն են։ Ու էլի միանում է մահվան մեքենան։ Օմիկրոնով վարակված մարդը, այս շտամին համապատասխան, հաճախ չունի որևէ սիմպտոմ, հետևաբար իր կամքով չի գնա 10 հազարով թեստ հանձնելու, գնում է աշխատանքի, շարունակում է լիարժեք կյանք, շփվում է մարդկանց հետ, այդ թվում` տարեցների։ Իսկ դա նշանակում է նոր հիվանդներ, նոր մահեր։ Ցավոք՝ մեծ թվերով։ Օմիկրոնի դեմ պայքարի հիմնական պահանջներից մեկը՝ զանգվածային, մատչելի, անվճար թեստավորումն է։ Պետությունն ու գործատուն սա պետք է անեն. հակառակ դեպքում՝ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դա չեն անելու իրենց հաշվին, ու հնարավոր չի լինելու հայտնի միջոցներով զսպելու վարակի տարածումը։ Մենք ժամանակ քիչ ունենք. մտածեք այս ուղղությամբ»։Ավելին00:0121.01.22
2022-01-20
-
ՀայաստանԴավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվելԵրևանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին ։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին է հայտնել Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։ «Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող»)։ Վաղը, ժամը 11–ին հրավիրված դատական նիստում որոշումը կկայացվի»,- ասել է Հովհաննիսյանը։ Սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։Ավելին23:5920.01.22 -
ՀայաստանՀայաստանում 2021թ․ հունվար-նոյեմբերին 3.2 տրլն դրամի խաղադրույքներ են կատարվել․ պատգամավորՀայաստանում 2021 թվականի հունվար-նոյեմբերին ընդհանուր 3.2 տրլն դրամի խաղադրույքներ են կատարվել։ Այս մասին Ազգային ժողովի նիստին «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Այս գումարի էականությունը ցույց տալու համար պատգամավորը համեմատական օրինակ է բերել։ Ըստ նրա, երկրի բյուջեի եկամուտներն անցյալ տարի մոտ 1.6 տրլն դրամ են կազմել։ «Այսինքն՝ իմ նշած թիվը երկու անգամ գերազանցում է պետական բյուջեի եկամտային մասը»,- ասել է Թունյանը։ Պատգամավորը նաև հայտնել է, որ տոկոսադրույքների և իրական շահումների տարբերությունը մոտ 70 մլրդ դրամ է կազմում։ «Այսինքն՝ քաղաքացիները փաստացի կորցրել են մոտ 70 միլիարդ դրամ»,- ընդգծել է ՔՊ-ական պատգամավորը։Ավելին23:5520.01.22 -
Հայաստան«Թուրքը սարսափելի չէ». Հայաստանում նախարարը ժպտում է, բիզնեսմենն էլ «երջանիկ է»Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է պնդել, որ հայ-թուրքական սահմանների բացումից հետո թուրքական էժան ապրանքները պարզապես ճզմելու են հայ արտադրողին:Ավելին23:3120.01.22 -
ՀայաստանՓարաքարում «կորած արդարությունը» բնակիչները փնտրում են կառավարության շենքի մոտ«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին է ուզում տեսնել համայնքապետի պաշտոնում 6000 փարաքարցի: Այսօր հենց այդքան ստորագրություն են բերել կառավարություն՝ պահանջելով համայնքում արտահերթ ընտրություն անցկացնել:Ավելին23:3020.01.22 -
ՀայաստանԵրևանում քայլելը վտանգավոր է դարձել. «անակնկալ» ձյունՀայաստանում ձյան պատճառով փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան: Լարսը փակ է բեռնատարների համար:Ավելին23:3020.01.22