Լրահոս

2022-02-03
2022-02-02
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահը հետևել է տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրերի շինաշխատանքների ընթացքին
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Հովսեփավան, Աստղաշեն և Այգեստան համայնքների վարչական տարածքներ, որտեղ կառուցվում են բնակելի առանձին թաղամասեր՝ նախատեսված 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Ազոխ, Դրախտիկ, Շուշիի շրջանի Քարին տակ, Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ, Ջրաղացներ, Մոշխումհատ և Մադաթաշեն բռնազավթված համայնքներից տեղահանված բնակիչների համար։ Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարը ծանոթացել է բնակարանաշինական աշխատանքների ընթացքին, քաղաքաշինության պատասխանատուների հետ տեղերում քննարկել առկա խնդիրները։ Երկու, երեք, չորս և հինգ սենյականոց ավելի քան 700 կառուցվող առանձնատներից յուրաքանչյուրին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով նախատեսված է հատկացնել 1200-1500ք/մ մակերես ունեցող տնամերձ հողատարածքներ։ Նոր բնակավայրերի և բնակելի թաղամասերի տարածքներում կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, ինչպես նաև կհիմնվեն պտղատու այգիներ և ջերմոցային տնտեսություններ, ինչը թույլ է տալու հիմնարար լուծում տալ բնակիչների զբաղվածության հարցին։ Պետական և բարեգործական միջոցներով կառուցվող բնակարանները նախատեսվում է շահագործման հասցնել մի քանի փուլով։ Տեղահանված ընտանիքների զգալի մասի բնակարանային ապահովության խնդիրը լուծված կլինի արդեն ընթացիկ տարում։ Նախագահ Հարությունյանը հանձնարարել է շինարարության պատասխանատուներին և համապատասխան պետական ու համայնքային կառույցներին հնարավորինս արագ տեմպերով և կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել շինարարական աշխատանքները՝ խստորեն պահպանելով որակական բարձր չափանիշները։ Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էր քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։
    23:58
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    QR կոդերի համար ոչ մի տուգանք չի մուծվելու, բոլորը բողոքարկելու են ու չեղարկվելու. Աշոտ Բարսեղյան
    Հանրային սննդի կետերը չեն վճարելու QR կոդերի համար կազմված տուգանքները, վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշումները կբողոքարկվեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից ուժի մեջ մտած նոր որոշմանը։ Հիշեցնենք, որ հանրային սննդի վայրեր, ինչպես նաև մշակութային և ժամանցի վայրեր քաղաքացիների մուտքը հունվարի 22-ից թույլատրվում է միայն պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան, QR կոդ ներկայացնելու դեպքում։ Ա.Բարսեղյանի փոխանցմամբ՝ այս որոշման հետեւանքով առավելապես տուժել են մայրաքաղաքի կենտրոնում գործող հանրային սննդի կետերը՝ մինչեւ 80 տոկոսի չափով ։ «Քանի որ հիմնական ստուգումներն իրականացվում են կենտրոնում, համապատասխանաբար կենտրոնի հաստատություններն են շատ տուժել, այն վայրերում, որտեղ ստուգում է իրականացվել, 50-80 % անկում է նկատվում: Ես ունեմ տվյալներ, որ սովորական ռեստորանները, որտեղ ստուգումներ չեն իրականացվել, շրջանառության կեսը կորցրել են այս աղմուկի պատճառով, քանի որ մարդիկ վախի ազդեցության տակ չեն այցելել հանրային սննդի վայրեր»,- նշել է Աշոտ Բարսեղյանը։ Ըստ նրա՝ մարզերում այլ է վիճակը, խիստ ստուգումներ չեն իրականացվում, չնայած այս շաբաթ-կիրակի տեսչական անձնակազմը եղել է Ծաղկաձորում: «Բայց ես կրկնում եմ՝ սա պետական միջոցների, ռեսուրսի չարաշահում և վատնում է: Ինձ թվում է՝ ի վերջո մենք հանգելու ենք նրան, որ հայցերով դիմենք դատարան՝ այս մարդկանց անպատասխանատվության համար»,- նշել է Բարսեղյանն ու ընդգծել,-«Ոչ մի իրավախախտման համար տուգանք չի մուծվելու, բոլորը բողոքարկելու են և չեղարկելու են, քանի որ նույնիսկ հրաման գրելու իրավաչափությունը չի պահպանվել»։ Հանրային սննդի ոլորտի վատ վիճակի մասին տեղեկացված է նաեւ էկոնոմիկայի նախարարությունը, որը բիզնեսին օգնելու փոխարեն լուռ ու մունջ կրկնում է Առողջապահության նախարարությանը: Մինչդեռ մի շարք երկրներ, ինչպես նկատել է մեր զրուցակիցը, արդեն հասկանում են, որ կոլեկտիվ իմունիտետից բացի ոչ մի այլ գործուն մեթոդ չկա՝ համավարակի դեմ պայքարելու համար։ «Վրաստանն արդեն չեղարկել է QR կոդերի կիրառումը»,- արձանագրել է Ա. Բարսեղյանը։
    23:45
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Շիրակի պետհամալսարանի ռեկտորի միակ թեկնածուն՝ ՇՊՀ քամահրական «ձեր մանգո» անվանողն է». Գագիկ Համբարյան
    ՇՊՀ ռեկտորի սպասվելիք ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել միայն մեկ մարդ՝ իմ և գործընկերոջս շնորհիվ ՇՊՀ ռեկտորի ԺՊ պաշտոնը զբաղեցնող Երվանդ Սերոբյանն, ով ժամանակին քամահրական ձևով մեր բուհն անվանում էր «ձեր մանգո» և բացահայտ ցույց էր տալիս իր հակակրանքը մեր բուհի հանդեպ (այդ արտահայտությունն արել է բազմաթիվ մարդկանց մոտ)... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Այն, որ ՇՊՀ ռեկտոր դառնալու ցանկություն է հայտնել միայն մեկ մարդ, ում դատախազությունը մեղադրել է իր ֆիզիկ ընկերների հետ փաստաթղթեր կեղծելու մեջ, ո՛վ կեղծ դասաբաշխումներով՝ կես դրույք ծանրաբեռնվածության փոխարեն իրականում 0,25 դրույք ծանրաբեռնվածությունն է իրականցրել, բայց վճարվել է կես դրույքի համար՝ գրպանը դնելով չպարապած ծանրաբեռնվածության գումարները, ո՛վ մանկավարժական պրակտիկան չանցկացնելով լրացրել է պրակտիկանտների օրագրերը,ո՛վ բուհի բյուջեից հիմնականում իր անձնական շահերը շաշտպանելով միլիոնավոր դրամներ է վճարել փաստաբաններին և պարտված դատական գործերի համար, ո՛վ շարունակում է տխրահռչակ Սահակի քաղաքականությունը բուհում, ո՛վ բացահայտ թայֆաբազությամբ և հովանավորչությամբ է զբաղված... Այս զավեշտալի վիճակի պատճառը՝ երկու տարի առաջ ռեկտորի երկու տապալված ընտրություններն էին, երբ ինչ-որ հեղափոխական "փողոցային" փոխնախարար իրեն թույլ էր տալիս գնահատականներ տալ դոկտոր-պրոֆեսորի կամ գիտթեկնածուի ներկայացրած ծրագրերին, ե՛րբ իրեն հմուտ գրագողության բացահայտող համարողը բացարձակ չտարբերելով իր կողմից ներկայացված հոդվածում առկա ակտիվ հղումները նույն դոկտոր-պրոֆեսորին մեղադրում էր գրագողության մեջ և մինչ օրս էլ չի ներկայացրել դրա ապացույցները, ե՛րբ իրենց մտավորական համարող և այս իշխանությունների կողմից ՇՊՀ հոգաբարձուների անդամության արժանացած որոշ "մտաՎՈՌականները" վախվորած ման էին գալիս դահլիճում և չճանաչելու էին տալիս այս իշխանություններին քննադատողներին, ե՛րբ բազմապրոֆիլ մի քայլիստ անգրագետ լուրջ դեմքով քննարկում էր ռեկտորի թեկնածուների ներկայացված ծրագրերը... Երկու նախորդ խեղկատակ ընտրություններից հետո ինչ-որ մեկը մտածու՞մ էր, որ ՇՊՀ ռեկտորի համար այլ մարդիկ էլ են թեկնածություն դնելու... Իհարկե՝ ո՛չ...»,- գրել է Համբարյանը։
    23:38
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի քաղաքապետարանի նոր բարքերը՝ նոր քաղաքապետի օրոք
    Երևանի քաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար էր հրապարակել, ըստ որի Երևանի քաղաքապետարանի մուտքի աստիճաններին փռել են նախշազարդ գորգ: Սա այն դեպքում, երբ պաշտոնական կամ տոնական որեւէ միջոցառում քաղաքապետարանում նախատեսված չի եղել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ ինքը եւս պատկերացում չունի, թե ինչի կամ ում պատվին է գորգը փռվել։ Նրա փոխանցմամբ՝ նման փորձ եղել է 2016թ-ին. ձյան հետևանքներից պաշտպանվելու համար մուտքի մոտ գորգ են փռել, սակայն հիմա ձյուն էլ չկա։ «Ինձ ուղարկեցին 2016 թ. նկար, որտեղ ամեն դեպքում ձյուն կար, և նպատակն այն է եղել, որպեսզի մարդիկ բարձրանալիս, քաղաքապետարանի շենք մտնելիս ոտքերը մաքրեն, իսկ այժմ ձյուն չկա, բայց էլի փռած է, հավանաբար սկսել են կիրառել նախկինում եղած փորձը»,- նշել է ավագանում անդամը՝ նկատելով, որ սա շատ տգեղ է և անճաշակության գագաթնակետն է։ Եթե աստիճաններին գորգ փռելու նպատակը քաղաքապետարանի շենքի մաքրության պահպանումն է, ապա տիկին Աբգարյանն առաջարկեց նախշերով գորգի փոխարեն, օրինակ, խոտ հիշեցնող կանաչ գորգ օգտագործել, եթե նույնիսկ ձյուն է: «Առաջին միտքը, որ եկավ այն է, թե ափսոսում են հատակները կեղտոտվի, նման բան են փռել: Ամեն դեպքում հարիր չէ համայնքային կառույցին, տպավորություն է ստեղծվում ոչ թե կառույցի, այլ սեփական տան առջև է գորգը գցած»,- ասել է Իզաբելլա Աբգարյանը:
    23:35
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի օլիմպիական թիմի անդամներից մի քանիսի մոտ կորոնավիրուս է գրանցվել. նրանք չեն մեկնել Պեկին
    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներից մեկի և պատվիրակության անդամների մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը: Վերջինս, խոսելով ստեղծված իրավիճակից, շեշտել է, որ ինչպես կարգն է պահանջում, պատվիրակության անդամները Պեկին մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել երեք օր շարունակ, և Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի և մարզիչ Արսեն Ներսիսյանի թեստերի պատասխանները դրական են եղել: «Այսպիսով զրկվեցինք Օլիմպիական խաղերից: Եթե անգամ օրեր անց թեստի պատասխանը բացասական լինի, միևնույն է՝ չենք կարողանա հասնել Պեկին, քանի որ չվերթների խնդիր կա: Օլիմպիական խաղերին թիմերը մեկնում են չարթերային թռիչքներով և վերջին թռիչքը հունվարի 31-ին էր: Խնդրել ենք ՀԱՕԿ-ին, որ ինչ-որ կերպ կարողանանք Պեկին ուղարկել մեր լեռնադահուկորդին, ում մեկնարկը փետրվարի 12-ին է»,-ասել է Սարգսյանը: Այժմ Հայաստանի հավաքականի անդամները` դահուկորդ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը, Պեկինում են: Պեկինում են նաև մարզիչներ Արթուր Միքայելյանը, Ալլա Միքայելյանը: Պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ-ից Արմեն Գրիգորյանն է:
    23:26
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մայրաքաղաքում սպասվում են տեղումներ
    Հանրապետության տարածքում փետրվարի 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին և 7-ին առանձին շրջաններում, 5-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Մայրաքաղաքում փետրվարի 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը, 7-ի գիշերը սպասվում են տեղումներ:
    22:35
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հեղուկ գազով բեռնված բեռնատարը կողաշրջվել է, վառելիքի արտահոսք է եղել
    Փետրվարի 2-ին, ժամը 16:25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ին «Scania» մակնիշի հեղուկ գազով բեռնված կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա. Ս. Ա., ծնված 1982 թ., ԻԻՀ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել ճամփեզրյա արգելապատնեշին և կողաշրջվել․ առկա է վառելիքի արտահոսք։ Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան և իրականացրել տարածքի սահմանազատում: Կցորդիչը ուղղելու և ավտոմեքենան երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
    22:19
    02.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինը վստահ է՝ «ՆԱՏՕ-ն Ռուսաստանին խաբել է». Մոսկվան ու արևմուտքը «ոչ մի թիզ» չեն զիջում
    Այսօր Պենտագոնը հաղորդել է, որ առաջիկա օրերին մոտ 2 հազար ամերիկացի զինծառայողներ կուղևորվեն Եվրոպա՝ Ռումինիա, Լեհաստան և Գերմանիա: ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով, այսօրվա իրավիճակը պահանջում է ուժեղացնել ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպան-ունակությունը:
    22:15
    02.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Սյունիքի մարզի ճանապարհներին առկա է մերկասառույց, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    22:12
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ուզեն` Բուդդայի արձանն էլ կդնեն, ինչ կա». Հիսուսի արձանը տեղադրելը մեր եկեղեցուն հարիր չէ
    Արձանաշինությունը մեր եկեղեցուն հարիր չէ։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի` Հայաստանում Հիսուսի արձանը տեղադրելու նախագծին։ Օրեր առաջ Ծառուկյանը տեղեկացրել էր, որ Հայաստանում Հիսուսի արձանը տեղադրելու մտադրություն ունի և նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում։ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ՝ միայն արձանը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։ Այս նախաձեռնությունը բազմաթիվ քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել սոցցանցերում։ «Մեր եկեղեցուն հարիր չէ արձանաշինությունը, սակայն այս թեմայի առնչությամբ ավելի մանրամասն կտեղեկացնենք Մայր Աթոռի դիրքորոշումը»,- ասել է տեր Եսային։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ շեշտել է` արձանները մեր եկեղեցու ավանդությանը հարիր չեն, առավել ևս Քրիստոսի, Աստվածամոր արձանները տեղադրելը։ «Արձանաշինությունը կաթոլիկ եկեղեցուն է հարիր, այնտեղ տարածված է դա, բայց հայ եկեղեցու և հայկական ավանդության մեջ չկա նման բան, նույնիսկ մերժված է եղել դարեր շարունակ»,- ասել է սրբազանը։ Հարցին, թե նախաձեռնողների կողմից հոգևորականների հետ քննարկում եղե՞լ է` սրբազան հայրը պատասխանել է, թե չի կարծում, թե եղել է, քանի որ ինքն էլ տեղյակ կլիներ։ Նրա խոսքով` երկրում այս պահին շատ ավելի կարևոր խնդիրներ ունենք, քան մեզ քրիստոնյա ձևացնելը։ Օրինակ, ըստ սրբազանի, հավատքի հարցում ավելի լավ է քրիստոնյա դառնալ, քան ձևանալ. գոնե այդ հարցում անելիքներ շատ ունենք։ «Կառավարությունն ասում է, որ իրենք են իրավասու արձանը կառուցելու առնչությամբ թույլտվություն տալու կամ չտալու հարցում` եկեղեցին իրավասություն չունի։ Է, հա, մարդն ինչ ուզում է կանի` ուզեն Բուդդայի արձանն էլ կդնեն, ի՞նչ է եղել։ Բայց, այ, Մուհամմեդի արձանը տեղադրել չեն համարձակվի»,- կատակով ասել է սրբազանը։ Նա հավելել է, որ արձանները մեզ չեն դարձնի քրիստոնյա, ընդհակառակը, արձանը կարող է «փոխարինել» Աստծուն, հեռացնել մեզ քրիստոնեությունից։ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նույնպես կողմ չէ հայտարարված նախաձեռնությանը։ Նրա խոսքով` նման քանդակ տեղադրելու անհրաժեշտություն չկա, քանի որ շատ սրբատեղիներ, խոնարհված եկեղեցիներ ունենք, որոնք նորոգման կարիք ունեն։ «Հիմա ցանկությունների և հնարավորությունների դար է, սակայն հասարակության կարծիքը նույնպես պետք է հաշվի առնել։ Բացի այդ,ես չեմ հիշում, որ մենք նման արձաններ տեղադրելու ավանդույթ ունենանք։ Եթե ամեն մեկս ցանկություն ունենանք մի քանդակ տեղադրել, ի՞նչ կլինի երկրի վիճակը։ Ի՞նչ է նշանակում` 200-250 նոր եկեղեցի կառուցես, եթե հազարավոր խոնարհված եկեղեցիներ ունենք, որոնք ամեն մեկը մի գոհար է, դրանք մեր սկիզբն են»,-ասել է Մինասյանը։ Նա նշել է, որ, օրինակ, Բրազիլիայում տեղադրված արձանը տեղի հասարակության ցանկությունն է եղել, և դա հանգանակությունների միջոցով է կյանքի կոչվել։ Մինասյանը շեշտում է` ցանկալի կլինի, որ տեր կանգնես քո ունեցածին, և հետո միայն նոր եկեղեցի կառուցել։ Հարցին, թե քաղաքի ո՞ր հատվածում կարող է նման ահռելի քանդակ տեղադրվել` Մինասյանը պատասխանել է` մեր ռելիեֆը թույլ է տալիս, որ նման քանդակ ունենանք տարբեր տեղերում, սակայն դա անպայման պետք է քաղաքաշինական խորհրդում քննարկվի։ Ամեն դեպքում, ըստ նրա, եթե նման մրցույթ է լինում, առանց Ճարտարապետների միության կարծիքը հաշվի առնելու չեն անում, իսկ այս անգամ կարծիք չեն հարցրել։
    22:11
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանի մեջ միակ դրականը կորոնավիրուսի թեստավորման պատասխանն էր․ իրավաբան
    Նիկոլ Փաշինյանի մեջ միակ դրականը կորոնավիրուսի թեստավորման պատասխանն էր, բայց դե այն էլ արդեն բացասական դարձավ, գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը։
    22:05
    02.02.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Բաքուն ու Անկարան «խաղաղության ձեռք» են մեկնում ու ռազմական համագործակցությունն ամրապնդում
    Առավել քան աննորմալ, անտրամաբանական են համարում վերլուծաբանները թուրք-ադրբեջանական տանդեմի պնդումները, թե Շուշիի հռչակագրի վավերցմամբ՝ խաղաղությունը կվերադառնա Հարավային Կովկաս:
    22:00
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վահագն Խաչատուրյանը պաշտոնապես առաջադրվեց Հանրապետության նախագահի թեկնածու
    Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու, հայտնում է ԱԺ աշխատակազմը։ «Առաջնորդվելով Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 2-րդ և 4-5-րդ մասերով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին»,- նշված է հաղորդագրության մեջ: Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիրը»:
    21:52
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանական իշխանությունը մեզ հետ խաղաղության մասին միշտ խոսում է սպառնալիքով․ Թաթոյան
    Ադրբեջանական իշխանությունը մեզ հետ խաղաղության մասին միշտ խոսում է սպառնալիքով` երկիրը վերացնելու, ավերելու սպառնալիքով: Սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, այլ հայատյացության տարիների պետական քաղաքանություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն)` մարդու իրավունքների խախտումների, պատերազմական հանցանքների իրական աղբյուրը: Մեզ պետք են մեր իրավունքների իրական երաշխիքներ. մնացյալ ամեն ինչ պատրանք է: Հ.Գ. Մեր հարևան երկրի ղեկավարի վերջին ելույթները ևս արձանագրել ենք, առանձնացրել ենք մեզ վերաբերող ատելության ու թշնամանքի մասերը և էլի կուղարկենք միջազգային մարմիններին:
    21:49
    02.02.22
    Ավելին
  • Հայաստան
    «Դաժան ծեծել են, նվաստացրել». անհետացած նորակոչիկի հարազատները ՊՆ-ից պատասխաններ են պահանջում
    Ահազանգ է ստացվել նորակոչիկ եզդի տղայի հարազատներից: Նրանք ժամեր առաջ լրագրողներին հրավիրել են պաշտպանության նախարարության մոտ և պատմել, որ երեք օր առաջ բանակ զորակոչված 18-ամյա Վլե Ֆերոյանը ահետ կորել է: Հարազատների խոսքով՝ զինվորը զորակոչվելու հաջորդ օրը Կապանի զորամասից զանգել ու ասել է, թե իրեն ծեծել են, փորձել՝ նվաստացնել:
    21:45
    02.02.22
    Ավելին