Լրահոս
Հայաստան
21:45
02.02.22
169

«Դաժան ծեծել են, նվաստացրել». անհետացած նորակոչիկի հարազատները ՊՆ-ից պատասխաններ են պահանջում

Ահազանգ է ստացվել նորակոչիկ եզդի տղայի հարազատներից: Նրանք ժամեր առաջ լրագրողներին հրավիրել են պաշտպանության նախարարության մոտ և պատմել, որ երեք օր առաջ բանակ զորակոչված 18-ամյա Վլե Ֆերոյանը ահետ կորել է:

Հարազատների խոսքով՝ զինվորը զորակոչվելու հաջորդ օրը Կապանի զորամասից զանգել ու ասել է, թե իրեն ծեծել են, փորձել՝ նվաստացնել: