Լրահոս

2022-02-02
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից և արդեն վերադարձել է աշխատանքի, «Արմենպրեսին» տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին պաշտոնապես հայտարարվել էր հունվարի 26-ին: Փետրվարի 1-ից ուժի մեջ մտած Կառավարության որոշմամբ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրով: Չպատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրով:
    17:01
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի պողոտայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով բենզալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է
    Արցախի պողոտայում այսօր՝ փետրվարի 2-ին, տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ է ստացել բենզալցակայանի 37-ամյա աշխատակիցը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Այսօր կեսօրին Երևանի Արցախի փողոցում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է Արցախի 3 հասցեում գտնվող բենզալցակայանը։ «Բենզալցակայանի աշխատակից Լ. Բ.-ն (ծնված 1985 թ․) ստացել է դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ։ Նա հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:08-ին, մարվել՝ 12:42-ին: Այրվել են բենզալցակայանի շինությունը՝ 7 քմ, և «GAZ 53» մակնիշի բենզատար ավտոմեքենան (բաքում՝ 4.5 տոննա վառելիք)։
    16:21
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հ1-ը արձագանքում է ՄԻՊ-ին չլուսաբանելու մասին Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի հայտարարությանը
    ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր էջում հրապարակել էր Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի հայտարարությունը, որը դատապարտում է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը երկար ժամանակ չլուսաբանելու քաղաքականությունը։ Մասնավորապես ասվում էր. «Խիստ մտահոգիչ է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումն արգելափակելու արդեն երկարաժամկետ քաղաքականություն»։ Հանրային Հեռուստաընկերության հանրության հետ կապերի բաժնից ArmDaily.am-ին տեղեկացրին, որ որպեսզի ինստիտուտների և կազմակերպությունների տարընկալում չլինի՝ իրենք ուսումնասիրել են, թե ինչ կառույց է այդ գնահատականը հնչեցրել։ «Ուզում ենք նախ հստակեցնել, որ սա նախ ոչ թե Եվրոպական օմբուդսմենն է, որը հիմնադրված է Եվրոպական պառլամենտի կողմից, Եվրոպական միության կողմից, ոչ թե այդ կազմակերպությունն է, այլ հասարակական կազմակերպություն է՝ շահույթ չհետապնդող, անկախ կազմակերպություն է, որին անդամակցում է Հայաստանը, այսինքն՝ հայկական օմբուդսմենը։ Այնուամենայնիվ, սա Եվրոպական օմբուդսմենը չի։ Այնուամենայնիվ, թեկուզ սա հասարակական կազմակերպություն է՝ իհարկե մեզ մտահոգում է նրանց գնահատականը, քանի որ, կարծում ենք, որ այն հիմնված է միայն մեկ կողմից տրամադրված տեղեկատվության վրա, այսինքն՝ այս կառույցը այս հայտարարությունը անելուց չի փորձել ճշգրտել փաստեր Հանրային Հեռուստաընկերության հետ, Հանրային հեռարձակողի հետ։ Չգիտենք, թե ինչ մոնիթորինգի հիման վրա է նման գնահատական հնչեցվել և մենք պատրաստվում ենք իրենց գրություն հղել, նամակ հղել, որով կճշգրտենք, թե ինչ տեղեկատվության և ինչ աղբյուրների հիման վրա են իրենք ուսումնասիրություն արել և նման գնահատականի են հանգել, որովհետև մենք ունենք մեր աղբյուրները, մենք ունենք մեր հղումները, թե ինչպես ենք լուսաբանել մարդու իրավունքների խնդիրները և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի լուսաբանումը»,-ասացին հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հավելեցին նաև, որ երբ իրենք կուսումնասիրեն ,թե ինչ մոնիթորինգ է իրականացրել, ինչ ուսումնասիրություն է արել այս հասարակական կազմակերպությունը նման գնահատական տալու համար՝ այն ժամանակ նոր կկարողանան ամբողջական գնահատական տալ, թե որքանո՞վ էր հիմնավոր իրենց ուղղված գնահատականը։ «Այս պահին կարող ենք փաստել, որ Հանրային Հեռուստաընկերությանը հարցում չի արվել այդ կազմակերպության կողմից և մեր դիրքորոշումներն ու տեսակետները չեն ներկայացվել իրենց կողմից։ Հենց այդ նպատակով իրենց համապատասխան գրություն կուղարկենք, որպեսզի ճշտենք, թե ինչպիսի աղբյուրներից են օգտվել և թե ինչու մեր կարծիքը հաշվի չի առնվել էդ հայտարարությունը հրապարակային դարձնելուց առաջ»,- տեղեկացրին Հանրային կապերի բաժնից։
    16:16
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մետրոպոլիտենի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
    Հունվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում արձանագրվեցին ապօրինի թմրաշրջանառության բացահայտման՝ երկու, սառը զենքի հայտնաբերման՝ մեկ դեպք։ Բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողները մետրոյի տարբեր կայարաններում ու կայարանների նախասրահներում իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին երկու երիտասարդի՝ 28 և 25 տարեկան։ Նրանց անձնական խուզարկություններով հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով մի քանի փաթեթ՝ ընդհանուր 4 գրամից ավելի։ 25-ամյա երիտասարդի մոտ կային նաև կաթուցիչներ։ Նույն օրը բաժին բերման ենթարկվեց նաև 24-ամյա երիտասարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կռփազենք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են
    16:10
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նորակոչիկին ստիպել են մաքրել զուգարանը, դաժան ծեծի ենթարկել․ «Irakanum.am»
    Սկանդալային դեպք Կապանի զորամասերից մեկում։ Irakanum.am-ին ահազանգած ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանի հարազատները ահազանգում են, բանակ զորակոչված իրենց ազգականին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները։ Մասնավորապես մեզ հայտնեցին, որ հունվարի 31-ին բանակ զորակոչված Վլե Ֆերոյանին (ազգությամբ եզդի) զորամասի հրամանատական կազմը նսեմացրել և ծեծի է ենթարկել, որից հետո զինվորը դիմել է փախուստի։ «Քֆուր են անում երեխուն, առավոտից մինչև իրիկունը երեխուն չեն կերցնում, ճաշարան չեն թողում, որ գնա, իրան դուրսն են պահում, ասում են մինչեւ ավել չանես, դու կազառմա չես մտնի։ Էդ երեխեն մինչև մեկը դուրսն է մնում, էնտեղ չաստում դաժե պուլպուլակ է լինում, մոտիկանում է, որ ջուր խմի, չեն թողում։ Ժամը մեկից հետո տուն է զանգում, ու ասում է, որ իրավիճակն էդպես է այնտեղ, դրանից հետո երեխուց խաբար չունենք»,- մեզ հայտնեց զինծառայողի հորեղբայրը։ Նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, փետրվարի 1-ին։ «Ամսի 31-ին տարել են բանակ, ամսի մեկին արդեն էդ ամեն ինչը եղել է։ «Կարանտինի կամբատն է եղել՝ Արմեն Ավագյանը։ Իրա զորամասի հրամանատարը՝ Ցոլակ Խաչատրյանն էլ է իրան կանչել, ասել է, քեզի հրաման են տվել դու պիտի կատարես, եթե չկատարես, ես ինքս ամբողջ զորքին ոտքի կհանեմ ու դու պիտի ամբողջ զորքի դեմը ավել անես, զուգարանը մաքրես»,- պատմեց զինվորի ազգականը։
    16:07
    02.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Վեճից հետո 2 դանակով սպանել է հոր մտերմուհուն՝ հարսի և թոռան ներկայությամբ. դաժան սպանության գործը մտավ դատական փուլ
    ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտաշատի 52-ամյա բնակչուհու՝ առանձին դաժանությամբ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված անհետաձգելի, մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել են սպանության դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը: Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշատ քաղաքի 21-ամյա բնակիչը տևական ժամանակ անբարյացկամ, լարված հարաբերությունների մեջ է գտնվել հոր հետ՝ վերջինիս մտերմուհու պատճառով, և հաճախակի վիճաբանել է նրա հետ: Դեպքի օրը՝ 2021 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, անձնական և ընտանեկան հարցերի շուրջ հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել հոր և որդու միջև, ինչն ուղեկցվել է փոխադարձաբար բռունցքով միմյանց հարվածելով, որի ընթացքում հայրը որդուն տնից դուրս է հանել: Վերջինս, տեղի ունեցածից զայրացած, հոր մտերմուհուն կյանքից զրկելու դիտավորությամբ, գնացել է նրա տուն և հաշվի չառնելով վերջինիս՝ տանը գտնվող հարսի և մանկահասակ երեխայի ներկայությունը, առանձին դաժանությամբ, իր մոտ առկա երկու դանակներով, դիտավորյալ բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով նա ընկել է գետնին: Այդ ընթացքում 52-ամյա կնոջ հարսը աթոռով հարվածել է երիտասարդին՝ փորձելով կանխել նրա գործողությունները, սակայն չի կարողացել. երիտասարդը շարունակել է դանակներով հարվածել կնոջ մարմնի տարբեր մասերին և համոզվելով, որ կինը մահացել է, դուրս է եկել տնից և հեռացել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով. որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
    15:56
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրիպակ ու տեխնիկական խնդիր. Կադաստրի կոմիտեն` Ալեն Սիմոնյանի բնակարանի մասին
    Կադաստրի կոմիտեն պարզաբանում է տարածել, որտեղ, ըստ էության հաստատել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` նախօրեին արած հայտարարությունը` Աբովյան 62 հասցեում գտնվող բնակարանը տարիներ առաջ վաճառած լինելու մասին։ Միաժամանակ պետական մարմինը նաև ընդունել է, որ Սիմոնյանի գույքի մասին սխալ տեղեկատվությունը հենց իրենց վրիպակի պատճառով է տարածվել։ «Հայտնում ենք, որ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի կողմից քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 62 շենք, թիվ 6 հասցեի բնակարանը օտարվել է դեռևս 2016 թվականի մարտի 21-ի թիվ 859 առուվաճառքի պայմանագրով, որից հետո հիշյալ պայմանագիրը ներկայացվել է Կադաստրի կոմիտե՝ իրավունքների պետական գրանցման, և 2016 թվականի մարտի 25-ին այդ պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, գրանցվել է Արմենուհի Փաշաբեզյանի սեփականության իրավունքը, իսկ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի իրավունքը նշված հասցեի նկատմամբ դադարել է»,– նշված է Կադաստրի կոմիտեի հրապարակած հաղորդագրության մեջ։ Ինչ վերաբերում է 06.10.2021թ.-ին տրամադրված տեղեկանքին, որի համաձայն Ալեն Ռոբերտի Սիմոնյանը տվյալ բնակարանի նկատմամբ գույքայի իրավունք ունի, ըստ Կադաստրի` դա «վրիպակ է, որը պայմանավորված է Կադաստրի կոմիտեում ներդրված «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ»-ում 2012 թվականին տեղ գտած տեխնիկական խնդիրներով»։ «Փաստերի ստուգման հարթակն» օրերս գրել էր, որ ԱԺ նախագահը թաքցրել է իրեն պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների մի մասը։ Ըստ կայքի` 2012 թվականին Ալեն Սիմոնյանի և նրա մոր՝ Մարինե Հովհաննիսյանի խնդրանքով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է նվիրատվության կարգով նրանց թույլ տալ սեփականաշնորհել Աբովյան 62 հասցեի թիվ 6 բնակարանի մի մասը, և Սիմոնյանը մինչև հիմա համարվում է այս անշարժ գույքի համասեփականատերը, բայց այդ մասին իր հայտարարագրում չի նշել ո՛չ հիմա, ո՛չ նախկինում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ տվյալ բնակարանն արդեն մի քանի տարի իրեն չի պատկանում։ «Նշված գույքը 2012-15թթ–ին վաճառվել է։ Դա կոմունալ փոքր բնակարան էր` տատիկիս բնակարանը։ Երբ ես պաշտոնյա եմ եղել, այն վաղուց վաճառված է եղել, ու նշելու բան չի եղել, հիմա էլ չկա»,- ասել էր Սիմոնյանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստվում է զրպարտության ու բանկային գաղտնիքի հրապարակման հայցով դիմել դատարան, հերքում ու փոխհատուցում պահանջել «Փաստերի ստուգման հարթակից»։
    15:53
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է, թե ինչ մեղադրանք է առաջադրվելու դատավոր Բորիս Բախշիյանին. դատավորները պահանջում են արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել
    Դատավորները մտահոգված են վերջին շրջանում դատավորների նկատմամբ իրականացվող հետապնդումներով և դատարանների անկախությունը խոչընդոտելու, ճնշելու փորձերով։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատավորներն արդեն ստորագրահավաք են սկսել Դատավորների ընդհանուր արտահերթ ժողով հրավիրելու պահանջով։ Ժողով հրավիրելու համար անհրաժեշտ թվով դատավորներ արդեն համաձայնություն են տվել։ Օրակարգում քննարկման առարկա կդարձվի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից բավարարվել են։ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ ԱԱԾ-ն փորձում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրել Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Փաշինյանի աջակցին ապօրինի կալանավորելու համար, թեև Փաշինյանի աջակիցն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել դատավորին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին։
    15:48
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները
    Աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այցի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Կողմերը քննարկել են ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների օրակարգային, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության հարցեր։ Երկուստեք ընդգծվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կարևոր դերը Հայաստանի տնտեսության համար և քննարկվել են կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում ընկերության հետ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի օրակարգային հարցերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին:
    15:47
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սպանություն կատարած 30-ամյա տղամարդը, որը բռնվելիս ոստիկաններին ասել էր «ափսոս, շուտ բռնեցիք, դեռ մի քանի հոգու էլ պիտի խփեի», կալանավորվել է
    Երեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի պետ Դաիթ Կիրակոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Ժամկոչյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 30-ամյա Ա. Հարությունյանի նկատմամբ, հայտնում է «shamshyan.com»-ը։ Դատավոր Ռազմիկ Մարիկյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և Ա. Հարությունյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երբ ոստիկանները նրան հայտնաբերել ու ձերբակալել են, նա ասել է. «Ափսոս, շուտ բռնեցիք ինձ, քանի որ դեռ ունեի պլաններ, որ մի քանի հոգու էլ պիտի խփեի»։ Հունվարի 30-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքներով իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները տեղում պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ, ազգությամբ վրացի, 35-ամյա Ուրմի Շ.-ն է: Նա տեղափոխվել էր Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մոտից: Պարեկները դեպքի վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր գայլի գլխով, վրան արնանման հետքերով կոտրված դանակ, իսկ ծաղկի սրահի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր: Հիվանդանոցից հայտնել էին, որ վիրավորը, որի մարմնի վրա եղել է դանակի մոտ 8 հարվածի հետք և մարմնի մեջ հայտնաբերվել էր կոտրված դանակի սուր հատվածը, մահացել էր։
    15:38
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում արտակարգ դեպքերից մահվան 92%-ը տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքով
    2021թ․ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված արտակարգ դեպքերի թիվը նվազել է, մահվան դեպքերի թիվը` հակառակը` ավելացել։ Կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Արսեն Մկրտչյանն այսօր հրավիրված ասուլիսում մահվան դեպերի աճը բացատրել է կորոնավիրուսային համավարակով։ Նրա խոսքով` զոհերի 92 և տուժածների 94 տոկոսը եղել է հենց համավարակի պատճառով։ «Համաճարակը ևս արտակարգ դեպքերի դասին է պատկանում` սոցիալ–կենսաբանական։ Մենք այդ դեպքերով ևս վիճակագրություն իրականացնում ենք»,- ասել է Մկրտչյանը։ -2021թ․ արտակարգ դեպքերի հետևանքով ՀՀ-ում զոհվել է 5 577 մարդ, տուժել 190 641-ը, ինչը 2020թ․ համեմատ ավելի է համապատասխանաբար 2 293-ով ու 23 483-ով։
    14:59
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    25-ամյա երիտասարդը անզգուշությամբ էլեկտրահարվել է և ընկնելով ջրի մեջ՝ մեխանիկական շնչահեղձությունից մահացել
    ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սևան քաղաքի 25-ամյա բնակչի մահվան հանգամանքները: ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստացված ահազանգի համաձայն՝ երիտասարդի դիակը հայտնաբերվել է 2019թ. մայիսի 5-ին Սևանա լճի ափին գտնվող՝ չգործող հանգստյան գոտու քարե տնակի և պատի արանքում՝ ջրի մեջ: Դեպքի վայրի զննությամբ նշված քարե պատի վրա հայտնաբերվել է էլեկտրական հոսանքի կառավարման վահանակ: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ երիտասարդի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից՝ տեխնիկական էլեկտրականությամբ էլեկտրահարվելու ֆոնի վրա: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 58-ամյա տղամարդը, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից երեք տարի ժամկետով վարձակալության պայմանագրով վարձակալած հանգստի գոտու տարածքում, պայմանագիրը խզելուց հետո, առանց ջրածածկ տարածքում շինություններ ունենալու, դրանց էլեկտրական սնուցման համար էլեկտրական հոսանք պահանջելու իրավունքի, իրականացրել է քարաշեն հանգստյան տնակների կառուցում, ինչպես նաև երկու հարկանի փայտաշեն տնակի տեղակայում, որն օգտագործման համար հանձնել է 25-ամյա երիտասարդին: Պարզվել է նաև, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ նշված տարածքը սպասարկող աշխատակիցը, տեղեկացված լինելով, որ հիշյալ տարածքում գտնվող փայտաշեն տնակում էլեկտրականության հաղորդագծի միացումն իրականացվել է ՀՀ Կառավարության համապատասխան որոշման պահանջների խախտումներով, միջոցներ չի ձեռնարկել այն հոսանքազրկելու համար: Արդյունքում, 2019թ. մայիսի 5-ին 25-ամյա երիտասարդը, խափանված հոսանքը միացնելու համար վերոնշյալ քարաշեն տնակի պատի մոտ եղած վահանակի վրա աշխատանքներ կատարելիս, անզգուշությամբ էլեկտրահարվել և ընկնելով ջրի մեջ՝ մեխանիկական շնչահեղձությունից մահացել է։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 58-ամյա տղամարդուն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
    14:46
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կալանավորը զրկվել է պատվաստվելու իր իրավունքից. նախարարի որոշմամբ նշանակվել է ծառայողական քննություն
    Արդաչրադատության նախարար Կարեն Անդրեասյանի որոշմամբ՝ կալանավորի բողոքի հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն: « «Ազատություն» ռադիոկայանի ՝ փետրվարի 1-ին հրապարակված տեսանյութում, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորը բարձրաձայնել էր, որ ամիսներ շարունակ դիմել է քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակիցներին` կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու համար, սակայն ՔԿՀ-ի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել, ինչի արդյունքում` անձը զրկվել է պատվաստվելու իր իրավունքից: ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի որոշմամբ հրապարակման հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն՝ քննության շրջանակներում պարզելու մեղավոր անձանց շրջանակը, հետագայում բացառելով նաև նմանատիպ խախտումները։ Ծառայողական քննության անցկացման ժամկետը սահմանվել է 2022 թվականի փետրվարի 3-ից մինչև մարտի 2-ը ներառյալ: ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց և նրանց հարազատներին տեղեկացնում ենք, որ պատվաստումային գործընթացը ընթանում է ամբողջ ծավալով: Ցանկության դեպքում ՔԿՀ-ում գնտվող ազատությունից զրկված անձինք կարող են դիմել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը», - ասված է ԱՆ հաղորդագրությունում:
    14:45
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԺ աշխատակազմը մինչև հունիս պարգևատրում կստանա
    Ալեն Սիմոնյանը կարգադրել է ԱԺ աշխատակազմին հերթական պարգևատրումը տալ։ ԱԺ նախագահի կարգադրությունը հրապարակվել է ԱԺ կայքում։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման 4-րդ հավելվածի 1024 ծրագրի 11001 միջոցառման՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2022 թվականի հունվար-հունիս ամիսների համար հատկացված դրամական միջոցները բաշխել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջև յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով՝ համաձայն սույն կարգադրության հավելվածի։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ` ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունում։
    14:42
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միրզոյանը Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ
    Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումը կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ։ Այսօր այս հայտարարությունն արել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ավստրիացի գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպումից հետո Երևանում կայացած ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը միակ միջազգային ձևաչափն է, որն օժտված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման մանդատով։ «Լուծում դեռևս չի գտնվել, և մենք պետք է շարունակենք բանակցություններն այդ ձևաչափով։ Կարգավորման հասնելու ուղիներից մեկը խաղաղության համընդհանուր պայմանագրի պարամետրերի հստակեցումն է, մշակումն ու կնքումը»,- ընդգծել է Միրզոյանը։ Նա նշել է, որ կարևոր է հիշել համանախագահների մշակած կարգավորման սկզբունքների, մասնավորապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: «Սկզբունքներից մեկը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է։ Մյուս սկզբունքը՝ ուժի չկիրառման սկզբունքը, 2020թ. կոպտորեն խախտվեց։ Ոչ միայն Հայաստանը և Արցախը, ամբողջ աշխարհը պետք է որոշի՝ մնո՞ւմ է արդյոք այդ սկզբունքը օրակարգում, թե՞ պետությունները կարող են ուժով լուծել ժողովուրդների ճակատագրերը։ Եթե կանոնը խախտվում է մեկի համար, ուրեմն, մյուսների համար էլ նման դուռ է բացվում»,- ասել է Միրզոյանը։
    14:39
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    52-ամյա կնոջ՝ առանձին դաժանությամբ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտաշատի 52-ամյա բնակչուհու՝ առանձին դաժանությամբ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված անհետաձգելի, մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել են սպանության դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը: Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշատ քաղաքի 21-ամյա բնակիչը տևական ժամանակ անբարյացկամ, լարված հարաբերությունների մեջ է գտնվել հոր հետ՝ վերջինիս մտերմուհու պատճառով, և հաճախակի վիճաբանել է նրա հետ: Դեպքի օրը՝ 2021 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, անձնական և ընտանեկան հարցերի շուրջ հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել հոր և որդու միջև, ինչն ուղեկցվել է փոխադարձաբար բռունցքով միմյանց հարվածելով, որի ընթացքում հայրը որդուն տնից դուրս է հանել: Վերջինս, տեղի ունեցածից զայրացած, հոր մտերմուհուն կյանքից զրկելու դիտավորությամբ, գնացել է նրա տուն և հաշվի չառնելով վերջինիս՝ տանը գտնվող հարսի և մանկահասակ երեխայի ներկայությունը, առանձին դաժանությամբ, իր մոտ առկա երկու դանակներով, դիտավորյալ բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով նա ընկել է գետնին: Այդ ընթացքում 52-ամյա կնոջ հարսը աթոռով հարվածել է երիտասարդին՝ փորձելով կանխել նրա գործողությունները, սակայն չի կարողացել. երիտասարդը շարունակել է դանակներով հարվածել կնոջ մարմնի տարբեր մասերին և համոզվելով, որ կինը մահացել է, դուրս է եկել տնից և հեռացել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով. որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
    14:37
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պեկինում մեկնարկել է ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը
    Ավելի քան հազար ջահակիրներ կրակը կտանեն Չինաստանի մայրաքաղաքի ամենահայտնի պատմամշակութային համալիրների, այդ թվում` Չինական մեծ պարսպի տարածքով: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 4-ին: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը 6 ներկայացուցիչ կունենա:
    14:35
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը չի հրաժարվել իր նենգ ծրագրերից. շարունակում է խաղաղ բնակչությանն ահաբեկելը. Արցախի ԱԱԾ
    2020թ. նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանի հատուկ ծառայությունները իրենց ողջ ներուժն ուղղել են համացանցային հնարավորությունների կիրառմամբ կիբերհարձակումների ու արցախցիներին սոցիալական ցանցերում տարբեր դավադիր գործընթացների մեջ ներգրավելուն ուղղված գործողությունների կազմակերպմանն ու իրագործմանը, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ԱԱԾ-ն: «2020 թվականի 44-օրյա պատերազմը աննկարագրելի արհավիրք էր Արցախի Հանրապետության քաղաքացիների համար, ու թեև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվել են, այդուհանդերձ Ադրբեջանը չի հրաժարվել իր նենգ ծրագրերից ու շարունակում է Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանն ահաբեկելուն, արցախցիների մեջ պլանավորված խուճապ ձևավորելուն և այն պահպանելուն ուղղված քայլերը: 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանի հատուկ ծառայությունները իրենց ողջ ներուժն ուղղել են համացանցային հնարավորությունների կիրառմամբ կիբերհարձակումների ու արցախցիներին սոցիալական ցանցերում տարբեր դավադիր գործընթացների մեջ ներգրավելուն ուղղված գործողությունների կազմակերպմանն ու իրագործմանը: Հատկանշական է, որ այդ մեթոդներն ու հնարքները պարբերաբար փոփոխվում, կատարելագործվում են: Սկզբում հայկական համացանցային տիրույթից պատճենվել են Ստեփանակերտի ու Արցախի Հանրապետության հանրաճանաչ այլ վայրերից տեսարաններ և ադրբեջաներեն տեքստերի ուղեկցությամբ վերահրապարակվել՝ այդ կերպ արցախցիների մոտ փորձելով ձևավորել անպաշտպանության զգացողություն և ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության տարածք ազատորեն ներթափանցելու տպավորություն: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից այդ տեսանյութերի կեղծ ու բեմականացված լինելը բացահայտելուց հետո կատարվել է հանրային գիտակցության վրա ներազդելու մեթոդի փոփոխություն և նորացում: Ամենատարբեր միջոցներով շահագրգռելու և տարբեր պատճառաբանություններով համոզելու եղանակով սոցիալական ցանցերի արցախցի օգտատերերից ձեռք են բերվել Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակի, «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի և այլ վայրերի լուսանկարներ կամ նույն վայրերում կատարված տեսանկարահանման արդյունքներ և կրկին ադրբեջաներեն խոսակցության ուղեկցմամբ հրապարակվել: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից այդօրինակ դեպքերը բացահայտելուց և դրանց ծագման աղբյուրները մերկացնելուց հետո ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին վերափոխել են գործողությունների բնույթը: Այս անգամ որպես թիրախ սկսել են ընտրվել ոչ միայն քաղաքացիական անձինք, այլև զինծառայողները, որոնց հետ Ֆեյսբուք, Վկոնտակտե, Թելեգրամ և սոցիալական այլ ցանցերում բացված կեղծ ու գայթակղիչ էջերով տևական ժամանակ շփվելուց և կապ ձևավորելուց հետո ձեռք են բերվել անձնական տվյալներ՝ անձնագրի, զինվորական գրքույկի լուսանկարներ, վարել ինտիմ բնույթի ու անպարկեշտ արտահայտություններ պարունակող գրագրություն, ստացել մարմնի տարբեր մասերի լուսանկարներ, որից հետո դրանք հրապարակելու սպառնալիքի գործադրմամբ մեր քաղաքացուն դարձրել սեփական պահանջները բավարարելու գործիք: Անձնական տվյալների և պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող տեղեկությունների հրապարակման վտանգի ռիսկով շղթայված անձանցից հետագայում փորձ է արվել ստանալ Արցախի Հանրապետության տարբեր վայրերի լուսանկարներ, զորամասերի տեղակայման վայրերի, սպառազինության մեջ մտնող զենքի ու զինամթերքի տեսակի և քանակի վերաբերյալ տեղեկություններ: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբար և յուրաքանչյուր նմանատիպ դեպք ի հայտ բերելու պահին ոչ միայն հանրությանը տրամադրել է անհրաժեշտ տեղեկություններ, այլև ներկայացրել հանրության գիտակցության և տրամադրությունների վրա ազդեցության ադրբեջանական ձեռագիրն ու հնարքները՝ դրանց տիրապետելու և հնարավոր դրսևորումներից պաշտպանվելու համար, այդուհանդերձ շարունակում են գտնվել անձինք, ովքեր դառնում են նման գործողությունների զոհ և միաժամանակ Արցախի ներքին անվտանգությանն ուղղված սպառնալիքների իրագործման գործիք: Նմանատիպ դեպքերից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է սոցիալական ցանցերում զերծ մնալ կասկածելի օգտատերերի հետ շփումներից, անձնական բնույթի տեղեկություններ, լուսանկարներ կամ տեսանյութեր, Արցախի Հանրապետության անվտանգությանն առնչվող տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես իրազեկել մեզ: Ցուցաբերելով բարձր քաղաքացիական գիտակցություն և կարգապահություն՝ մենք ոչ միայն հակառակորդին կզրկենք արցախահայության նկատմամբ թշնամական գործողություններ ծավալելու հնարավորությունից, այլև կունենանք առավել պաշտպանված ու անվտանգ հասարակություն», - նշված է հայտարարությունում:
    14:25
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կինը փորձել է թմրամիջոց և այլ արգելված իրեր փոխանցել դատապարտված ամուսնուն
    Քրեակատարողական ծառայողները շարունակում են պատշաճ իրականացնել իրենց առջև դրված խնդիրները՝ կանխելով քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման դեպքերը: 2022 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալ Ա. Լ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ պայուսակից հայտնաբերել են երկու պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 57 գրամ քաշով բուսական զանգված, 15 հատ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 14 հատ լիցքավորիչ, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի ականջակալներ և USB լարեր: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
    14:18
    02.02.22
    Ավելին