Լրահոս
Հասարակական
23:35
02.02.22
142

Երևանի քաղաքապետարանի նոր բարքերը՝ նոր քաղաքապետի օրոք

Img default alt hy

Երևանի քաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար էր հրապարակել, ըստ որի Երևանի քաղաքապետարանի մուտքի աստիճաններին փռել են նախշազարդ գորգ: Սա այն դեպքում, երբ պաշտոնական կամ տոնական որևէ միջոցառում քաղաքապետարանում նախատեսված չի եղել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Իզաբելլա Աբգարյանը նշել է, որ ինքը ևս պատկերացում չունի, թե ինչի կամ ում պատվին է գորգը փռվել։

Նրա փոխանցմամբ՝ նման փորձ եղել է 2016թ-ին. ձյան հետևանքներից պաշտպանվելու համար մուտքի մոտ գորգ են փռել, սակայն հիմա ձյուն էլ չկա։ «Ինձ ուղարկեցին 2016 թ. նկար, որտեղ ամեն դեպքում ձյուն կար, և նպատակն այն է եղել, որպեսզի մարդիկ բարձրանալիս, քաղաքապետարանի շենք մտնելիս ոտքերը մաքրեն, իսկ այժմ ձյուն չկա, բայց էլի փռած է, հավանաբար սկսել են կիրառել նախկինում եղած փորձը»,- նշել է ավագանում անդամը՝ նկատելով, որ սա շատ տգեղ է և անճաշակության գագաթնակետն է։

Եթե աստիճաններին գորգ փռելու նպատակը քաղաքապետարանի շենքի մաքրության պահպանումն է, ապա տիկին Աբգարյանն առաջարկեց նախշերով գորգի փոխարեն, օրինակ, խոտ հիշեցնող կանաչ գորգ օգտագործել, եթե նույնիսկ ձյուն է:

«Առաջին միտքը, որ եկավ այն է, թե ափսոսում են հատակները կեղտոտվի, նման բան են փռել: Ամեն դեպքում հարիր չէ համայնքային կառույցին, տպավորություն է ստեղծվում ոչ թե կառույցի, այլ սեփական տան առջև է գորգը գցած»,- ասել է Իզաբելլա Աբգարյանը: