Լրահոս

2022-02-07
  • Img default alt hy
    Հայաստան
    Քաղաքը կեղտի մեջ կորում է. Երևանի քաղաքապետ
    «Ավտոբուս» և «Էլեկտրատրանսպորտ» ընկերություններին Երևանի քաղաքապետը հրահանգել է ավտոբուսներում եղած ախտահանիչ միջոցների տուփերը պատշաճ տեսքի բերել: Ըստ Հրաչյա Սարգսյանի՝ դրանք այնքան կեղտոտ են, որ մարդը նույնիսկ չի ուզում դիպչել, ուր մնաց՝ օգտվի: Հանձնարարվել է՝ մրցույթ հայտարարել, նոր տուփեր գնել. եթե սպասարկող ընկերությունները չունեն դրա համար նախատեսված ֆինանսական միջոցներ, փոխանցում է Հանրային հեռուստաընկերությունը։ Հրաչյա Սարգսյանը նաև հրահանգեց Երևանի փողոցները մաքրող 300 հավաքարարների թիվն ավելացնել ևս 200-ով, քանի որ, ըստ քաղաքապետի, Երևանը մաքրության խնդիր ունի: «Քաղաքը, չգիտեմ ինչու, բայց կեղտի մեջ կորում է: Նոր տեխնիկաներ ձեռք բերեցինք, բայց, կարծում եմ, որ մարդկային ուժն այս պահի դրությամբ ավելի կարևոր է: Մենք 300 հավաքարար ունենք և 1 միլիոնից ավելի մարդ, ովքեր ամենօրյա իրենց գործունեությամբ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով աղտոտում են Երևանը»,- ասաց Սարգսյանը: Քաղաքապետի այլ հանձնարարականների համաձայն՝ առաջիկայում Երևանում հավաքարարների թիվը կավելանա 200-ով, իսկ Շտապօգնությունը կվերազինվի տեխնիկական այնպիսի հնարավորությամբ, որ բոլոր զանգերը գրանցվեն: «Պետք է բոլոր քաղաքացիների զանգերը երևան, նույնիսկ եթե զբաղված են լինում ձեր գծերը, դրանից հետո հնարավորություն ունենաք զանգել նրանց, թեկուզ անցնի 2 կամ 3 ժամ: Մենք բոլոր քաղաքացիներին պետք է պատասխանենք: Համակարգը պետք է փոփոխության ենթարկենք»,- ասաց քաղաքապետը:
    18:03
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ համանուն շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում: Հարությունյանը հետևել է անցած տարվա նոյեմբերից մեկնարկած շինաշխատանքների ընթացքին։ Այստեղ, ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարաններով: Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել բնակիչների համար գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծման կարևորությունը: Ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով: Բնակավայրը կունենա խաղահրապարակներ և բնակիչների կենսաապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2023թ.-ի սկզբին:
    17:51
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է սպա-իրավաբանների մասնագիտական հավաք
    ՀՀ զինված ուժերի 2022 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ փետրվարի 1-ից 4-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաք: Հավաքին հրավիրված էին նաև ՀՀ զինվորական դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Փաստաբանների պալատի, ՊՆ Ռազմական ոստիկանության, ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ՊՆ-ին կից հասարակական խորհրդի ներկայացուցիչներ: ՊՆ իրավաբանական վարչության կազմակերպած մասնագիտական հավաքի ընթացքում առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման, իրավակարգի ապահովման և օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացման և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված հարցերը: Հավաքի մասնակիցներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/07/1206493/
    17:43
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձերբակալվածները վերագտնում են իրենց ընտանիքները, որոնցից մի քանի ամիս շարունակ բաժանված էին․ Մակրոն
    Ութ հայ ձերբակալվածներ ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխել Երևան, գրում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնը։ «Նրանք վերագտնում են իրենց ընտանիքները, որոնցից մի քանի ամիս շարունակ բաժանված էին։ Շնորհակալություն այս գործողությունում համախմբված մեր դիվանագետներին, ինչպես նաև զինվորներին։ Շարժվում ենք առա՛ջ»:
    17:38
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անընդունելի է Ադրբեջանի կողմից գերիների վերադարձի քաղաքականացումը. Թագուհի Թովմասյանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին
    Այսօր ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և Հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, իր լիազորությունների շրջանակում, հրատապ կարգով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահ` Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին և Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիորել Մոսանուին՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցով։ Թագուհի Թովմասյանը ԵԱՀԿ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի խնդրի հետևողական քաղաքականացման և նոր նախապայմանների առաջ քաշման անընդունելիությունը։ «Սույն գրությամբ ցանկանում եմ Ձեզ իրազեկել, որ 2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմից 3 տարի անց Հայաստանի հանրապետության համար ռազմագերիների վերադարձի հարցը դեռևս շարունակում է մնալ ամենահրատապ խնդիրը, որն անհապաղ լուծում է պահանջում: Ստեղծված իրավիճակում, առանց միջազգային գործընկերների կոշտ արձագանքի, մենք իրական տեղաշարժ չենք կարող ապահովել։ Հայտնի է, որ ռազմագերիների վերադարձը ձգձգելը, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով պատերազմական հանցագործություն է համարվում, մինչդեռ Ադրբեջանը մինչ օրս ոչ միայն չի վերադարձնում, այլև քաղաքականացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, առաջ քաշում նոր նախապայմաններ: Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորությունները, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները՝ թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը։ Ավելին, Ադրբեջանը անցկացնում է արհեստական դատավարություններ, գերեվարվածներին անմարդկային կտտանքների ենթարկում՝ ռասսայական և կրոնական հողի վրա։ Ադրբեջանը շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով՝ փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ժնևի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները և այլ երաշխիքները: Ցանկանում եմ հիշեցնել, որ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն՝ «Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»: «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի հոդված 113-ի 1-ին մասը սահմանում է նաև, որ «Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ՝ ռազմական գործողություների ավարտից հետո»: «Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2007թ. փետրվարի 6-ի միջազգային կոնվենցիան սահմանում է, որ՝ Ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման, նույնիսկ պատերազմական իրավիճակում: Գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն: Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները և ցցուն փաստարկները՝ ակնկալում եմ, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը՝ Ձեր գլխավորությամբ, քաղաքական լուրջ ճնշումներ կգործադրի, որպեսզի Ադրբեջանը հարգի իր միջազգային պարտավորությունները: Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները և քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի առանց որևէ նախապայմանի»,-ասված է ուղերձում։ facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button
    17:35
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքում գերեվարված բոլոր հայերը վերադարձվել են. «Սպուտնիկ Արմենիա»
    2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած մարտերից հետո գերության մեջ հայտնված բոլոր հայ զինծառայողները վերադարձվել են։ Տեղեկությունը հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։ Այսօր Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ Հայաստանին է վերադարձրել ևս 8 ռազմագերի: Ովքեր և ինչպես են դիմավորել Բաքվից այսօր վերադարձած հայ ռազմագերիներին. տեսանյութ Մեզ հաջողվեց պարզել, որ նրանց մի մասը գերեվարվել է անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած բախումների ժամանակ, մյուս մասը՝ 2020 թվականի դեկտեմբերին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ։ Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերյան դեպքերից հետո Ռուսաստանի, Հունգարիայի և ԵՄ միջնորդությամբ գերիներին վերադարձնելու մի քանի փուլ է եղել։
    17:30
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մարտունու շրջանում ավտոբուս է շրջվել․ 13 տուժածներից 11-ը Թուրքիայի քաղաքացիներ են
    Արցախի Մարտունու շրջանում թուրքական ընկերության աշխատակիցները վթարի են ենթարկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Վթարը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում։ Վթարի հետևանքով տուժել է 13 մարդ, որոնցից 11-ը Թուրքիայի քաղաքացիներ են։ Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Մնացած 9 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Հաղորդվում է նաև, որ ավտոբուսը պատկանում է թուրքական ընկերությանը, որը կառուցում է Վարանդա-Շուշի ճանապարհը:
    17:27
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու նախագիծը բացասական եզրակացություն ստացավ
    ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 7-ին հրավիրել է հերթական նիստը: Օրակարգում ԱԺ «Հայաստան» խմբակցություն հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին եզրակացություն տալու վերաբերյալ հարցն էր: Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով՝ առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68.000 ՀՀ դրամից դարձնելով 100.000դրամ: Պատգամավորը նշել է, որ առաջարկի հիմքում դրված են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնավորումներ, մասնավորապես, սպառողական զամբյուղին վերաբերող տվյալները, ըստ որի՝ այն 2021թ-ին կազմել է 70.000 դրամ: Հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է Կառավարության կարծիքն օրինագծի վերաբերյալ: Փոխնախարարի խոսքով՝ Կառավարության 2021-2026 թթգ ծրագրի համաձայն գործադիրը մինչեւ 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85.000 դրամ սահմանելու ուղղությամբ: Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները: Ռուբեն Սարգսյանը նաեւ նշել է, որ նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կկազմի միջին աշխատավարձի մոտ 50%-ը, ինչը, ըստ նրա, բավական բարձր է եւ կարող է հակադարձ ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա: Ուստի, Կառավարությունն առաջարկել է գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ օրենքի նախագիծն ունի լրամշակման կարիք: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ օրենքի նախագիծը պետք է ներկայացվեր փաթեթով, քանզի այն հակասում է մի շարք օրենքների: Քվեարկության արդյունքում հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին: Հանձնաժողովը նաեւ հաստատել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2022 թվականի տարեկան ժամանակացույցը:
    17:24
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել
    Փետրվարի 7-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: ԱԺ խորհուրդը քննարկել և հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի որոշումներում: ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սերգեյ Մովսիսյանին կփոխարինի Միքայել Թումասյանը, իսկ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության կազմում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արփինե Դավոյանին` Հրաչյա Հակոբյանը:
    17:21
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 375 երեխա
    Երևանի քաղաքապետարանի գործավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ փետրվարի 7-ին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին Առողջապահության վարչությունից հայտնեցին, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում ծնվել է 375 երեխա՝ 199 տղա, 176 աղջիկ։ Նաև զեկուցվեց, որ Երևանում 765 418 քաղաքացի պատվաստվել է։ Առաջին բաղադրիչով 420 143 և երկրորդ բաղադրիչով՝ 339 541։ 5704 քաղաքացի ստացել է բուստեր դեղաչափ։
    17:18
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 403 դեպք, որից 168-ը՝ արտակարգ
    Հունվարի 31-ից փետրվարի 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 403 դեպք, որից 168-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 92 հրդեհի, 6 ինքնասպանության փորձի դեպք, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 140 կենցաղային կանչ. տուժել է 92 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 10 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ: Արձանագրվել է թունավորման 12 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 35 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 72 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 51 տրանսպորտային միջոց: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/07/1206491/
    17:14
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձածներին օդանավակայանում դիմավորեցին Ֆրանսիայի և ԵՄ դեսպանները
    Ֆրանսիայի կառավարության եւ ԵՄ-ի միջնորդությամբ ութ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Ռազմագերիներով ինքնաթիռն օդանավակայանում դիմավորեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լյույոն եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։ Ներկաներին ողջունեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց օգնությունը հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդրի հարցում։ Նշենք, որ գերիներին Բաքվից Երեւան է հասցրել ֆրանսիական ինքնաթիռը։
    17:10
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տրանսպորտում ալկոգելի տուփերն այնքան կեղտոտ են, որ մարդ չի ուզում ձեռք տա․ քաղաքապետ
    Չնայած տուգանքներին, Երևան քաղաքում գործող տրանսպորտային միջոցներում չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի ներկայացուցիչ Նոնա Հայրապետյանը՝ հավելելով, որ կրկնակի ստուգայցերի ընթացքում տրանսպորտում կրկին խախտումներ են հայտնաբերվել: «Տեսչական մարմնի գերագույն նպատակը տուգանելը չէ, այլ վերահսկողական գործիքը կիրառելու միջոցով արձանագրված խախտումներին լուծումներ տալը։ Մեր բնակչությունն իրավացի է, երբ նշում է QR կոդերի կիրառության նպատակահարմարության մասին այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցներում խնդիրը չի վերանում»,- նշել է Հայրապետյանը և ընդգծել, որ վարորդներից սկսած դիմակներ չեն դնում, իսկ տրանսպորտում ալկոգելը բացակայում է։ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը իր դժգոհությունն է հայտնել տրանսպորտային միջոցներում ախտահանիչ լուծույթների տուփերի վիճակից հետ կապված. «Ալկոգելների տուփեր կան` այնքան կեղտոտ են, որ մարդ չի ուզում ձեռք տալ, օգտվել։ Դրանք վերացրեք, մրցույթ հայտարարեք, որ նորմալ տուփեր լինեն ու պարբերանար մաքրեք, թե չէ սկոչով կապված , ծուռ տարաներն ուղղակի սեղմելիս ընկնում են»,- ասել է նա:
    17:07
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանում դատական իշխանությունը դարձել է քաղաքական բանտարկյալ. «Ժառանգություն»
    «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Հանրապետության բոլոր իշխանությունների օրոք անիրավաբար պահվել են քաղաքական բանտարկյալներ՝ անկախ եզրույթի համար ստեղծված եվրոպական կամ այլ տեխնիկական սահմանումներից: Սկզբունքային մեր շատ հայրենակիցներ, մեզ հետ մեկտեղ, բոլոր ժամանակներում պայքարել են նրանց ազատ արձակման համար. Հայաստանի ներսում հանուն իրավունքի իշխանության, իսկ դրսում հանուն պետության միջազգային բարձր հեղինակության: Այսօր հերթը հասել է դատական իշխանությանը՝ ի դեմս Սյունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի, ով կալանավորվեց ոչ թե արդարադատ վճռի արդյունքում, այլ անմեղության տիրույթում՝ խափանման համարժեք միջոց փոխելու եւ, ըստ էության, այն դատական եզրակացության համար, որ մեր երկրին պետք չեն քաղաքական բանտարկյալներ: Պարոն Փաշինյանին թվում է, որ միայն ինքն է եղել: Այդպես չէ: Իրենից շատ առաջ նույնպես եղել են քաղկալանավորներ ու շատ ավելի դաժան, հիմա էլ նրան է փոխանցվել արատավոր «էստաֆետը»: Եթե որեւէ մեկը թեկուզ մի հատիկ կասկած ուներ նախկին ու ընտրված քաղաքապետերի, պատգամավորների, ազատամարտիկների եւ այլոց կարգավիճակի առումով, հիմա արդեն ահազանգը հնչեցված է, եզրահանգումն՝ ամբողջացված: Մինչ թշնամին բռնազավթել է մեր Հայրենիքի զգալի հատվածներ եւ սպառնում է ավելիին, շարունակում է նոր զոհեր խլել, պահել մեր խոշտանգված ռազմագերիներին եւ պղծել մեր քաղաքակրթական ժառանգությունը, գործող վարչապետն ու իր վարչակարգը մեր տան ներսում քաղաքական բանտարկյալի հանրակարգը հասցրել են աննախադեպ հարթության: Դատական իշխանությունն արդեն բառացիորեն դարձել է քաղաքական բանտարկյալ: Դատապարտում եւ պահանջում ենք՝ ինչպես նախորդ իշխանությունների օրոք, այնպես էլ այժմ, բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում: Ամո՛թ ձեզ: Ամո՛թ մեզ»,-նշված է հայտարարությունում։
    17:05
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչո՞վ գայթակղեց ձեզ փոխնախարարի պաշտոնը. Ագնեսա Խամոյանը՝ Գրիգոր Մինասյանին
    Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանին, թե ինչու է զբաղեցրել այդ պաշտոնը, այն դեպքում, երբ ժամանակին ծաղրում էր Նիկոլ Փաշինյանին։ Մինչ հարցին պատասխանելը, փոխնախարարը նշեց, որ պատգամավորը իր գործունեությունը խառնել է լրագրողի գործունեության հետ․ «Երբեք ես չեմ ծաղրել ինչ-որ քաղաքական ուժի՝ եղել են քաղաքական դեբատներ, իսկ ես այս պաշտոնին եմ, որովհետև արդարադատության նախարարի հետ երկար տարիների աշխատանքի փորձ ունեմ և կիսում եմ այն սկզբունքները, որը ունի թիմը»։ Դրան ի պատասխան՝ Ագնես Խամոյանն ասաց․ «Դուք չեք, որ իմ պիտի գնահատական տաք իմ պատգամավորական գործունեությանը»։
    16:44
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՔՊ-ական պատգամավորին ագրարայինում Ջուլիետա են ասում
    Նիկոլ Փաշինյանի երբեմնի ամենասիրած հաղորդման՝ «Կարգին հաղորդման» մոտիվներով, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանին չգիտես՝ ինչու, Ագրարային համալսարանում Ջուլիետա են ասում, գրում է «Oragir.news»-ը։ «Ագրարային համալսարանի ստեղծած իրականության մեջ Գևորգյան Ջուլիետան, որը զուգահեռ իրականության մեջ ՔՊ-ական պատգամավոր է, Ագրարայինում հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ է աշխատում, նա դոցենտ-պրոֆեսոր է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու»։
    16:41
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երկրում մոլեգնում է տգետ ավտորիտարիզմի սպառնալիքը․ Վահե Հովհաննիսյան
    Մի բան հստակ է. պետության փլուզումը հնարավոր չէ կասեցնել միտինգային ելույթներով, կենացներով, նորանոր շարժումներ հռչակելով, ոչ էլ՝ օրենսդիր աշխատանքով, գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Կա խնդիր՝ լայն հասարակության համար ձևակերպել ներկա վիճակի ռիսկերը, ամրագրել պայքարի բովանդակությունը և սկսել գրագետ-համառ աշխատանք։ Կա նաև խնդիր՝ հասկանալ, թե ովքեր են քո դեմ աշխատելու, ովքեր են նաև առանց հասկանալու՝ «կողմ» քվեարկում երկրի փլուզմանը։ Հասկանալ և սկսել աշխատել հետները։ Դատավորներ. ինստիտուցիոնալ արժանապատվություն և դիմադրություն Երկրում մոլեգնում է տգետ ավտորիտարիզմի սպառնալիքը։ Պետության պարտությունից հետո Նիկոլին հաջողվեց անձնապես հաղթել, և նա հիմա կառուցում է հստակ ավտորիտար համակարգ՝ դիմակայելու առաջիկա պրոցեսներին։ Հայաստանում պետական ինստիտուտների, հանրային պրոցեսների գռեհկացումը և մեկ մարդու ձեռքում կենտրոնացումը տեղի է ունենում միջազգային կառույցների լռության ներքո։ Այստեղ իլյուզիաներ պետք չէ ունենալ։ Լռելու են, քանի դեռ ունեն Նիկոլից կարևոր բաներ ստանալու ակնկալիքներ։ Սրա հետևանքով քանդվում է պետականությունը։ Ի՞նչ անել այդ դեպքում, ո՞րն է դիմադրության ռեսուրսը։ Կա երկու ռեսուրս՝ անհատական և ինստիտուցիոնալ արժանապատվություն և դիմադրություն։ Անհատական մակարդակով կան տասնյակ հազարավոր արժանապատիվ մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարի։ Ինստիտուցիոնալ արժանապատվությունը և ինստիտուցիոնալ դիմադրությունը շատ կարևոր է, այն պայքարի ավելի՛ կազմակերպված փուլն է, և այն շա՛տ ավելի մեծ հնարավորություն ունի` կասեցնելու պետականության կազմաքանդումը։ Առ այս պահը` ինստիտուցիոնալ արժանապատվություն ցուցադրել են. 1. Մեդիան ՝ խմբագիրների և առաջատար լրագրողների մեծ մասը, 2. Փաստաբանական համայնքը, 3. ԱԳՆ համակարգի նախկին ղեկավար կազմը, 4. Եկեղեցին, հոգևոր դասը 5. Այդ ճանապարհին է դատական համայնքը։ Իշխանությունը դատավորների հետ խոսում է շատ պարզ` եթե չկոտրվես, քեզ հետապնդելու եմ, կոտրվես՝ քեզ մարդուց սարքելու եմ անմռունչ անասուն։ Այս պայմաններում դատական համայնքը կարող է դիմադրել միայն ինստիտուցիոնալ արժանապատվության և ինստիտուցիոնալ դիմակայության միջոցով։ Անհատական մակարդակում այս խնդիրը շատերը լուծել են՝ Ալեքսանդր Ազարյան,Դավիթ Գրիգորյան, Արսեն Նիկողոսյան, Դավիթ Բալայան, Զարուհի Նախշքարյան, Բորիս Բախշիյան, Արման Հովհաննիսյան, Սերժիկ Ավետիսյան, Վազգեն Ռշտունի, Վահե Միսակյան, Դավիթ Հարությունյան, Սերգեյ Մարաբյան, Վարդան Գրիգորյան, Հարություն Մանուկյան, Տաթևիկ Գրիգորյան, Արշակ Վարդանյան, ովքեր, գիտակցելով հետևանքները, այնուհանդերձ գնացին այդ ճանապարհով։ Ուրիշներն էլ են լուծել, բայց` հակառակ տրամաբանությամբ, և նրանք մեզ համար հիմա անհետաքրքիր են։ Դատավորները պետք է կարողանան որպես ինստիտուտ դեմ կանգնել իրենց ստորացմանը, իրենց ոչնչացմանը։ Մի պահ կանգնեն՝ կհաղթեն։ Մի պահ ցույց տան, որ գրպանային դատավորներին մերժում են՝ իրենք արդեն հաղթած են։ Նույնը պետք է աներ բժշկական հանրությունը, բայց չարեց, երբ պրոֆեսոր Արմեն Չարչյանին իշխանությունը ենթարկում էր բացահայտ խոշտանգման։ Առաջիկա զարգացումների տրամաբանությունն այնպիսին է, որ շատուշատ ինստիտուտներ, համայնքներ կանգնելու են այս խնդրի առաջ։ Այս պայմաններում կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական համակարգը յուրաքանչյուր դեպքում կանգնի նրանց կողքին և գեներացնի հանրային լայն աջակցություն։ Մարդիկ և ինստիտուտները պետք է տեսնեն, որ դիմադրելու դեպքում իրենք ստանալու են մեծ աջակցություն՝ քաղաքական-հասարակական ինստիտուտներից և մեդիայից, հասարակությունից։ Այստեղ կա տապալած գործի տպավորություն։ Չի բացառվում, որ դիմադրության որոշ ինստիտուտներ պարտվեցին, զիջեցին նաև այդ պատճառով։ Բայց դա հավի ու ձվի պատմության պես մի հարց է։ Օրինակ` պետհամալսարանի բազմաթիվ դասախոսներ և ուսանողներ լավ քաղաքացիներ են, ազնիվ ու հայրենասեր մարդիկ, բայց համալսարանը և այլ բուհեր չկարողացան դիմադրել ՔՊ-ական սառանչային։ Համալսարանը, որը միշտ համարվել է ազգային-առաջադիմական մտքի դարբնոց, մի պահից հանձնվեց։ Մյուս կողմից` մենք տեսել ենք, որ պետության զինվորական էլիտան կարող է ստորագրել «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին» տողերի տակ, և օրեր անց ոտքի վրա դիմավորել այդ ուղերձի հիմնական հասցեատիրոջը։ Ինստիտուցիոնալ արժանապատվությունը չափազանց կարևոր գործոն է այս մղձավանջից դուրս գալու համար։ Համալսարանի և մյուս բուհերի դասախոսների ճնշող մեծամասնությունը տներում մերժում է այս իշխանությանը։ Բայց այդ «խոհանոցային դիմադրությունը» շատ ավելի թույլ է, քան` որպես ինստիտուտ դիմադրությունը։ Բայց և կրկին ուզում եմ շեշտել, որ այստեղ կա զգայուն բալանսի խնդիր։ Քաղաքական լիդերների և քաղաքական պրոցեսների ուժը պայմանավորելու է ինստիտուցիոնալ դիմադրության ուժը, և` հակառակը։ Հայաստանում դիմադրության պրոցեսը ոչ թե միտինգի խրոխտ ելույթով պետք է լինի, այլ` գրագետ աշխատանքով։ Ինստիտուցիոնալ դիմադրության (արժանապատվության հենքի վրա) կազմակերպումը հաջողության առանցքային պահն է։ Նոյեմբերի 9-ից հետո պետական, հանրային, հասարակական, գիտակրթական, մշակութային, համայնքային գրեթե բոլոր ինստիտուտները Հայաստանում և սփյուռքում պահանջում էին Նիկոլի հրաժարականը, իսկ քաղաքական լիդերները չկարողացան այդ հաղթած պարտիան ավարտին հասցնել՝ նաև այն պատճառով, որ չկարողացան, չուզեցին, չկարևորեցին այս ինստիտուտների հետ աշխատանքը, չհասկացան հանրային պրոցեսներում հանրային ինստիտուտների դերը։ Որպես փուլ` դա արդեն պատմություն է, բայց որպես առաջիկա պրոցեսների նյութ՝ այն ունի սխալները ընկալելու և դրանք չկրկնելու սուր պահանջ»։
    16:33
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առուշ Առուշանյանի դատն արժանապատվություն ունեցող բոլոր մարդկանց դատն է․ պատգամավո
    Վաղը՝ փետրվարի ութին, առավոտյան 10։30 ին Վերաքննիչ դատարանի մոտ աջակցենք Առուշ Առուշանյանին, որն ապօրինաբար զրկված է ազատությունից, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Գիտեմ, կասեք, կգայի, բայց գործեր ունեմ։ Իսկ գործերի մասին կհիշեի՞ք, եթե Առուշը ձեր որդին, եղբայրը, ամուսինը կամ մոտ ընկերը լիներ։ Իհարկե չէիք հիշի։ Առուշը մեր որդին ու եղբայրն է։ Առուշի դատն արժանապատվություն ունեցող բոլոր մարդկանց դատն է։ Հավաքվենք եւ դատավորին ու նրա տիրոջը հասկացնենք թե մենք ով ենք։ Հիշեք Հիսուսի այս խոսքերը՝ հիվանդ էի ու բանտի մեջ, սակայն այցի չեկաք ինձ։ Վաղը, 10։30 Վերաքննիչ դատարան։ Նժդեհի փողոց»։
    16:28
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանից Հայաստան վերադարձած ութ գերիները հարցաքննվում են Քննչական կոմիտեում
    Այսօր Ադրբեջանից Հայաստան վերադարձած ութ ռազմագերիներն այս պահին հարցաքննվում են, Aysor.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Հայրենադարձվածները ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում են։ Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է նրանց անունները. Տարզյան Սարգիս Բալայան Վարդգես Պետրոսյան Արմեն Բաբայան Արթուր Սարգսյան Հմայակ Գալոյան Գուրգեն Կյուրեղյան Գրիգոր Մալոյան Վաղարշակ Վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից է։
    16:24
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ծաղկաձորում 11-ամյա պատանի է մահացել. հանգամանքները պարզվում են
    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ 11-ամյա պատանու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2022թ. փետրվարի 5-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում դահուկներով սահելիս 11-ամյա պատանին կորցրել է կառավարումը, դուրս եկել դահուկուղուց, բախվել արգելապատնեշի սյանը և գիտակցության չգալով՝ մահացել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
    16:17
    07.02.22
    Ավելին