Լրահոս
Տարածաշրջան
21:53
07.02.22
399

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Img default alt hy

Ադրբեջանի Հաջիկաբուլի շրջանում (Բաքվից շուրջ 115 կմ հարավ-արևմուտք) այսօր երեկոյան 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությանը։

Ըստ հաղորդագրության` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 17.56-ին Ալի-Բայրամլի կայարանից 11 կիլոմետր դեպի արևմուտք։

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,4 բալ, խորությունը՝ 6 կիլոմետր։