Լրահոս
Հայաստան
21:28
07.02.22
135

Ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2101-ն ու վրացական համարանիշներով Ford Transit-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է «Shamshyan.com»-ը։

Ժամը 19:50-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական-Հաղթանակ ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են  ВАЗ 2101 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: 

Շամշյանը  հայտնում է, որ  Ford Transit-ը վրացական համարանիշներով է: