Լրահոս
Հայաստան
21:10
07.02.22
1 500

Լոռիում հայտնաբերված դիակի դեմքի ձախ հատվածը և ձեռքերի մատների մի մասը եղել է հոշոտված

Img default alt hy

«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մելքումյանը տեղեկություններ է ստացել, որ Ստեփանավան քաղաքի ձորում՝ քաղաքային աղբանոցի մոտ, դի կա: 

Նշված վայր է մեկնած փրկարարներն ու ոստիկանները Ստեփանավանի քաղաքային աղբանոցի մոտ, գետի աջ ափին հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 36-ամյա Վ. Սուղյանի դին: 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի դեմքի ձախ հատվածը և ձեռքերի մատների մի մասը եղել է հոշոտված: 

Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային: