Լրահոս
Հայաստան
22:27
07.02.22
287

4 մարզիկ, 4 տիտղոս․ նրանք հաղթանակը նվիրել են հայ զինվորին

Փետրվարի 4-ից 6-ը Մոսկվայում կայացավ քիքբոքսինգի K1 ոճի Ռուսաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում էին նաև Հայաստանի պատվիրակները:  

Հայաստանից մասնակցում էր Հայաստանի ազգային, պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիան՝ նախագահ Նարեկ Հակոբյանի և փոխնախագահ Նաիրի Հակոբյանի գլխավորությամբ:   

Մրցաշարին մասնակցող 4 հայ մարզիկները ցուցադրել են հարյուր տոկոսանոց արդյունք. վստահ հաղթանակներ տանելով մրցակիցների նկատմամբ, նրանք իրենց քաշային, տարիքային կարգերում զբաղեցրել են առաջին հորիզոնականները և հռչակվել չեմպիոն:  

Մեր չեմպիոններից Նարեկ Գևորգյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն տեխնիկա ցուցադրած մարզիկ: Մրցաշարից մասնակցում էին ավելի քան 300 մարզիկ՝ Ռուսաստանի 35 քաղաքներից և շրջաններից:   

Այսօր՝ փետրվարի 7-ին, պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեց չեմպիոններին և նրանց մարզիչներին:   

Գագիկ Շամշյանի հետ զրույցում մեր պատվիրակները նշեցին, որ հպարտությամբ են վերադարձել հայրենիք և այս բացառիկ հաղթանակը նվիրում են Հայաստանի ու Արցախի սահմանները անառիկ պահող հայ զինվորներին: