Լրահոս

2022-02-10
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն
    «Ժողովուրդ» Լուկաշենկոյի՝ օրերս Հայաստանի մասին արած աղմկահարույց հայտարարության մասով մեր երկրի ղեկավարը, փաստորեն, ո՛չ ասելիք, ո՛չ էլ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն ունի: «Lenta.ru» Վարոս Սիմոնյանի բարեփոխումը փաստացի կանգնեցրել է 2014 թ-ից մշակվող ԵԱՏՄ համակարգը: «Հրապարակ» Դեռեւս 2020 թ․ վերջին՝ նոյեմբերի 11-ի հանրահավաքի առիթով հարուցված քրեական գործը՝ «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ` Քրօր. 225.1 եւ 307.1 հոդվածներով», կարճվեց: «Ժողովուրդ» Աժ -ն է որոշելու, թե ով է դատավոր աշխատելու, ով ոչ: «Հրապարակ» Երեւանի նոր փոխքաղաքապետերը իրենց շրջապատում ասել են, որ գնում ենք քաղաքապետարանն ու ենթակա կառույցները «մաքրելու»։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:
    09:56
    10.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Նեյմարի հաշվեհամարից գողացել են 37 հազար եվրո. հանցագործին գտել են
    Բրազիլիայի Սան-Պաուլու նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 20-ամյա երիտասարդի, որը մեղադրվում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի բանկային հաշվեհամարից մոտ 220 հազ. ռեալ (մոտ 37 հազ. եվրո) հափշտակելու մեջ: Կասկածյալը ընկերություններից մեկում աշխատում էր վարչական հարցերով օգնական: Նա ընդգրկված էր հանցավոր խմբում, որը զբաղվում էր անօրինական օպերացիաների խարդախությամբ: Իշխանությունները հայտնել են, որ արդեն պարզել են խարդախություններին մասնակցած մյուս անձանց ինքնությունները:
    00:05
    10.02.22
    Ավելին
2022-02-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպես է Մարիամ Փաշինյանը կերպարանափոխվել 2 տարվա ընթացքում (լուսանկարներ)
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամի 1-2 տարվա նկարները ներկայիս նկարների հետ համեմատելիս ակնհայտ են փոփոխությունները։
    23:27
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մեքենան բախվել է ՌԴ խաղաղապահների ՀՄՄ զրահատեխնիկային (լուսանկարներ)
    Այսօր` ժամը 17։35-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Նախնական տվյալներով ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային, կա մեկ տուժած որին չեն կարողանում հանել մեքենայից և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության փրկարարներն ու ոստիկանները, Շտապ օգնություն կայանի հերթապահ բժիշկների խումբը։ ՃՏՊ հետևանքով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հաշվառված 35-ամյա Ն.Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկներից ստացված տեղեկության, վարորդ Ա.Պ.-ի վիճակը բավարար է, իսկ Ն.Հ.-ի առողջական վիճակը` միջին ծանրության, կայուն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
    23:21
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին խոշոր վթար է տեղի ունեցել
    Փետրվարի 9-ին ժամը 19:35-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել, որ ժամը 18:00-ին ճակատի, վերին հունքային շրջանի սալջարդ պատռված վերքով, աջից 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կողերի փակ կոտրվածքով և մարմնի բազմաթիվ սալջարդ վնասվածքներով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել 35-ամյա բնակիչ Ն. Հ. (հաշվառված է Շահումյանի շրջան ք. Քարվաճառ քաղաքում)։ Դեպքի վայր մեկնած ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները և ԱԻ պետական ծառայության փրկարարները պարզել են, որ նույն օրը ժամը 17:10-ի սահմաններում, Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին, Ա.Պ.-ն (ծնված 1976թ., բն. է ՀՀ ք. Երևան) իր վարած «Մերսեդես-բենց» ավտոմեքենայով վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ուղևոր՝ Ն. Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։
    23:15
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    23:10
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պաշտոնյաների կանայք հանուն սիրո՞, թե «շոփինգի» են ուղեկցում ամուսիններին արտերկիր
    Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ գործողումները, ըստ էության, վերածել են «վոյաժների», գրում է «ArmDay.am»-ը։ «Թանկարժեք ուղևորությունները, որոնք բացառապես արվում են ՀՀ հպարտ քաղաքացիների հարկատուների հաշվին, պետական բյուջեի վրա իր էական ազդեցությունն է թողնում։ Ժանանակին Հերմինե Նաղդալյանի՝ բջջային հեռախոսով Չինաստան խոսելը ամենասուր ձևով քննադատող Փաշինյանն ու իր թիմը չեն խորշում ոչ միայն նույն ձև վարվել, այլևէ տարեցըտարի կատարելագործվում են։ Այսպես, օրերս պարզ դարձավ, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ մեկնել է բիզնես դասի ավիատոմսով: Պատվիրակության հետ ԱՄՆ մեկնել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը: Այս մասին տեղեկացրել են ԱԺ-ից՝ հավելելով, որ Մարգարյանը Վաշինգտոն է մեկնել իր հաշվին՝ օգտվելով էկոնոմ դասի ավիատոմսից: 2018-ի հայտնի իրադարձություններից հետո, ինչպես հայտնի է Աննա Հակոբյանն էլ էր հաճախակի Փաշինյանին ուղեկցում օտաերկրյա գործողումների ժամանակ։ Հիմնականում իհարկե տիկին Հակոբյանը ամուսնու հետ մեկնում էր եվրոպական երկրներ, կարճատև այցերի այդքան էլ «հավես» չուներ։ Այդ հանգամանքը Փաշինյանն ու Հակոբյանը յուրովի էին մեկնաբանում։ Օրինակ Աննա Հակոբյանն այդ ժամանակ ասում էր, որ ամուսնուն շատ է սիրում, դրա համար էլ՝ մեկնում է։ Նիկոլ Փաշինյանն էլ մեմ առիթով ասել էր, որ այդ ինքնաթիռը այսպես թե այնպես օդ է բարձրանում, բացի այդ հյուրանոցում էլ իր համար սենյակ է առանձնացվում, հետևաբար հարկատուներն ավելորդ որեւէ գումար չեն ծախսում, որ Աննա Հակոբյանն իր հետ մեկնում է այս կամ այն երկիրը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանն էլ վստահաբար ամուսնուն շատ է սիրում, հակառակ դեպքում էլ ինչ բացատրություն պետք է ունենար այն հանգամանքը, որ տիկին Աբաջյանն էլ Միրզոյանի պատվիրակության կազմում էր ընդգրկվում։ Իհարկե պաշտոնյաների կանանց համար այս կամ այն գործողումը բնավ էլ պետական հարցերի քննարկման համար չէ, դրանք ավելի շատ մի երկիր ավել տեսնելու ու բնականաբար «շոփինգ» անելու համար էր, անշուշտ՝ բացառապես սեփական միջոցներով»։
    22:34
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր Հայաստանում մեքենաները մայթերով են վարում
    Լրագրող հովհաննես Շողիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ՝ինչպես է մեքենան մայթով երթևեկում։ «Սրա՞նց նմանների համար եք ուզում բալային համակարգը հանել»։
    22:19
    09.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Չարբախ թաղամասում բնակելի տնակ է այրվել
    Փետրվարի 9-ին, ժամը 03։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարբախ թաղամասի Օդանավակայանի փողոցում այրվում է բնակելի տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:23-ին, մարվել՝ 05:17-ին: Այրվել են տնակի փայտե երեսպատումը (մոտ 25 քմ) և գույքը:
    21:59
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ
    Հանրապետության տարածքում փետրվարի 11-ին, 14-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 10-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 9-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
    21:55
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սիսակ Գաբրիելյանը դեմագոգիկ և ոչ պետական մտածողություն դրսևորեց. Լիլիթ Գալստյան
    Սուտ ու զրպարտանք է ՔՊ–ական Սիսակ Գաբրիելյանի այն հայտարարությունը, թե ես բացակայել եմ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից. ես ակտիվորեն մասնակցել եմ մինչեւ այսօր տեղի ունեցած 9 նիստերին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Սիսակ Գաբրիելյանն այսօր դեմագոգիկ եւ ոչ պետական մտածողություն դրսեւորեց, երբ ինձ եւ առհասարակ ընդդիմությանը մեղադրեց օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու եւ առաջարկներ անելու համար։ Դա մեր օրենսդրական իրավունքն է, մենք ենք որոշում որ օրենքի առնչությամբ ինչ առաջարկություն անենք ու ինչպես քվեարկենք դրա օգտին։ Այդ ուսապարկերը, որոնք 3 տարուց ավելի նստած են խորհրդարանում եւ ծպտուն չեն հանել, նրանց աշխատավարձը արդարացվա՞ծ է, իսկ մենք, երբ որեւէ օրինագծի առնչությամբ առաջարկություն ենք արել, ու մեր հիմնական մտահոգությունը չի փարատվել եւ հայտարարել ենք, որ դեմ ենք քվեարկելու, սա նշանակում է պետական միջոցների վատնո՞ւմ։ Եվ այդ մտքի հեղինակը իրավաբանական կրթություն ունեցող մեկն է։ Միգուցե ինքը երեսպաշտության հատուկ կուրսեր է անցել, որ մոլորեցնի, մեղադրի մի մարդու, որի նախաձեռնությամբ այդ օրինագծի առնչությամբ լսումներ են կազմակերպվել։ Ես շահագրգիռ եմ, որ մենք հանրակրթության համակարգում նորմալ օրենսդրություն ունենանք, բայց ես դեմ եմ դպրոցները ցնցումների տանելուն։ Իսկ այդ օրինագծով հանրակրթության կառավարման երկգլխանի մոդել են առաջարկում, մեխանիկորեն կառավարման մի մոդել է մտնում հանրակրթության մեջ, որը փորձարկում չի անցել։ Իմ մտահոգությունը սրան է վերաբերել։ Սա իրենց բնորոշ պիտակավորում, ատելության խոսք է ուղղված մեզ»,– ասաց Լիլիթ Գալստյանը։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Կառավարության ներկայացրած օրինագիծը խոտան էր, որն ուզում էին 24 ժամում այսպես ասած՝ սղացնել, մինչդեռ ինքը կասեցրել է այդ գործընթացն ու հանրային լսումներ նախաձեռնել։ Նշենք, որ խոսքն այսօր ԱԺ–ում երկրորդ ընթերցմամբ քննարկված «Հանրակրթութան մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարլելու մասին» օրինագծի մասին է, որը ներկայացրել է Կառավարությունը։ Քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարել էր, որ իր կողմից արված մոտ 10 առաջարկներն ընդունել է Կառավարությունը, սակայն նրա հիմնական մտահոգությունը չի փարատվել, հետեւաբար խմբակցությունը դեմ է այդ տարբերակով ներկայացված օրինագծին։ Լիլիթ Գալստյանին էր արձագանքել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Նա հայտարարել էր, թե Լիլիթ Գալստյանն անիմաստ վատնում է պետական փողերը ու նաեւ նշել, որ Գալստյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից մեկը կիսատ է թողել ու լքել քննարկումը։ «Մեկ տասնյակից ավելի առաջարկներ եք ներկայացրել, բայց եկել, ասում եք, որ դեմ եք օրինագծին, էս ի՞նչ եք անում, անհասկանալի է։ Եթե մտածում էիք, որ այդ օրինագիծն ավտորիտար է, դրա վերաբերյալ առաջարկ անեիք, քննարկում ծավալվեր, եւ ոչ թե օրինակ, նիստի ժամանակ հայտարարեիք, որ սա փնթիություն է ու նիստի կեսից վերկենայիք գնայիք։ Եթե դեմ եք ինչո՞ւ էիք թուղթ ու գրիչ փչացնում, հոսանք փչացնում, աշխատավարձ ստանում, մի արեք էդ դեպքում առաջարկներ, միանգամից ասեիք, որ դեմ եք»,– ասել էր Սիսակ Գաբրիելյանը։
    21:50
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանի քաղաքապետը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ
    Այսօր հանդիպել եմ Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ, քննարկել երկու կառույցների համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր, տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանը զրույցի ընթացքում նշել է, որ բանկը պատրաստ է դիտարկելու նոր ծրագրեր, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու հարմարավետ պայմանների ապահովմանը:
    21:40
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Էլեկտրական ավտոբուսներ Երևանում. քաղաքապետը հանդիպել է միջազգային գործընկերների հետ
    Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու նրա առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել են նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման, մանկապարտեզների հիմնանորոգման և այլ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Սարգսյանը նաև առանձնացրել է համայնքային պոլիկլինիկաների վերակառուցման ծրագրի կարևորությունը։ Նա ընդգծել է, որ միջազգային գործընկերների հետ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի իրականացման հարցում համայնքն այսօր ունի նաև ՀՀ կառավարության լիարժեք աջակցությունը: Շնորհակալություն հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանն էլ իր հերթին նշել է, որ բանկը պատրաստ է դիտարկելու նոր ծրագրեր, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու հարմարավետ պայմանների ապահովմանը: Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ առաջին տեղակալի հետ աշխատանքներ են տարվում եվրոբոնդեր թողարկելու ուղղությամբ, մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ դիտարկվում են հնարավորությունները: Նախաձեռնությունը ոչ միայն կարևոր դերակատարում կունենա քաղաքի տնտեսական զարգացման համար, այլև կարևոր ու գրավիչ գործիք կլինի ներդրողների՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկայի համար:
    21:40
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նախագիծ՝ հող հանձնողների ու հող հանձնել քարոզողների դեմ․ իրավաբան
    Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել անչափ ողջունելի օրենքի նախագիծ, որով նախատեսվում է քրեականացնել 1️⃣Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, 2️⃣ նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, 3️⃣Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, 4️⃣նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Նախագիծը կարելի է անվանել նաև հող հանձնողների ու հող հանձնել քարոզողների դեմ նախագիծ: Նախագծի հեղինակներն են Արամ Վարդևանյանը, Իշխան Սաղաթելյանը և Աղվան Վարդանյանը: Սա անչափ կարևոր նախագիծ է ադրբեջանական գործակալների բերանները օրենքով փակելու համար:
    21:30
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Բարի կամքի դեսպան»-ի ընկերը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ փետրվարի 9-ին, կրակոց է հնչել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Գագիկ շամշյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 47-ամյա Վարդան Գևորգյանն է, ով ըստ բժիշկների, այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ Վ. Գևորգյանը հիվանդանոց է տեղափոխվել Կիլիկիա թաղամասի Ադանայի փողոցի թիվ 23 հասցեի մոտից: Դեպքի վայրում հայտնաբերվել է գազային ատրճանակի 1 պարկուճ: Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Կիլիկիայում հայտնի «Կոդո» մականվամբ Արման Գևորգյանի եղբայրն է: Նա նաև քրեական աշխարհում հայտնի, վերջերս «Բարի կամքի դեսպան» կոչմանն արժանացած Արտյոմ Հարությունովի (Կանևսկոյի Արտյոմ) ընկերն է:
    21:22
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ծանր հանցանքի մեջ հետախուզվողը, որը եղել է զինված, բռնվել է մոլում
    Քիչ առաջ Երևանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները «Դալմա Գադեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտ վնասազերծել ու «գետնին են փռել» Երևանի բնակիչ, 38-ամյա Գևորգ Սուքիասյանին, հայտնում է Գագիկ Շամշյանը։ Սուքիասյանը եղել է «Մակարով» տեսակի ատրճանակով զինված և նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրգործ և նա գտնվում էր հետախուզման մեջ: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ նրան տեղափոխելու են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ, քանի որ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կա որոշում՝ կալանքի վերցնելու համար:
    21:20
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ
    Փետրվարի 7-ից 9-ը N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ՝ դաշտային պայմաններում։ Պարապմունքների ընթացքում կատարելագործվել են զինծառայողների մասնագիտական ունակությունները, ձմեռային պայմաններում քողարկման և գործողությունների ներդաշնակման հմտությունները։
    21:10
    09.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Ռուսաստանը հանդես է գալիս Արցախում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության արագ կազմակերպման օգտին
    Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության արագ կազմակերպման օգտին և աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմամշակութային ժառանգության պահպանման թեման քննարկվում է Բաքվի և Երևանի հետ կանոնավոր շփումների ժամանակ»,- ասել է նա: Նա հիշեցրել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արվում շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հումանիտար հարցերում իրական առաջընթացի հասնելու համար, ներառյալ նաև պատմական և մշակութային օբյեկտների պաշտպանությունը:
    21:00
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նա չի խոսել Միութենական պետության մասին․ Զախարովան՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին
    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը Հայաստանի՝ Միութենական պետությանը միանալու մասին: «Նման հատված այնտեղ (հարցազրույցում- խմբ.) չկա: Նա չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է տնտեսության, անվտանգության և այլ ոլորտներում հավանական ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին: Հենց Բելառուսի նախագահի ձևակերպումը, տեսլականը, քաղաքականությունն այդ իրավիճակում ինտեգրացիոն գործընթացների զարգացումն է»,- ասել է Զախարովան: Նա հավելել է, որ Միութենական պետությունը փակ կառույց չէ և չի բացառում այլ երկրների միացումը:
    20:55
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեխնիկական աջակցություն կտրամադրվի ՀԱԲԼԾԿ լաբորատորիաներին
    Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում՝ այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ավստրիական զարգացման գործակալության միջև: Այս մասին հաղորդում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը: Այս հուշագրի ստորագրմամբ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսը հաստատել են ընդհանուր նպատակը՝ ամրապնդել տեսչական մարմնի և դրա ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները՝ սննդի անվտանգության վերահսկման ոլորտում ռիսկերի գնահատման և ռիսկերի կառավարման ընթացակարգերի ներդրման միջոցով, ինչպես նաև խթանելով ԵՄ սննդի համակարգի ստանդարտները և սննդի որակի վերահսկման մեխանիզմը՝ ՀՀ անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտներում: Սա նաև հիմք է սննդամթերքի անվտանգության ոլորտի տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ համագործակցելու համար. ՍԱՏՄ անձնակազմին կտրամադրվեն ուսումնական ծրագրեր, որոնք ներառում են նաև վերապատրաստումներ: Ծրագիրը նախատեսում է տեխնիկական աջակցության տրամադրում ՀԱԲԼԾԿ լաբորատորիաներին, ներառյալ` թունաքիմիկատների մնացորդների հայտնաբերման ժամանակակից մեթոդների ներդնում, լաբորատորիայի ներկայիս սարքավորումների արդիականացում և նոր ներդրված մեթոդների շուրջ՝ լաբորատորիայի անձնակազմի կարողությունների զարգացում։ Այս համագործակցությունը մեծապես կնպաստի ՍԱՏՄ կարողությունների զարգացմանն ու վերահսկողության գործիքների օգտագործումը կդարձնի առավել հասցեական:
    20:40
    09.02.22
    Ավելին