Լրահոս

2022-02-09
  • Img default alt hy
    Հայաստան
    Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ
    Հանրապետության տարածքում փետրվարի 11-ին, 14-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 10-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 9-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
    21:55
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սիսակ Գաբրիելյանը դեմագոգիկ և ոչ պետական մտածողություն դրսևորեց. Լիլիթ Գալստյան
    Սուտ ու զրպարտանք է ՔՊ–ական Սիսակ Գաբրիելյանի այն հայտարարությունը, թե ես բացակայել եմ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից. ես ակտիվորեն մասնակցել եմ մինչեւ այսօր տեղի ունեցած 9 նիստերին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Սիսակ Գաբրիելյանն այսօր դեմագոգիկ եւ ոչ պետական մտածողություն դրսեւորեց, երբ ինձ եւ առհասարակ ընդդիմությանը մեղադրեց օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու եւ առաջարկներ անելու համար։ Դա մեր օրենսդրական իրավունքն է, մենք ենք որոշում որ օրենքի առնչությամբ ինչ առաջարկություն անենք ու ինչպես քվեարկենք դրա օգտին։ Այդ ուսապարկերը, որոնք 3 տարուց ավելի նստած են խորհրդարանում եւ ծպտուն չեն հանել, նրանց աշխատավարձը արդարացվա՞ծ է, իսկ մենք, երբ որեւէ օրինագծի առնչությամբ առաջարկություն ենք արել, ու մեր հիմնական մտահոգությունը չի փարատվել եւ հայտարարել ենք, որ դեմ ենք քվեարկելու, սա նշանակում է պետական միջոցների վատնո՞ւմ։ Եվ այդ մտքի հեղինակը իրավաբանական կրթություն ունեցող մեկն է։ Միգուցե ինքը երեսպաշտության հատուկ կուրսեր է անցել, որ մոլորեցնի, մեղադրի մի մարդու, որի նախաձեռնությամբ այդ օրինագծի առնչությամբ լսումներ են կազմակերպվել։ Ես շահագրգիռ եմ, որ մենք հանրակրթության համակարգում նորմալ օրենսդրություն ունենանք, բայց ես դեմ եմ դպրոցները ցնցումների տանելուն։ Իսկ այդ օրինագծով հանրակրթության կառավարման երկգլխանի մոդել են առաջարկում, մեխանիկորեն կառավարման մի մոդել է մտնում հանրակրթության մեջ, որը փորձարկում չի անցել։ Իմ մտահոգությունը սրան է վերաբերել։ Սա իրենց բնորոշ պիտակավորում, ատելության խոսք է ուղղված մեզ»,– ասաց Լիլիթ Գալստյանը։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Կառավարության ներկայացրած օրինագիծը խոտան էր, որն ուզում էին 24 ժամում այսպես ասած՝ սղացնել, մինչդեռ ինքը կասեցրել է այդ գործընթացն ու հանրային լսումներ նախաձեռնել։ Նշենք, որ խոսքն այսօր ԱԺ–ում երկրորդ ընթերցմամբ քննարկված «Հանրակրթութան մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարլելու մասին» օրինագծի մասին է, որը ներկայացրել է Կառավարությունը։ Քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարել էր, որ իր կողմից արված մոտ 10 առաջարկներն ընդունել է Կառավարությունը, սակայն նրա հիմնական մտահոգությունը չի փարատվել, հետեւաբար խմբակցությունը դեմ է այդ տարբերակով ներկայացված օրինագծին։ Լիլիթ Գալստյանին էր արձագանքել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Նա հայտարարել էր, թե Լիլիթ Գալստյանն անիմաստ վատնում է պետական փողերը ու նաեւ նշել, որ Գալստյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից մեկը կիսատ է թողել ու լքել քննարկումը։ «Մեկ տասնյակից ավելի առաջարկներ եք ներկայացրել, բայց եկել, ասում եք, որ դեմ եք օրինագծին, էս ի՞նչ եք անում, անհասկանալի է։ Եթե մտածում էիք, որ այդ օրինագիծն ավտորիտար է, դրա վերաբերյալ առաջարկ անեիք, քննարկում ծավալվեր, եւ ոչ թե օրինակ, նիստի ժամանակ հայտարարեիք, որ սա փնթիություն է ու նիստի կեսից վերկենայիք գնայիք։ Եթե դեմ եք ինչո՞ւ էիք թուղթ ու գրիչ փչացնում, հոսանք փչացնում, աշխատավարձ ստանում, մի արեք էդ դեպքում առաջարկներ, միանգամից ասեիք, որ դեմ եք»,– ասել էր Սիսակ Գաբրիելյանը։
    21:50
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանի քաղաքապետը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ
    Այսօր հանդիպել եմ Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ, քննարկել երկու կառույցների համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր, տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանը զրույցի ընթացքում նշել է, որ բանկը պատրաստ է դիտարկելու նոր ծրագրեր, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու հարմարավետ պայմանների ապահովմանը:
    21:40
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Էլեկտրական ավտոբուսներ Երևանում. քաղաքապետը հանդիպել է միջազգային գործընկերների հետ
    Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու նրա առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել են նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման, մանկապարտեզների հիմնանորոգման և այլ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Սարգսյանը նաև առանձնացրել է համայնքային պոլիկլինիկաների վերակառուցման ծրագրի կարևորությունը։ Նա ընդգծել է, որ միջազգային գործընկերների հետ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի իրականացման հարցում համայնքն այսօր ունի նաև ՀՀ կառավարության լիարժեք աջակցությունը: Շնորհակալություն հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանն էլ իր հերթին նշել է, որ բանկը պատրաստ է դիտարկելու նոր ծրագրեր, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու հարմարավետ պայմանների ապահովմանը: Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ առաջին տեղակալի հետ աշխատանքներ են տարվում եվրոբոնդեր թողարկելու ուղղությամբ, մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ դիտարկվում են հնարավորությունները: Նախաձեռնությունը ոչ միայն կարևոր դերակատարում կունենա քաղաքի տնտեսական զարգացման համար, այլև կարևոր ու գրավիչ գործիք կլինի ներդրողների՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկայի համար:
    21:40
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նախագիծ՝ հող հանձնողների ու հող հանձնել քարոզողների դեմ․ իրավաբան
    Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել անչափ ողջունելի օրենքի նախագիծ, որով նախատեսվում է քրեականացնել 1️⃣Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, 2️⃣ նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, 3️⃣Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, 4️⃣նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Նախագիծը կարելի է անվանել նաև հող հանձնողների ու հող հանձնել քարոզողների դեմ նախագիծ: Նախագծի հեղինակներն են Արամ Վարդևանյանը, Իշխան Սաղաթելյանը և Աղվան Վարդանյանը: Սա անչափ կարևոր նախագիծ է ադրբեջանական գործակալների բերանները օրենքով փակելու համար:
    21:30
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Բարի կամքի դեսպան»-ի ընկերը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ փետրվարի 9-ին, կրակոց է հնչել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Գագիկ շամշյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 47-ամյա Վարդան Գևորգյանն է, ով ըստ բժիշկների, այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ Վ. Գևորգյանը հիվանդանոց է տեղափոխվել Կիլիկիա թաղամասի Ադանայի փողոցի թիվ 23 հասցեի մոտից: Դեպքի վայրում հայտնաբերվել է գազային ատրճանակի 1 պարկուճ: Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Կիլիկիայում հայտնի «Կոդո» մականվամբ Արման Գևորգյանի եղբայրն է: Նա նաև քրեական աշխարհում հայտնի, վերջերս «Բարի կամքի դեսպան» կոչմանն արժանացած Արտյոմ Հարությունովի (Կանևսկոյի Արտյոմ) ընկերն է:
    21:22
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ծանր հանցանքի մեջ հետախուզվողը, որը եղել է զինված, բռնվել է մոլում
    Քիչ առաջ Երևանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները «Դալմա Գադեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտ վնասազերծել ու «գետնին են փռել» Երևանի բնակիչ, 38-ամյա Գևորգ Սուքիասյանին, հայտնում է Գագիկ Շամշյանը։ Սուքիասյանը եղել է «Մակարով» տեսակի ատրճանակով զինված և նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրգործ և նա գտնվում էր հետախուզման մեջ: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ նրան տեղափոխելու են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ, քանի որ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կա որոշում՝ կալանքի վերցնելու համար:
    21:20
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ
    Փետրվարի 7-ից 9-ը N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ՝ դաշտային պայմաններում։ Պարապմունքների ընթացքում կատարելագործվել են զինծառայողների մասնագիտական ունակությունները, ձմեռային պայմաններում քողարկման և գործողությունների ներդաշնակման հմտությունները։
    21:10
    09.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Ռուսաստանը հանդես է գալիս Արցախում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության արագ կազմակերպման օգտին
    Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության արագ կազմակերպման օգտին և աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմամշակութային ժառանգության պահպանման թեման քննարկվում է Բաքվի և Երևանի հետ կանոնավոր շփումների ժամանակ»,- ասել է նա: Նա հիշեցրել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արվում շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հումանիտար հարցերում իրական առաջընթացի հասնելու համար, ներառյալ նաև պատմական և մշակութային օբյեկտների պաշտպանությունը:
    21:00
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նա չի խոսել Միութենական պետության մասին․ Զախարովան՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին
    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը Հայաստանի՝ Միութենական պետությանը միանալու մասին: «Նման հատված այնտեղ (հարցազրույցում- խմբ.) չկա: Նա չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է տնտեսության, անվտանգության և այլ ոլորտներում հավանական ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին: Հենց Բելառուսի նախագահի ձևակերպումը, տեսլականը, քաղաքականությունն այդ իրավիճակում ինտեգրացիոն գործընթացների զարգացումն է»,- ասել է Զախարովան: Նա հավելել է, որ Միութենական պետությունը փակ կառույց չէ և չի բացառում այլ երկրների միացումը:
    20:55
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեխնիկական աջակցություն կտրամադրվի ՀԱԲԼԾԿ լաբորատորիաներին
    Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում՝ այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ավստրիական զարգացման գործակալության միջև: Այս մասին հաղորդում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը: Այս հուշագրի ստորագրմամբ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսը հաստատել են ընդհանուր նպատակը՝ ամրապնդել տեսչական մարմնի և դրա ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները՝ սննդի անվտանգության վերահսկման ոլորտում ռիսկերի գնահատման և ռիսկերի կառավարման ընթացակարգերի ներդրման միջոցով, ինչպես նաև խթանելով ԵՄ սննդի համակարգի ստանդարտները և սննդի որակի վերահսկման մեխանիզմը՝ ՀՀ անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտներում: Սա նաև հիմք է սննդամթերքի անվտանգության ոլորտի տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ համագործակցելու համար. ՍԱՏՄ անձնակազմին կտրամադրվեն ուսումնական ծրագրեր, որոնք ներառում են նաև վերապատրաստումներ: Ծրագիրը նախատեսում է տեխնիկական աջակցության տրամադրում ՀԱԲԼԾԿ լաբորատորիաներին, ներառյալ` թունաքիմիկատների մնացորդների հայտնաբերման ժամանակակից մեթոդների ներդնում, լաբորատորիայի ներկայիս սարքավորումների արդիականացում և նոր ներդրված մեթոդների շուրջ՝ լաբորատորիայի անձնակազմի կարողությունների զարգացում։ Այս համագործակցությունը մեծապես կնպաստի ՍԱՏՄ կարողությունների զարգացմանն ու վերահսկողության գործիքների օգտագործումը կդարձնի առավել հասցեական:
    20:40
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՌԴ-ի աջակցությամբ Հայաստան է վերադարձել Ադրբեջանում պահվող 127 անձ. Զախարովա
    2020 թվականի դեկտեմբերից (Արցախյան պատերազմից հետո – խմբ.) ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ ընդհանուր առմամբ 146 մարդ է վերադարձվել։ 127-ը` հայկական կողմին, 19-ը` ադրբեջանական։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի կողմից այս տարվա փետրվարի 7-ին հայկական կողմին 8 զինծառայողի փոխանցումը։ Կարևոր է հնարավորինս արագ վերջնականապես վերացնել այդ խանգարող երևույթը` հայ–ադրբեջանական հարաբերությունների այդ խնդրահարույց հարցը, ավարտել «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով պահվող անձանց փոխանակումը», – ասել է նա։ Ըստ նրա` Ռուսաստանը կարևորում է զուգահեռաբար հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցում ջանքեր գործադրելը և աջակցելու է գործընթացին ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։
    20:28
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում ակնկալում են, որ Վլադիմիր Պուտինն իրենց երկիր կայցելի փետրվարի 14-ին
    Թուրքիայում ակնկալում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրենց երկիր կայցելի փետրվարի 14-ին։ Այս մասին «Ռիա նովոստի»-ին ասել է դիվանագիտական օղակներում նրա աղբյուրը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի օրը դեռ որոշված չէ, սակայն այցը կայանալու է։ «Այցի ժամկետը կհրապարակվի մոտ օրերս։ Հնարավոր է, որ Պուտինի այցը փետրվարի 14-ին տեղի ունենա»,- այս առնչությամբ ասել է գործակալության աղբյուրը։
    20:20
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեղծվել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքային խումբը
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ձևավորել է Երասխ- Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքային խումբը։ Այս մասին Փաշինյանը հայտնեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին։ Նա հիշեցրեց, որ 2021-ի դեկտեմբերին ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հետ կապված պայմանավորվածություն է ձեռք բերվել: Պատգամավորը հետաքրքրվեց այդ ուղղությամբ զարգացումներից, նաև ճանապարհների ապաշրջափակման գործընթացից: ՀՀ վարչապետը կարևորեց այդ երկաթուղու կառուցման, վերականգնման, գործարկման, ինչպես նաև Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը։ «Ձևավորված աշխատանքային խումբն արդեն զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով։ Հիմա քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման և կառուցման աշխատանքների ֆինանսավորման հարցը»,– նշեց Փաշինյանը և հավելեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում հանդիպում է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի և Ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավարի հետ: Նա նշեց, որ մի կարևոր գործողություն պետք է արվի` դա Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումն է։ Փաշինյանի խոսքով` այդ ամենը կա՛մ երկկողմ, կա՛մ եռակողմ, կամ՛ որևէ ֆորմատով պետք է դառնա պայմանավորվածություն, թղթին արձանագրվի և ստորագրվի: «Պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոնների համապատասխան՝ երկրների օրենսդրության և սուվերենության շրջանակներում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային և այլ հսկողություն: Եվ մենք պետք է համաձայնեցնենք պարամետրերը, որպեսզի նույն պարամետրով երկաթուղի կառուցենք, որովհետև այդ երկաթուղիները պետք է կպնեն իրար: Միջազգային բեռնափոխադրումների ուղի է դառնալու»,– ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետը նաև շեշտեց` ավտոճանապարհների և երկաթուղիների նախագիծն անվանում են հայկական խաչմերուկ, որովհետև այստեղ գործ ունեն հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք խաչմերուկի հետ, և այդ խաչմերուկի գործադրումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի տնտեսության զարգացման և ֆինանսատնտեսական կարողությունների հզորացման առումով:
    20:11
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    56-ամյա վարորդի վարած Ford Explorerը, 40 մետր գլորվելով, կողաշրջվել է
    Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում 56-ամյա Լեռնիկ Հայրապետյանը Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի սկզբնամասում իր վարած Ford Explorer մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 40 մետր գլորվել և կողաշրջվել է, հայտնում է Գագիկ Շամշյանը։ Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:
    20:05
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ
    Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ հրապարակվեց «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, ըստ որի նա կմնա կալանքի տակ։ Դատարանում ներկաները վանկարկում էին՝ ամոթ։ Հիշեցնենք, որ փաստաբանը Մանթաշյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել։
    20:03
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ընդդիմադիրներից ներողություն չեն խնդրել՝ անհիմն քրգործով պատճառած զրկանքների համար
    2020 թվականի նոյեմբերի 11-ի հանրահավաքից հետո, որը ընդդիմությունը հրավիրել էր պատերազմում պարտություն կրած իշխանությունների հրաժարականի պահանջով, մի խումբ քաղաքական գործիչներ ձերբակալվեցին եւ քրեական գործ հարուցվեց՝ <օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ` ՀՀ Քր. օր. 225.1 հոդվածի 1-ին մասով և 307.1 հոդվածի 1-ին մասով>։ Ձերբակալվել էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Այսօր տեղեկացանք, որ այս անձանց հրավիրել են Քննչական կոմիտե եւ տեղեկացրել, որ գործը կարճվել է։ Նրանց են վերադարձրել հեռախոսները, անձնագրերը, որոնք մեկ տարուց ավելի պահվում էին քննիչների մոտ։ «Հրապարակը» փորձեց զրուցել վերոնշյալ քաղաքական գործիչների հետ` հասկանալու համար, թե գործն ինչ հիմքով է կարճվել եւ վերջապես փոխհատուցում լինելո՞ւ է, կամ գոնե ներողություն խնդրե՞լ են իրենցից։ Ընդդիմադիր առաջնորդները մեկ տարվա ընթացքում՝ այս քրեական գործի պատճառով բազմաթիվ զրկանքներ են կրել՝ զրկված են եղել Հայաստանից դուրս գալու հնարավորությունից, հեռախոսներն են առգրավված եղել, հրավիրել են հարցաքննությունների․․․ նյարդային լարում, առողջական խնդիրներ, ժամանակի վատնում՝ այս բոլոր վնասների փոխհատուցումն ինչպե՞ս է կատարվելու: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նախ հաստատեց վերոնշյալ լուրն, ապա ընդգծեց, որ որեւէ փոխհատուցման մասին խոսք անգամ չի գնացել, անգամ ներողություն չեն խնդրել իրենցից: Մանուկյանն ասաց` գործը կարճվել է հավանաբար փաստերի բացակայության պատճառով: «Հայտնի է, որ քրեական գործ հարուցվեց, քաղաքական գործիչներ կալանավորվեցին, այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դավաճանական իշխանությունն ամեն կերպ պահեն», - նշում է պատգամավորը: Իշխան Սաղաթելյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դեռեւս իրեն չեն հրավիրել  բաժին, սակայն կարճման մասին արդեն իսկ տեղյակ է: «Մինչեւ այս պահը դեռ ինձ ոչինչ չեն ասել: Մեկ ամիս առաջ արտերկրում հանդիպում ունեի, սակայն այդ գործի պատճառով մերժեցին երկրից դուրս գալը», - նշում է Սաղաթելյանը: «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հիմա վատառողջ է, կարճված գործի հիմքերին դեռեւս ծանոթ չէ, սակայն ենթադրվում էր, որ այս գործը պետք է կարճվի, քանի որ չկար որեւէ հիմք: Մենք կապվեցինք նաեւ գործը քննող քննիչի՝ Մարտիրոսյանի հետ, ով հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։ Մենք ընդամենը հետաքրքրվում էին, թե ով է պատասխան տալու կեղծ, անհիմն գործ հարուցելու համար, պատժվելո՞ւ են անհիմն գործ հարուցողները եւ արդյո՞ք այս անձանցից գոնե ներողություն են խնդրելու՝ պատճառած անհանգստությունների համար։   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/03ec7c4fd5e48379f1b02b7504b701ab?fbclid=IwAR09MEO9gbahGmgv5bYwZcxfQnrBkOjcqtQZrjGdeSI8DG6XH2lZbDzGe3k © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    19:56
    09.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայտնաբերել են բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողը
    Փետրվարի 5-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Փափազյան փողոցում հայտնաբերել և գլխավոր վարչություն բերման են ենթարկել Երևանի Սերո Խանզադյան փողոցի 36-ամյա մի բնակչի: Նա ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից 2020 թվականի դեկտեմբերից հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։
    19:52
    09.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Վարչապետն ԱԺ-ում գովաբանում է պանթուրքիստական նախագիծը․ Էդուարդ Շարմազանով
    ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցումը տասնամյակներ շարունակ եղել է թուրքերի երազանքը։ Դրա մասին են երազել Վեհիբ փաշան, Կարաբեքիրը, Դեմիրելը…. Ո՞վ կպատկերացներ, որ կգա մի օր ու Հայաստանի վարչապետի աթոռին բազմած անձը ԱԺ-ում կգովաբանի այդ պանթուրքիստական նախագիծը։ Ու դա ամբողջը չէ. նա հանձնարարական է տվել աշխատանքային խումբ ձեւավորել, որը կզբաղվի այդ թուրքական երկաթուղու կառուցմամբ։ Բարի գալուստ էրմենիստա՞ն… Հ.Գ. Ի՞նչ «հայկական խաչմերուկ»։ Դա ոտքից գլուխ «թուրքական խաչմերուկ» է»։
    19:45
    09.02.22
    Ավելին