Լրահոս
2022-02-13
-
ՀասարակականԴատարանը գտել է, որ Իրան տեղափոխված օդանավի տիրոջ դեմ գործը Հայաստանում չի կարող քննվելԵրեւանի դատարանը երկրորդ անգամ չի ընդունել հայկական «Hayways» ավիաընկերության հայցն ընդդեմ շվեյցարական «BK Impex» ընկերության: Եթե առաջին անգամ՝ նախորդ տարվա օգոստոսին, դատարանը վերադարձրել էր հայցը, քանի որ ավիափոխադրողը չէր վճարել պետտուրքը, ապա այս անգամ դատարանը գտել է, որ հայցը ենթակա չէ քննության ՀՀ դատարանի կողմից: Հիշեցնենք, որ 2021 թ. փետրվարին «Fly Armenia Airways» (ներկայում՝ «Hayways») ավիաընկերության «Boeing 737-300» օդանավը (հայկական գրանցումը՝ EK-FAA) Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից տեխսպասարկման նպատակով պետք է մեկներ ուկրաինական Գոստոմել, սակայն արտոնված երթուղու փոխարեն Տալլինից մեկնել էր բուլղարական Վառնա, իսկ հետո թռել Թեհրան: Երկարատեւ ջանքերից հետո հայկական կողմը օդանավը կարողացավ Երեւան բերել միայն ապրիլին: ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց օդանավ փախցնելու եւ փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով, բայց չնայած հայտնի են այն տաջիկ օդաչուների անունները, ովքեր օդանավը տեղափոխել են Թեհրան, ինչպես գրել ենք, ԱԱԾ-ն նրանց կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չէր տվել գործի հարուցումից կես տարի անց: Ինքնաթիռի վրա ԱԱԾ-ն կալանք է դրել, այն մինչ օրս կանգնած է «Զվարթնոցում», չնայած անկախ ամեն ինչից՝ հայկական ավիափոխադրողն այլեւս չի պատրաստվում շահագործել այն: «Hayways»-ը պնդում էր ու հիմա էլ շարունակում է պնդել, որ սկանդալային պատմության մեջ խառն է «Boeing»-ի սեփականատեր շվեյցարական ընկերության մատը: Անցյալ տարվա հուլիսին հայկական օպերատորը դատի էր տվել շվեյցարական կողմին՝ պահանջելով նրանից վճարել շուրջ 25 մլն դրամ եւ 121 հազ․ դոլար։ Ավիաընկերության նախկին ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը «Հետքին» հայտնել էր, որ սրանք օդանավի հետ կապված այն ծախսերն են, որ արել է ավիափոխադրողը, ու քանի որ, ըստ «Hayways»-ի, ինքը ֆինանսապես տուժել է օդանավը Իրան տեղափոխելու հանգամանքից, սեփականատիրոջից պահանջում է կատարած ծախսերի փոխհատուցում (օդանավը Թեհրանից Երեւան տեղափոխելու համար հայկական կողմը բավականաչափ ծախսեր է կատարել՝ թե՛ իր աշխատակիցներին այնտեղ գործուղելով, թե՛ ինքնաթիռը թռիչքային պիտանիության վիճակի բերելով)։ Այսպիսով՝ հայկական օպերատորը շվեյցարական սեփականատիրոջից պահանջել էր մոտ 173 հազ․ դոլարի փոխհատուցում, ինչի պարագայում 2 տոկոս պետտուրքը կազմում է մոտ 3500 դոլար։ Տ․ Մարտիրոսյանը դատարանին միջնորդել էր հետաձգել պետտուրքի վճարումը՝ հայտնելով, որ ավիաընկերությունը որեւէ տնտեսական գործունեություն, մասնավորապես՝ ավիափոխադրումներ, չի իրականացնում եւ հնարավորություն չունի վճարելու հայցագնի համար նախատեսված պետտուրքը։ Մարտիրոսյանը մեզ պատմել էր, որ ինքը դատարան է ներկայացրել վճարումը հետաձգելու, այսինքն՝ արտոնություն կիրառելու համար հիմք հանդիսացող ապացույցներ, սակայն դատավոր Մուրադ Հովակիմյանը միջնորդությունը մերժել է՝ որոշման մեջ գրելով, որ «հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացրել հայցվոր ընկերության գույքային դրության վերաբերյալ այնպիսի ապացույցներ, որը դատարանին հնարավորություն կտար հայցվորի համար սահմանելու պետական տուրքի վճարման արտոնություն»: Քանի որ պետտուրք վճարված չէր, այն հետաձգելու միջնորդությունն էլ մերժվել էր, դատարանը վերադարձրել է դիմումը, սակայն «Hayways»-ը ո՛չ թերությունները վերացրեց, ո՛չ բողոքարկեց դատարանի որոշումը: Հետագայում ընկերությունը «Հետքին» հայտնել էր, որ հայցադիմումը վերադարձնելու մասին ինքը պատշաճ չի ծանուցվել, սակայն կատարվում են շտկումներ՝ հայցը կրկին դատարան ներկայացնելու նպատակով։ Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» հարթակից, ինքնաթիռի շվեյցարական սեփականատիրոջ դեմ նոր հայցը «Hayways»-ը ներկայացրել է անցյալ տարեվերջին՝ դեկտեմբերի 29-ին: Պահանջը եղել է նույնը՝ փոխհատուցել պատճառած վնասը 25 մլն դրամի եւ 121 հազ. դոլարի չափով: Հայցը մակագրվել էր դատավոր Հայարփի Զարգարյանին: «Hayways»-ի շահերը ներկայացրել է իրավաբան Սոնա Շաքարյանը: Ավիափոխադրողն օտարերկրյա ընկերության դեմ ՀՀ դատարանում հայց ներկայացնելը հիմնավորել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի այն դրույթով, որ ՀՀ դատարաններն իրավունք ունեն նաեւ քննելու օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործեր, եթե գույքային վեճով պատասխանողը ՀՀ տարածքում ունի գույք (այս դեպքում որպես այդպիսին դիտարկվում է «Զվարթնոցում» կայանված ինքնաթիռը): Սակայն դատավոր Զարգարյանը մեկնաբանել է, որ «ունի գույք» արտահայտությամբ օրենսգրքում նկատի է առնվում ոչ թե ՀՀ տարածքում ցանկացած, այդ թվում՝ լքյալ գույք ունենալը (այսինքն՝ «BK Impex»-ի օդանավը Հայաստանում լքյալ է որակվում), այլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված եւ գրանցված օբյեկտի առկայությունը, որի նկատմամբ տարածվում է ՀՀ օրենսդրությունը (այս պարագայում «BK Impex»-ի սեփականության իրավունքը «Boeing 737-300» ինքնաթիռի հանդեպ ձեռք է բերվել ու գրանցվել Հայաստանից դուրս): Բացի վերը նշվածից, ըստ դատարանի մեկնաբանության, Քաղաքացիական օրենսգիրքը (ՔՕ) սահմանում է, որ տրանսպորտային միջոցների (ինչպիսին նաեւ օդանավն է) եւ պետական գրանցման ենթակա այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն ու այլ գույքային իրավունքները որոշվում են այն պետության իրավունքով, որի պետական գրանցամատյանում գրառված են այդ տրանսպորտային միջոցների կամ գույքի նկատմամբ իրավունքները: «Hayways»-ն ու «BK Impex»-ը «Boeing 737-300» օդանավի լիզինգի պայմանագիրը կնքել են 2020 թ. օգոստոսին, սակայն դատարանին այս փաստաթուղթը չի ներկայացվել: Դատարանը, կրկին մեջբերելով ՔՕ-ի պահանջները, նշել է, որ եթե կողմերի միջեւ ձեռք չի բերվել համաձայնություն այն մասին, թե որ պետության իրավունքը պիտի կիրառվի, ապա այդ պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ հիմնադրվել է, բնակության կամ գործունեության հիմնական վայր ունի վարձատուն (այս դեպքում՝ շվեյցարական լիզինգատուն): ՔՕ-ին հղում անելով՝ դատարանը նկատել է նաեւ, որ վնաս պատճառելու հետեւանքով ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ տեղի է ունեցել վնասը հատուցելու պահանջի համար հիմք ծառայած գործողությունը կամ հանգամանքը, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: Կոնկրետ այս դեպքում կարող ենք ասել, որ «Hayways»-ին վնաս տալու գործողությունը ներառել է օդանավի անցած Տալլին-Վառնա-Թեհրան երթուղին (այլ կերպ ասած՝ ինքնաթիռը փախցնելու ճանապարհը), որում Հայաստանը չկա: Ելնելով այս ամենից՝ դատավոր Հայարփի Զարգարյանը հանգել է այն եզրակացության, որ «Hayways»-ը վնասի հատուցման պահանջ է ներկայացրել ընդդեմ օտարերկրյա իրավաբանական անձի («BK Impex»), որի գրանցման երկիրը ՀՀ-ն չէ, ներկայացված վեճը կապված չէ ՀՀ տարածքում գտնվող՝ պատասխանողին պատկանող գույքի հետ, իսկ պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ իրավունքները չեն ծագել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս պայմաններում դատարանը նկատել է, որ հայցապահանջը ենթակա չէ քննության ՀՀ դատարանի կողմից: Որոշումը կայացվել է հունվարի 18-ին, որը կարող է բողոքարկվել «Hayways»-ի կողմից ակտը ստանալուց հետո 7 օրում: «Դատալեքսում» առայժմ տեղեկություն չկա Հ. Զարգարյանի այս որոշման բողոքարկման մասին: Եթե այն օրինական ուժ ստանա, ապա կնշանակի, որ հայկական ավիաընկերությունը լիզինգատուին կարող է դատի տալ հենց Շվեյցարիայում կամ, օրինակ, Իրանում, որտեղ տեղի է ունեցել վնասը հատուցելու պահանջի համար հիմք ծառայած գործողությունը, այս դեպքում՝ օդանավը փախցնելու օպերացիան կամ դրա ավարտական փուլը:Ավելին13:2013.02.22 -
ՀայաստանՎահեն Եղնիկներում խոցել է 15-ից ավելի տանկ, օգնել վիրավոր զինվորներինՎահե Կամոյի Ղահրամանյանը ծնվել է 1997 թվականին Լոռու մարզի Օձուն գյուղում: Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան համալսարանը՝ ծառայել է Պաշտպանության բանակում: Սեպտեմբերի 27-ից մարտնչել է տարբեր թևերում, հոկտեմբերի 3-ին Եղնիկներում խոցել է ավելի քան 15 տանկ: 4 օր անց Վարանդայում դուրս է բերել վիրավոր և զոհված զինվորներին: Հերոս Վահեն 6 ամիս համարվել է անհետ կորած, գրում է «Tema.am»-ը։ Վահե Ղահրամանյանի մարմինը հայկական կողմին է հանձնվել մարտի 1-ին: Հետմահու պարգևատրվել է Մարտական Խաչ առաջին աստիճանի շքանշանով: Երիտասարդ սպայի առօրյա գործունեության ամեն օրն ապացույցն էր նրա՝ հայրենիքին անմնացորդ ծառայելու, զինվորականների նկատմամբ սիրո և հոգատարության: 44-օրյա պատերազմում Վահեն միայն մեկ բանի մասին էր մտածում՝ հաղթել թշնամուն, թեկուզ կյանքի գնով, ու նա այդպես էլ վարվեց…Ավելին12:4513.02.22 -
ՄիջազգայինՊեկին-2022. Կարապետյան-Սենեկալ պարային զույգը իրավունք ստացավ մասնակցելու ազատ վարժությանըՊեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտան Հայաստանը ներկայացնող գեղասահքի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում կարճ ծրագրով սկսեցին միմյանց հետ ուժերը չափել գեղասահքի 23 զույգերը: Հայաստանը ներկայացնող ԹինաԿարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը հավաքեց 65.87 միավոր և իրավունք ստացավ մասնակցելու ազատ ծրագրին: Այն կկայանա փետրվարի 14-ին և կմենարկի Երևանի ժամանակով լուսաբացի 5:15 -ին: Ավելի վաղ դահուկավազքի կանանց 10 կմ դասական ձևում Կատյա Գալստյանը 34:37.5 արդյունքով 74-րդն էր, իսկ Անգելինա Մուրադյանը 39:43.4 արդյունքով` 93-րդը: ՄիքայելՄիքայելյանը տղամարդկանց 15 կմ դասական ձևում 99 մարզիկների շարքում Միքայելյանը 61-րդնէր, իսկ սկիաթլոն 15 կմդասական և 15 կմ ազատ ոճերում հայ դահուկորդը զբաղեցրեց 47-րդհորիզոնականը: Կատյա Գալստյանը կանանց արագավազքում գրանցեց 4:00:48 արդյունք և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:Ավելին12:1813.02.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1574 նոր դեպքՀայաստանում փետրվարի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1574 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 406 379 դեպքի:Ավելին11:4913.02.22 -
ՀասարակականԱրցախի ԱԳ նախարարը դրական է գնահատում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցումՄիջազգային գրեթե բոլոր ազդեցիկ դերակատարների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների համանման հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ և այն պետք է իր հանգուցալուծումը ստանա Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո, միանշանակ կնպաստի բանակցային գործընթացի աշխուժացմանը նշված ձևաչափով: Այդ մասին «Արմենպրես»-ին է հայտնել Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերի հայտարարությանը ԼՂ հիմնախնդրի մասին: «Ինչքան շատ խոսվի դրա մասին և ինչքան շատ բարձրաձայնվի դրա մասին ազդեցիկ երկրների կողմից, այնքան, իհարկե, ավելի լավ է: Եվ լավ է, որ դրա մասին խոսում են ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրները, այլ նաև այլ երկրներ: Նույն Մեծ Բրիտանիան, ինչպես գիտենք, կովկասյան քաղաքականության մեջ վաղուց է ներգրավված, և եթե իրենք այդպես են կարծում Արցախի կարգավիճակի և ապագայի վերաբերյալ, նորմալ է: Ինչքան շատ այդպիսի կարծիքներ լինեն, այնքան լավ»,- մեկնաբանել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը Հայաստան-Մեծ Բրիտանիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Միացյալ Թագավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չի համարում և ցանկանում է խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընդունված հիմնարար սկզբունքների հիման վրա: Թագավորության դեսպանը այս մեկնաբանությունը տվել էր՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Մինսկի խմբի համանախագահները «չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է»: «Մենք հակամարտությունը լուծված չենք համարում: Միացյալ Թագավորությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ հնարավորինս շուտ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հիմնարար սկզբունքների հիման վրա: Մենք լիովին աջակցում ենք ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահների ջանքերին և կողմերին խրախուսում կառուցողականորեն ներգրավվել բանակցային գործընթացում»,- մեկնաբանել էր Միացյալ Թագավորության դեսպանը:Ավելին11:4013.02.22 -
Հասարակական34 տարի առաջ այս օրը ղարաբաղյան շարժման համար մեկնարկային եղավԱյսօրը՝ փետրվարի 13-ը, նշանավորեց արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարվա հեռավորությամբ մեկնարկային սկզբնափուլը, գրում է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ «Առաջին անգամ խորհրդային իրավական ռեժիմի պայմաններում Ստեփանակերտի Լենինի հրապարակից հնչեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) Ադրբեջանական ԽՍՀ-ից հանելու և Մայր Հայաստանին վերամիանալու կոչերը։ Անտարակույս, ժամանակակիցների հիշողության մեջ անշրջելի էր համազգային զարթոնքի այդ պոռթկումը, և մոտ հիսուն հազար ցուցարարների պահանջով արդեն փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանի կայացրած որոշմամբ ընդունվեց այդ պատմական նշանակալից իրավական ակտը։ Հարկ ենք համարում ընդգծել և տեղեկացնել մեր հայրենակիցներին , որ համավարակի սաստկացմամբ պայմանավորված՝ ինչպես սեպտեմբերի 2-ին ենք զուսպ ու ծանրակշիռ դիմավորել ԱՀ անկախության հռչակման 30-ամյա հոբելյանը, նույն կերպ կկազմակերպենք փետրվարի 20-ին նվիրված միջոցառումները։ Օրվան ընդառաջ Արցախի Հանրապետության խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներգրավմամբ նախատեսվում է անցկացնել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ կհրապարակվի արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի մասին որոշումը։ Թանկագին հայրենակիցներ, Կրկին շնորհավորելով ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առթիվ՝ մեր ազգին մաղթում եմ տոկունություն, խաղաղ ու ստեղծարար կյանք և որ ամենակարևորն է ՝անսասան հավատ ապագայի հանդեպ»։Ավելին11:3713.02.22 -
ՀայաստանՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 38 ավտոմեքենաՓետրվարի 11-ից 12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Մարմարաշեն գյուղերում, Գեղարքունիքի մարզի Սևան-Դդմաշեն, Շիրակի մարզի Ամասիա-Բյուրակն, Վարդաղբյուր-Մուսայելյան, Հովնունի-Մայիսյան, Աշոցք-Սեպասար, Թավշուտ-Աղվորիկ, Ամասիա-Ծաղկուտ, Սյունիքի մարզի Տաթև-Կապան և Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 38 ավտոմեքենա և 42 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:Ավելին11:1513.02.22 -
ՀայաստանԵս ամաչում եմ, որ Նիկոլը մեր ղեկավարն է. ողբամ քեզ, հայ ժողովուրդ. Արցախի հերոսի մայր44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս, մայոր Դավիթ Առուշանյանի մայր Լիդա Առուշանյանն ասելիք ունի պատերազմում որդի կորցրած բոլոր այն ծնողներին, ովքեր սատարում են Նիկոլ Փաշինյանին. «Դժոխք գնալիս՝ դրախտի կողքով եք անցնելու, ձեր տղաներից ներողություն կխնդրեք: Վախենում են, մոլորված են, բթացած են, կամ էլ մտածում են՝ էդպես էլ պետք է լիներ»: 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ իրեն էլ են շրջապատում ասում, որ քիչ խոսի, քիչ քննադատի գործող իշխանություններին. «Ես չեմ վախենում, այս կյանքում ես լավ օր չեմ տեսել, էլ չեմ էլ ուզում ապրել, սա ապրե՞լ է, որ ապրում ենք: Ինձ զանգում են, իբրև լավության կարգով զգուշացնում են՝ ե՞րբ ես դադարեցնելու խոսել, անեծքներ տալ, պատասխանում եմ՝ երբ սատկի, ես երեխաներին պարտք եմ, պետք է գնամ Եռաբլուր և իրենց ծնողների փոխարեն ասեմ՝ Թալեաթը մեռել է, արխային մնացեք, տղաներ ջան: Մնացած երեխեքին, որ հողին էլ չեն արժանացել, անթաղ մեռելները ուզում են թաղվել, ուզում են գերեզման ունենալ, բայց ծնողների պետքը չի. ջրի թանկացման համար կարող են փողոց փակել, բայց տղաների համար դուրս չեն գալիս»: Դիտարկմանը՝ թանկացումների համար էլ դուրս չեն գալիս, նախկինում էր, որ թանկացումների համար բողոքի ակցիաներ էին կազմակերպվում, նա արձագանքեց. «Անգամ Թուրքիայում դուրս եկան, մենք՝ ոչ մի բան, բնական ենք համարում ու հաշտվում այս անօրեն կարգերին»: Արցախի հերոս Դավիթ Առուշանյանը 4 երեխա ունի: Տիկին Լիդան նշեց, որ թոռներն ապրում են վարձու բնակարանում՝ Երրորդ մասում. «Իմիջիայլոց, այդ բնակարանն էլ հազիվ ենք ճարել, որովհետև համարում էին, որ արցախցի է, բնակարան էլ չէին հատկացնում: Ապրում են վարձու բնակարանում ու ստանում են իրենց հոր՝ Դավիթիս թոշակը: Արցախն է իրենց օգնում, իրենք «հայաստանցի» չեն: Իմ տղան ծնվել է Երևանում ու 15 տարի պատվով ծառայել է Հայոց բանակում»: Տիկին Լիդան միայնակ է մեծացրել իր որդուն՝ Դավիթ Առուշանյանին, և հիմա Արցախի հերոսի զավակներն են առանց հոր մեծանում: «Մեր ղեկավարությունը նախաձեռնեց այս պատերազմը, որպեսզի ազգի սերուցքը վերանա: Մեր ազգի սերուցքը հիմա քնած է Եռաբլուրում՝ Նիկոլի կառուցած քաղաքում, ներքևի կեղտն էլ վեր է բարձրացել. Ֆիզիկայի օրենքին հակառակ պրոցես է գնացել»,- ասաց տիկին Լիդան: Նրա խոսքով՝ իշխանությունների խոստացած խաղաղության դարաշրջանը հերթական սուտն է. «Ոչ մի մուրացկանի աչքը երբեք կուշտ չի լինում. Մեր ղեկավարությունը հիմա մուրացկանությամբ է զբաղվում, ճակատին խփում են, էլի է առաջ գնում: Թուրքերեն լավից-վատից հասկանում եմ՝ Ալիևը որ իրեն բան է ասում, ես էլ եմ վիրավորվում, ինձ էլ է ասում, հայ ժողովրդին էլ է ասում. Այն ժողովրդին, որ Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան, Այվազովսկի է ծնել: 100 տարեկան թուրքը մեզ ամենավերջին խոսքերով է անպատվում, ու մենք նրանից ողորմություն ենք խնդրում, ամեն ինչ տալիս ենք, միայն թե պատերազմ չլինի: Ասում են՝ հայելային հետքաշում, բայց ժողովրդի մի մասը այդ բառերը չի էլ հասկանում: Պլինտուսից ցածր մակարդակով մարդկանց խաբում է, նրանք էլ հավատում են: Տասը դար է՝ թուրքը մեզ սպանում է, մենք չե՞նք խրատվում: Հայի և թուրքի պատերազմին վերջ չկա: Իմ որդին գիտակցաբար զոհվել է. ես թուրքին ատում եմ, կատեմ թուրքի պոչը բռնողներին, թուրքամետներին, թուրքի ստրուկներին»: Հերոսի մայրը նկատեց՝ եթե ինքը և մյուսները լռեն, ո՞վ է խոսելու. «Ընդդիմություն էլ մի բան չի անում, ասում են՝ թուրքը եկավ՝ Գորիս մտավ. Դա ես էլ գիտեմ, դուք մի բան արեք, ինձանից խելացի եք: Պետական գործիչներին, Սփյուռքի մեր ժողովրդին կոչ եմ անում, խնդրում եմ՝ եկեք, խելք-խելքի տվեք: Մեզ Արամ Մանուկյան է պետք. 1918թ. Արամ Մանուկյանը եկավ ու երկիրը փրկեց, Սարդարապատի ճակատամարտ տվեցինք, այնտեղ կռվում էին 1915թ. Ցեղասպանությունից մազապուրծ եղած որբերը: Ինչո՞ւ հիմա էլ չկռվենք: Շան գլուխը Նիկոլի մեջ է թաղված. Եթե նա ընկնի, մյուսները ճանճի նման նստելու են օդանավ և՝ ուղիղ Թուրքիա: Մենք պետք է Նիկոլի պոչը բռնենք»: Նա ընդգծեց. «Դու քո տեղում չես, Նիկոլ: Որ այս այլանդակությունները չանեիր՝ քեզ մի հատ խոզաբուծական ֆերմա կհատկացնեի, մի անգամ հեռուստատեսությամբ տեսել եմ, որ խոզ մշակել գիտես: Նույնիսկ քո հայրը գիտեր, որ հայ ժողովրդի տունը քանդվում է: Քո զեմլյակները անվանական տրանսպորտով, այսինքն՝ ավանակով, եկել էին՝ քեզ տանեին, ինչի՞ չգնացիր՝ մենք փրկվենք, ինչքա՞ն կարելի է թուքումուր կարդալ: Ախր, թուրքն էլ է լսելու, է՜, ինձ: Ես ամաչում եմ, որ Նիկոլը մեր ղեկավարն է. ողբամ քեզ, հայ ժողովուրդ: Պարծանքով ասում է՝ ուսուցիչը դառնում է պարեկ. այ անամոթ, քեզ ես ձեռք առնում, մի ասա գոնե, որովհետև ուսուցչի աշխատավարձը ողորմելի է, գալիս է ոչ բարով քեզ պաշտպանի, որ երկու կոպեկ ստանա: Նրանք էլ նամուսը տվել են շանը՝ չի կերել. Որտեղ երկու կին նստում զրույց են անում, գնում եք, շրջապատում, որ զրույց չանեն: Ժողովուրդ, ուշքի եկեք, գնում ենք կործանման. թուրքը գալու է այստեղ ասֆալտ անի՝ մեզ թողնի տակը»:Ավելին11:0713.02.22 -
ՏարածաշրջանՌԴ քաղաքացիության դիմումների հետ կապված փոփոխություն կլինիՌուսաստանի Դաշնության քաղաքացիության դիմումների ընդհանուր կարգով քննարկման, ինչպես նաեւ քաղաքական ապաստան ստացած անձանց, փախստականների եւ ՌԴ ԶՈւ-ում պայմանագրով զինվորականների համար նախատեսված դիմումների քննարկման ժամկետը կարող է կրճատվել: Այժմ հայտերը քննարկվում են ողջ տարվա ընթացքում, առաջարկվում է կրճատել այդ ժամկետը մինչեւ երեք ամիս, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը։ 2021 թվականի դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրենքի նախագիծը։ Փաստաթղթում նշվում են քաղաքացիություն ստանալու հիմնական պահանջները՝ ռուսաց լեզվի, ռուսաց պատմության եւ օրենսդրության հիմունքների իմացություն, ինչպես նաեւ Սահմանադրությանը հետեւելու պարտավորություն եւ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգի բացակայություն: ՆԳՆ-ում հայտարարել են, որ այս օրինագիծը գերատեսչությանը եւ դրա տարածքային մարմիններին ՌԴ քաղաքացիության ընդունման դիմումների քննարկման իրավասության փոխանցում է ենթադրում։ Նախատեսվում է, որ նախարարությունը պատասխանատվություն կկրի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության տրամադրման վերաբերյալ որոշումներ կայացնելու համար առանձին կատեգորիաների անձանց մասով, որոնց վերաբերյալ որոշումներն այժմ ընդունում է ՌԴ նախագահը։ Քաղաքացիների այս կատեգորիաների համար մտադիր են կրճատել քաղաքացիության ընդունման դիմումների քննարկման ժամանակը, նշել են ՆԳՆ-ում։ Նրանք նշել են, որ պետության ղեկավարի իրավասության ներքո կմնա միայն բացառիկ կարգով ՌԴ քաղաքացիության ընդունումը։ Դա կվերաբերի Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, ովքեր նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներ են։ Դա տարածվում է նաեւ այն մարդկանց վրա, ովքեր հատուկ արժանիքներ ունեն Ռուսաստանի առջեւ, եւ այն անձանց, ովքեր իրենց մասնագիտության ուժով առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում երկրի համար։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/98f2c482ae2f7cda35fdbbdfcc02a885?fbclid=IwAR24wA7BhbJZHBMpF-jF0Lwbk7O4L8KaEzg0TjHB8J39kB1sqSe8ukOCU3Y © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:4713.02.22 -
ՀասարակականՄեզ նոր ճանապարհ պետք չի, մեզ սերունդներից փոխանցված հայրենիքն է պետք․ ԱբրահամյանՀյուսիս-հարավ նախագծի Սիսիան-Քաջարան և Կապան-Ճակատեն նոր ճանապարհի մասին իշխանության քարոզչամեքենայի պատրաստած տեսանյութերն եմ նայում։ 2 ռեպորտաժի գլխավոր ասելիքն է, որ սրանք ավելի լավ, որակյալ, կարճ ճանապարհներ են, քան նախորդները և անվտանգության սպառնալիքների մասով հուսալի են։ Այսինքն՝ ոչինչ որ Գորիս-Կապան-Քաջարան (Շուռնուխով) և Կապան-Ճակատեն ճանապարհի մի քանի հատվածներ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել, ինչի հետևանքով հայկական մեքենաների շարժն այդ հատվածներով այլևս չի իրականացվում։ Իշխանության ուղերձն այն է, թե թքած ադրբեջական ագրեսիայի վրա, խնդիրը ճանապարհն է՝ նորը կկառուցենք։ Սրանց ոչ մի ձև չի լինում բացատրել, որ այդ ճանապարհները, ամբողջ տարի ձյան շերտով պատված սարերը, անանցանելի ձորերն ու լեռները մեր հայրենիքի մի հատվածն են։ Մեզ նոր ճանապարհ պետք չի, մեզ սերունդներից փոխանցված հայրենիքը, մեր ինքնասիրության և արժանապատվության վերականգնում է պետք։ Ի վերջո, մեզ անվտանգություն է պետք, որը ձեր քարոզչական ռոլիկները չեն ապահովում։Ավելին10:4413.02.22 -
ՀայաստանՎայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնում են ԱԻՆ-ից։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:1413.02.22 -
ՀայաստանԱյրված տան մեջ հայտնաբերվել է 34 տարեկան մարդու դիՓետրվարի 13-ին, ժամը 01։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկում, հայտնում են ԱԻՆ-ից։ Պարզվել է, որ այրվում է մեկ տուն և երկու տնակ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ք. Գ.-ն (մոտ 40 տարեկան) հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։05-ին, մարվել՝ 03։03-ին։ Այրվել են տներից մեկը և կից փայտաշեն տնակը՝ 135 քմ։ Տան մեջ հայտնաբերվել է Հ. Ա.-ի (ծնված 1988 թ․) դին։Ավելին09:1013.02.22
2022-02-12
-
ՀասարակականՀամոզված եմ , որ դատավոր Բորիս Բախշիյանը քաղաքական բանտարկյալ է. ԻշխանյանՀամոզված եմ , որ դատավոր Բորիս Բախշիյանը քաղաքական բանտարկյալ է. ԻշխանյանԱվելին23:4512.02.22 -
ՄիջազգայինԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին․ միջնորդի դերում՝ Թուրքիան էԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին․ միջնորդի դերում՝ Թուրքիան էԱվելին23:3012.02.22 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում Երևանում և մարզերումԻ՞նչ եղանակ է սպասվում Երևանում և մարզերումԱվելին23:0012.02.22 -
ՄիջազգայինՊուտին-Բայդեն հեռախոսազրույցը տևել է շուրջ մեկ ժամՊուտին-Բայդեն հեռախոսազրույցը տևել է շուրջ մեկ ժամԱվելին22:4312.02.22 -
ՄիջազգայինԻտալիան Ուկրաինային է վերադարձրել հայերի խմբին․ ի՞նչ քայլի էին դիմել նրանքԻտալիան Ուկրաինային է վերադարձրել հայերի խմբին․ ի՞նչ քայլի էին դիմել նրանքԱվելին22:2012.02.22 -
ՀասարակականԿարևոր ծանուցում՝ երևանցիների համար․ քաղաքապետարանի հայտարարությունըԿարևոր ծանուցում՝ երևանցիների համար․ քաղաքապետարանի հայտարարությունըԱվելին21:3012.02.22 -
ՄշակույթՄշակութային կորուստ․ մահացել է դերասան Ամիրան ԳալստյանըՄշակութային կորուստ․ մահացել է դերասան Ամիրան ԳալստյանըԱվելին21:1112.02.22