Լրահոս

2022-02-13
  • Img default alt hy
    Հասարակական
    Շենքի փլուզման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ԱԻՆ խոսնակ
    Երկրաշարժից ոչ մի փլուզում կամ ավերվածություն չկա, խնդրում ենք հետևեք պաշտոնական լրահոսին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանը։ «Անի թաղամասում շենքի փլուզման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-նշել է նա։
    23:31
    13.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    9 հարկանիները փառք Աստծո կանգուն են, ուրեմն ավերվածություններ չեն եղել Գյումրիում
    «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Ես հիմա գալիս եմ Գյումրու Բուլվարային թաղամասի, 9 հարկանիները փառք Աստծո կանգուն են, ուրեմն ավերվածություններ չեն եղել Գյումրիում․․․»:
    23:30
    13.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալավերդիում երկրաշարժից շենքի պատշգամբն է փլուզվել (լուսանկար)
    Համացանցում է հայտնվել Ալավերդի քաղաքից լուսանկար, որտեղ երևում է՝ ինչպես է շենքի պատշգամբը րոպեներ առաջ տեղի ունեցած երկրաշարժից փլուզվել։
    23:12
    13.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Ուժեղ երկրաշարժ՝ Հայաստանում
    Երևանում այսօր 22։25–ի մոտակայքում բավական ուժեղ երկրաշարժ գրանցվեց։ Քաղաքաի կենտրոնում` Հանրապետության հրապարակի մոտակայքում բավական երկար ու տևական ցնցումներ զգացվեցին։ Գյումրիում նույնպես ուժեղ ցնցումներ են գրանցվել։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ցնցումներից հետո, որոնք հավանաբար 5 բալ կլինեին, Գյումրիի որոշ թաղամասերում հոսանքազրկումներ են եղել։ Մարդիկ վախից դուրս են եկել շենքերից։ Վանաձորի մեր աղբյուրը հայտնում է, որ ցնցումներ զգացվել են նաև Վանաձոր քաղաքում։
    22:27
    13.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 3 Opel ու 2 Nissan
    Այսօր՝ փետրվարի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է «shamshyan.com»-ը։ Ժամը 20:25-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց, վերգետնյա անցման մոտ բախվել են Opel Astra, Opel Zafira, Opel Astra, Nissan Tiida և Nissan Juke մակնիշի ավտոմեքենաները: Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
    21:42
    13.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խնձրիստանում ոչ բնակելի տուն է այրվել
    Փետրվարի 12-ին ժամը 14։16-ին ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել Խնձրիստան համայնքի տներից մեկում բռնկված հրդեհի մասին։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Ասկերանի ՇԱԻ բաժնի հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ։ Այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` Ս.Բ.-ին և Ա. Ա.-ին պատկանող երկհարկանի ոչ բնակելի տունը` ամբողջությամբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, լիամարվել` 00։30ին։ Տուժածներ չկան։
    21:33
    13.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում գողացել են հայտնի գործարարի Bentley-ն
    Փետրվարի 11-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է «shamshyan.com»-ը։ Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Արմեն Հակոբյանից, որը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Մեծի պողոտայի 40/5 հասցեի մոտից փախցրել են Bentley Continental մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ անհայտ անձը նշված հասցեից փախցրել է Երևանի բնակիչ, 51-ամյա Հակոբ Սաֆարյանին պատկանող Bntley Continental մակնիշի ավտոմեքենան: Շամշյանի տեղեկություններով՝ Bentley-ն պատկանում է Երևանում հայտնի «Կամուրջ» արագ սննդի կետի սեփականատեր, «Սերոբ» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Սաֆարյանին, որը հանրությանն ավելի շատ հայտնի է «Կամուրջի Հակոբ» մականվամբ:
    19:37
    13.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Էրեխեքը շրջափակման մեջ են եղել, բայց ոչ ոք ոչ մի բան չի արել»․ Հայկը զոհվել է պատերազմից մեկուկես ամիս անց
    «Երկրին տեր չկար, ղեկավարություն չկար, որ գնային, տեր կանգնեին էրեխեքին»,- հուզմունքով ասում է 48-ամյա Մելիտա Մեսրոպյանը, որի որդին զինակից ընկերների հետ Հադրութում հայտնվել է շրջափակման մեջ և զոհվել պատերազմի ավարտից շուրջ մեկուկես ամիս անց՝ դեկտեմբերի 27-ին։ «Ոչ ոք ոչ մի բան չարեց, երեխեքը կապվել էին, ասել էին, որ շրջափակման մեջ են, ես անձամբ հանդիպել եմ վարչապետի հետ, ասել եմ՝ էրեխեքը ողջ են, ասել ա՝ հնարավոր չի, ոնց կարան էրեխեքը ողջ լինեն։ Հետո Տելեգրամի ալիքով թուրքերը վիդեո էին դրել, նկարել էին բոյը, մենք մեր երեխեքին ճանաչեցինք ու արդեն հասկացանք, որ մեր էրեխեքին խփել են»,- հուզվում է որդեկորույս մայրը։ Մելիտայի խոսքով՝ հունվարի 3-ին 6 տղաների մարմինները փոխանցել են Արցախ, հունվարի 5-ին տղաների դիերը արդեն Հայաստանում էին։ «Հունվարի 7-ին հուղարկավորեցինք»,- ասում է նա: Մելիտայի որդին՝ 18-ամյա Հայկ Հարությունյանը 3 ամսվա ժամկետային զինծառայող էր, Ջրականում է ծառայել։ Մայրն ասում է՝ պատերազմի առաջին օրերին չեն կարողացել որդու հետ կապ հաստատել, շատ անհանգիստ են եղել ու ամենավատն էին մտածում։ Հոկտեմբերի 6-ին, երբ Հայկը կամավորներից մեկի հեռախոսով տուն է զանգել, մայրն ասում է՝ շատ են ուրախացել, սակայն օրեր անց զանգը դադարել է ընդմիշտ։ «Հոկտեմբերի 6-ին, 7-ին, 8-ին խոսել ենք, ու էրեխեքը ընկել են շրջափակման մեջ։ Էրեխեքին տարել են, հանձնած Հադրութում են լցրել։ էրեխեքը հրամանատար չեն ունեցել, իրանց մեջից մի քիչ երկար ծառայածին տվել են հրամանատար, մնացածը փախել են: Էրեխեքը ոչ ճանապարհ են իմացել, ոչ քարտեզ են ունեցել, սկզբից եղել են 21 հոգով, հետո բաժանվել են խմբերի, որ կարողանան թշնամուց խուսափեն»,- ցավով պատմում է Մելիտան։ Հայկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, սակայն ընտանիքը մեդալը չի վերցրել։ «Ինձ մեդալը պետք չէր։ Իմ էրեխեն եթե պատերազմի ժամանակ զոհված լիներ, կասեի՝ էրեխես չի կարողացել, բայց իմ էրեխեն պատերազմն անցել ա, 52 օր պայքարել ա, բայց ոչ ոք չգնաց, չփրկեց շրջափակման մեջ հայտնված էրեխեքին։ Մեդալն ինչի՞ս է պետք»,- մորմոքով ասում է որդեկորույս մայրը։ Որդու զոհվելուց հետո Մելիտան ասում է՝ տնից դուրս չի գալիս, ոչ խանութ է գնում, ոչ որևէ մեկի հետ շփվում։ «Իմ կյանքը վերջացել ա։ Ո՞նց կարաս ապրես, եթե քո ամեն նպատակը կապված էր քո էրեխու հետ։ Չենք ապրում, ուղղակի ստիպված շնչում ենք, էնքան որ շնչում ես, չգիտես ինչի համար, անիմաստ դատարկություն»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։ Հայկ Հարությունյանը ցանկացել է ծրագրավորող դառնալ, անվճար ընդունվել է պոլիտեխնիկ համալսարան։ «Շատ խելացի էր, կիրթ, գրագետ, մեծ ձգտումներ ուներ, ասում էր՝ լավ սովորեմ, լավ գործ ունենամ, լավ մեքենա»,- հիշում է որդու խոսքերը մայրը։ Մայրն ասում է՝ ամբողջ Հրազդան քաղաքն է սգում որդու կորուստը․ «Հայկը ուրիշ էր, հոգատար, ուշադիր, մեծ տղամարդու պես էր իրեն պահում, հարգալից էր բոլորի հետ, ծանրակշիռ»։ Մայրն ասում է՝ ամեն վայրկյանն անցնում է որդու հետ զրուցելով, երբեմն վիճելով՝ ինչու չթողեց ու չվերադարձավ, ինչու մինչև վերջին շունչը պայքարի մեջ եղավ։ «Ինքս ինձ մեղադրում եմ, որ իրան թույլ տվեցի բանակ գնար, կռվում եմ իր հետ, որ պետք չէր ազնիվ լինել, պարտքի զգացում ունենալ, թող ինքն էլ փախներ»,- ասում է ու արտասվում մայրը։ Հայկին հուղարկավորել են Հրազդանում՝ ընտանեկան գերեզմանում։
    18:05
    13.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լևոն Արոնյանը հաղթել է «Գրան Պրիի» կիսաեզրափակչում
    ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի կիսաեզրափակիչի առաջին պարտիայում հաղթել է Լեյնյեր Դոմինգեսին։ Արոնյան-Դոմինգես պարտիան ավարտվել է 41-րդ քայլին, հայ շախմատիստի հաղթանակով, որը խաղում էր սպիտակներով։ Այսպիսով Արոնյանը կարևոր քայլ կատարեց շարքի առաջին մրցաշարի եզրափակիչ. եզրափակիչ դուրս գալու համար նրան բավական է ոչ-ոքի խաղալ երկրորդ պարտիան, որը կանցկացվի այսօր երեկոյան։ Բեռլինում ընթացող մրցաշարի 16 մասնակիցներ բաժանվել են չորս խմբի։ Արոնյանը հայտնվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին գերմանացի Վինսենթ Կեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիտը և ռուս Դանիիլ Դուբովը։ Խմբային փուլում շախմատիստներն անցկացրել են վեց տուր։ Հիշեցնենք, որ սա Գրան պրիի երեք մրցաշարերից առաջինն է։ Ընդհանուր առմամբ Գրան պրիում հանդես կգան 24 շախմատիստներ՝ յուրաքանչյուր փուլում 16 մասնակից։ Հայտնի է Արոնյանի մրցակիցը ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի կիսաեզրափակիչում
    17:33
    13.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իտալիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին հեռանալ Ուկրաինայից
    Իտալիայի քաղաքացիներին ուղղված Ուկրաինայի տարածքը լքելու եւ այդ երկրի ուղեւորությունները հետաձգելու խորհուրդները կրում են կանխարգելիչ եւ նախազգուշական բնույթ: Այդ մասին շաբաթ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ես եղել եմ ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի՝ Ուկրաինայում իրավիճակին նվիրված նիստի նախագահը: Մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, խորհուրդ ենք տալիս Իտալիայի բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են Ուկրաինայում, վերադառնալ հայրենիք կոմերցիոն տրանսպորտով եւ հետաձգել ուղեւորությունները դեպի այդ երկիր: Մենք նաեւ որոշել ենք հայրենիք վերադարձնել Կիեւում մեր դեսպանատան ամբողջ ոչ հիմնական անձնակազմին, որն աշխատում է հաստիքային ռեժիմով»,-գրել է նախարարը: Նրա խոսքով՝ Իտալիան հանդես է գալիս հանուն Ուկրաինայի շուրջ ճգնաժամի դիվանագիտական կարգավորման՝ փորձելով Մոսկվայից ստանալ լարվածությունը թուլացնելու կոնկրետ ազդանշաններ երկխոսության միջոցով:
    17:00
    13.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բուլղարիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Ուկրաինայից
    Բուլղարիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Ուկրաինայից այդ երկրում փոփոխվող իրավիճակի կապակցությամբ, ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն: «Ուկրաինայում եւ դրա շուրջ անվտանգության առումով փոփոխվող իրավիճակի պատճառով մենք կոչ ենք անում Բուլղարիայի քաղաքացիներին զերծ մնալ դեպի այդ երկիր ցանկացած ուղեւորություններից: Մենք խնդրում ենք Ուկրաինայի տարածքում գտնվող Բուլղարիայի քաղաքացիներին վերանայել այդ երկրից հեռանալու հնարավորությունը ներկայում ցանկացած հասանելի տրանսպորտային միջոցով»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ: Բուլղարիայի ԱԳՆ-ն նշել է, որ անհրաժեշտության դեպքում Ուկրաինայի տարածքում գտնվող Բուլղարիայի քաղաքացիները կարող են դիմել Կիեւում Բուլղարիայի դեսպանատուն, Օդեսայում գլխավոր հյուպատոսություն, ինչպես նաեւ էլեկտրոնային նամակ գրել այդ ներկայացուցչություններին:
    16:30
    13.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ավստրալիան կասեցրել է Կիեւում դեսպանատան աշխատանքը
    Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է կասեցնել Կիեւում իր դեսպանատան աշխատանքը: Այդ մասին ասվում է կիրակի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Հաշվի առնելով անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացումը, որը պայմանավորված է Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի կենտրոնացմամբ, կառավարությունը որոշել է Կիեւից հեռացնել Ավստրալիայի դեսպանատան աշխատակիցներին եւ ժամանակավորապես դադարեցնել Կիեւում մեր դեսպանատան աշխատանքը»,-տեղեկացրել են ԱԳՆ-ից՝ հավելելով, որ որոշում է կայացվել կազմակերպել Ավստրալիայի ժամանակավոր ներկայացուցչությունը Լվովում: ԱԳՆ-ն դարձյալ խորհուրդ է տվել Ավստրալիայի քաղաքացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայի տարածքից:
    16:05
    13.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Կանգնեցրեք Քանյե Ուեսթին․ ռեփերը կրկին սպառնում է Քիմ Քարդաշյանի ընտրյալին
    Թվում է, թե Քանյե Ուեսթը մոտ ժամանակներս հաստատ հանգիստ չի թողնի նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին ու նրա նոր սիրեցյալ Փիթ Դեւիդսոնին։ Ռեփերը մեկ անգամ չէ, որ հարձակումներ է արել դերասանի ուղղությամբ, բայց չի ծրագրում կանգ առնել։ Հիշեցնենք, որ վերջերս նա լուրեր էր տարածել, որ Փիթը ՁԻԱՀ-ով հիվանդ է։
    15:33
    13.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ներկա թուրքահաճո մղձավանջը շուտով ավարտվելու է. Արման Աբովյան
    34 տարի առաջ ,հենց այս օրը Ստեպանակերտում տեղի ունեցավ առաջին հանրհավաքը ,որը ըստ էության ազդարարեց արցախյան ազատագրական պայքարի նոր փուլը Հայ Ազգի նորագույն պատմության ընթացքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը և հավելել․ «Պայքարը շարունակվում է և համոզված եմ ,որ ներկա թուրքահաճո մղձավանջը շուտով ավարտվելու է և մենք հասնելու ենք մեր վերջնանպատակին»։
    15:20
    13.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շուշին զարմացած հարցրեց՝ ինչո՞ւ թույլ տվեցիք, որ ինձ հետ էսպես վարվեն․ Գեղամ Նազարյան
    Գիշերը Շուշի գնացի։ Դժվար էր, բայց ուժ գտա գնացի, գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Շենքերը չկան, բնակելի շենքերը չկան։ Ղազանչեցոց եկեղեցին ծանր վիրավոր է, Կանաչ ժամը գրեթե քանդված։ Տպավորություն է, որ պատրաստվում են մզկիթի վերածել։ Ու քաղաքը դատարկ է։ Քաղաքում իրականում ոչ մարդ կա, ոչ շարժ։ Շուշին, մեր Շուշին զարմացած հարցրեց՝ ինչո՞ւ թույլ տվեցիք, որ ինձ հետ էսպես վարվեն։ Երկար Շուշիում չես կարող մնալ։ Չկարողացա նայել մեր Շուշիի երեսին»։
    15:06
    13.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Մի՛ սպասի, որ քո արևածագը գա, գնա ու հասիր քո արևածագին․ Դավիթի պատմությունը
    Խմբի հոգին՝ 19-ամյա Դավիթ Գևորգյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում՝ իրենից հետո թողնելով ցավ, կարոտ և դատարկություն հարազատների ու ընկերների սրտերում, գրում է «MediaLab.am»-ը։ Փետրվարի 10-ին Դավիթի ծննդյան օրն էր: Ընկերներից Սյուզի Շահինյանը և՛ հուզվում է, և՛ ոգևորվում Դավիթի մասին խոսելիս: «Ինքը և՛ շատ լուրջ էր, և՛ շատ հումորով, և՛ շատ համբերատար, և՛ շատ զուսպ, և՛ շատ տաղանդավոր, և՛ գեղեցիկը գնահատող, և՛ երբեմն էլ նույնիսկ ռոմանտիկ։ Դավոն ամեն ինչ էր։ Ինքը շատ հասուն էր ու միշտ էնքան խելացի էր խոսում, ոնց որ 30 տարեկան լիներ։ Ասում էի՝ վա՜յ, Դա՛վ, ոնց որ ավելի մեծ լինես, քան իրականում կաս»,- պատմում է Սյուզին: Դավիթը տանկիստ էր, կռվել է Վարանդայի շրջանում։ Վերջին զանգը տուն արել է հոկտեմբերի 16-ին։ Զանգել է մորն ու ասել՝ տեղս հարմար չի, հենց հարմար լինի՝ կզանգեմ։ «Ինքը չի լսել՝ ինչ ա իրա մաման իրան ասում, որովհետև էդ ժամանակ արդեն ինքը կոնտուզիա ա ունեցել, այսինքն՝ լսողություն չի ունեցել, մենակ էդ երկու բառն ա արագ ասել ու անջատել։ Մենք էդ ամենն իմացել ենք ավելի ուշ։ Դավն առաջին «ՈՒԱԶ»-ով պետք ա գար, որովհետև վիրավորվել էր, բայց ընկերոջը՝ Սամվելին, մենակ չի թողել ու ասել ա՝ ես կսպասեմ, երկրորդով կգամ։ Իրենց թաքցրել են անտառում, որ թշնամին չգտնի, մինչև հաջորդ «ՈՒԱԶ»-ը գա, բայց Դավոն էդպես էլ չի վերադարձել․․․ Ընկերներից Սյուզաննա Գդոյանը պատմում է՝ Դավիթն ուղիղ մեկ տարի անհետ կորած էր, մասունքներն Ադրբեջանից բերելուց հետո ուղարկել են արտասահման՝ ԴՆԹ հետազոտության, և երկար ամիսներ սպասել պատասխանին: «ԴՆԹ-ն հաստատվեց 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմից ուղիղ մեկ տարի անց․․․»- նշում է Սյուզաննան և նկարագրում ընկերոջը՝ Դավը տաղանդավոր էր, ապրում էր հետաքրքիր ու լիքը կյանքով.․․ Դավիթը զբաղվել է լողով, հաճախել Թումո՝ այնտեղ զբաղվելով ֆիլմարտադրությամբ։ Ապագա ռեժիսոր էր, չնայած ընդունվել էր Մանկավարժական համալսարանի լուսանկարչության բաժին և Ինստագրամի էջ ուներ, որտեղ տեղադրում էր իր արած լուսանկարները, այնուամենայնիվ, միշտ շեշտում էր՝ լուսանկարչությունն իր հոբբին է։ Լուսանկարում էր բոլոր ընկերներին, սիրելի Դավիթաշենը ու սովորեցնում լուսանկարչության կանոնները ցանկացողներին։ «Յուրահատուկ ֆոտոներ էր անում։ Ես շատ եմ հետևել ու հետևում տարբեր լուսանկարիչների աշխատանքներին, բայց իրա արած ֆոտոներից ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել, ինքը շատ կրեատիվ մտածելակերպ ուներ, ամեն ինչին կրեատիվ էր վերաբերվում ու միշտ հենց էդ էլ խորհուրդ էր տալիս բոլորին՝ մտածել ինքնուրույն, ունենալ կյանքի մասին սեփական գաղափարներն ու շարժվել դրանցով»,- նշում է Դավիթի մտերիմ ընկերներից Վաղինակ Կարապետյանն ու շեշտում՝ Դավիթը տաղանդավոր ստեղծագործող էր ու ոգեշնչող, կարողանում էր յուրաքանչյուրի մեջ հավատ արթնացնել սեփական ստեղծածի հանդեպ։ Ընկերներն ասում են՝ Դավիթենց շենքի միջանցքն իրենց հավաքատեղին էր օրվա ցանկացած ժամի։ Տղերքով հավաքվում էին, խոսում կյանքից, հետո՝ անցնում երգ ու նվագին։ Դավիթը շատ լավ նվագում էր ու երգում, իսկ մյուսները միանում էին նրան։ «Մենք միասին ֆիլմարտադրությամբ էինք զբաղվում Թումոյում, բայց մտերմանալուց հետո սկսեցինք նաև երաժշտությամբ զբաղվել։ Դավը կիթառ էր նվագում, ես՝ շեփոր, որոշել էինք տարբեր երգեր մշակել ու իրար հետ անել, բայց իրանից հետո տենց էլ ոչ մի բան չեղավ, ռեժիսուրան էլ թողեցի Դավից հետո, որովհետև չկա էն մեկը, որի հետ կարելի էր շարունակել էդ գործը»,- ասում է Դավիթի ընկերներից Եսայի Ղազարյանը։ Ընկերների խոսքով՝ մարդկանց հեշտությամբ մոտ չէր թողնում իրեն։ Ասում են՝ Դավիթի հետ մտերմություն հաստատելու համար պետք էր շատ տանջվել, որովհետև իր ընկերներին առանձնակի ուշադրությամբ էր ընտրում։ Նույնքան զգուշորեն էր վարվում իր մեջ ծնված սիրո հանդեպ, քչերը գիտեն, որ սիրած աղջիկ ուներ։ «Հա՛, սիրած աղջիկ ուներ, էդ աղջիկը ես էի,- ժպիտով ասում է Սյուզի Շահինյանն ու շարունակում,- ես գիտեի դրա մասին, բայց ինքն ինձ ուղիղ կերպով չէր ասում, հետո իր ընկերներից մեկն էր ինձ գրել, հարցրեց՝ Սյուզին ե՞ս եմ, Հայաստանո՞ւմ եմ ապրում, թե՞ չէ: Պատասխանեցի՝ չէ՛, Լեհաստանում եմ ապրում, ասեց՝ լավ, ուրեմն դու ես էդ աղջիկը, հետո ասեց՝ Դավոյից բան չէր լինում իմանալ, բայց պատմել էր քո մասին: Դավը միշտ ասում էր՝ Սյո՛ւզ, լսի հլը, դու կարա՞ս գաս Հայաստանում ապրես, ասում էի՝ կարող ա, ասում էր՝ ըհը, շատ լավ ա, դե դու մտածի էդ ուղղությամբ»։ Հայաստանից գնալու միտք անգամ չուներ, յուրահատուկ ձևով էր սիրում հայրենիքը։ Ընկերներն ասում են՝ Արևմտյան Հայաստան գնալուց հետո ամեն հարմար առիթ օգտագործում էր Արևմտյան Հայաստանի ու էնտեղ իր տեսածների մասին պատմելու համար։ Շատ էր հպարտանում դրանով ու նաև նրանով, որ պիտի ծառայեր ու տուն գար՝ հայրենիքի համար էլ ավելին անելու նպատակով, բայց նպատակները կիսատ մնացին պատերազմի պատճառով․․․ «Ես վստահ էի, որ ինչ-որ ժամանակ անց ասելու էի՝ էս տղեն իմ համադասարանցին ա եղել, ես վստահ եմ, որ ես ասելու էի, ինձ միշտ հետաքրքրում էր՝ ինչ էր լինելու, ինչ էր անելու Դավոն հետո։ Շատ մեծ ափսոսանք ու ցավ եմ զգում»,- ասում է Դավիթի դասընկերներից մեկը՝ Արփի Ալավերդյանն ու նշում՝ Դավիթն իր ճանաչած ամենատարբերվող ու ամենահետաքրքիր տղաներից մեկն էր։ Հետաքրքիր էին նաև այն մտքերը, որ Դավիթն արտահայտում էր, ասում ընկերներին։ Դրանք մինչ օրս օգնում են նրանցից շատերին կողմնորոշվել այս կամ այն հարցում։ «Երբ դեռ ծառայության մեջ էր ու դեռ էդ վատ դեպքը չէր պատահել, իմ կյանքում մի հատ սև գիծ էր սկսվել, որ ես ընդհանրապես ոչ մի բան չէի անում ու զուտ գոյություն էի պահում։ Մեր նախավերջին խոսակցության ժամանակ Դավն ինձ հարցրեց՝ էլի՞ չես աշխատում, ասեցի՝ դե՛, Դա՛վ, մի բան կլինի: Ասեց՝ դու մի՛ սպասի, որ քո արևածագը գա, դու գնա էնքան, մինչև հասնես քո արևածագին։ Էդ արտահայտությունը մինչև էսօր իմ մտքում ա։ Ես էս կյանքը սկսել եմ հասկանալ Դավոյի շնորհիվ։ Կյանքում լինում են մարդիկ, որ գնում են, ու իրանց տեղը դու չես կարա ոչ մի բանով ու ոչ մեկով լցնես, նույնիսկ քո անձով, քո մեծ ցանկության դեպքում անգամ, Դավոն էդ մարդկանցից էր։ Կուզեի հասցնեի մի բան անեի, հետո իրան ասեի՝ արել եմ։ Իրա կիթառի լարը կսարքեի ու կասեի՝ ռե լարդ սարքել եմ, արի՛, արի՛, որ ձեր պադյեզդում նվագես, ախպե՛րս։ Ինքը պետք ա նվագեր․․․»- ասում է Վաղինակը։
    14:45
    13.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում մարդիկ պատահում են շների գլխատված գլուխների. «Դինգո թիմ»
    «Դինգո թիմ»-ը ֆեյսբուքյան էջում լուսանկար է տարածել` կից գրառմամբ. «Վերջին օրերին Գյումրիում մարդիկ պատահում են շների գլխատված գլուխների․․․ Սա կարող է լինել ինչպես գայլերի արած (ինչը քիչ հավանական է, քանի որ գլուխներից մեկը եղել է քաղաքի մեջ, բնակելի շենքի բակում ու տարածքում չի եղել արյան կաթիլ), այնպես էլ մարդու ձեռքի գործ․․․ Իսկ նման դեպքում սարսափելի է պատկերացնել, որ նման բան անող մարդը ապրում է մեր շրջապատում․․․ Սա ոչ այլ ինչ է, քան մանիակալ սադիզմ, ու նման մարդիկ վտանգավոր են մարդկային հասարակության համար։ Ականատեսը հաղորդում է տվել ոստիկանություն, և մենք հույս ունենք որ ՀՀ ոստիկանությունն այս գործին պատշաճ ուշադրություն կդարձնի, քանի որ համատարած անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ»։
    14:28
    13.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Լոռիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է
    Լոռիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը փետրվարի 12-ին, ժամը 21:20-ի սահմաններում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած ГАЗ 24 մակնիշի և Տաշիր քաղաքի բնակիչ, 64-ամյա Ալեքսեյ Յարատովի վարած ВАЗ 21150 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Ա. Յարատովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է: Վթարի մասին տեղեկությունը 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատուն տ փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից էլ ժամանել է օպերատիվ խումբը:
    14:02
    13.02.22
    Ավելին