Լրահոս
Հասարակական
11:38
24.02.22
162

Բախվել են Mazda 3-ը, «ՎԱԶ 21144»-ը և թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, կան վիրավորներ

Img default alt hy

Երևանում, այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ»-ի դիմաց, բախվել են Mazda 3, ՎԱԶ 21144 մակնիշի ավտոմեքենաները և թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։

«Shamshyan.com»-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։