Լրահոս
Հասարակական
11:28
24.02.22
157

Կապի մեջ ենք և՛ ՀՀ քաղաքացիների, և՛ ազգությամբ հայերի հետ. Ուկրաինայում ՀՀ դեսպան

Img default alt hy

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը մշտապես կապի մեջ է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև ազգությամբ հայերի հետ։ «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրուցում այս մասին ասել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

«Մենք կապի մեջ ենք քաղաքացիների հետ, ուսումնասիրում ենք իրավիճակը և համապատասխան որոշումներ ենք կայացնում։ Տարանջատում չենք անում ազգությամբ հայերի ու ՀՀ քաղաքացիների միջև, բոլորի հետ ենք կապի մեջ։ Իհարկե, քաղաքացիների հետ ընթացակարգը մի ձևով է, իսկ ոչ քաղաքացիների հետ` այլ»,- ասել է Կարապետյանը։

Նա նաև ընդգծել է, որ մնացած բոլոր հարցերով պետք է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։