Լրահոս
Առողջապահական
11:11
24.02.22
174

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 764 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 764 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 417456 դեպքի, հայտնում են ԱՆ-ից։

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2879685, վերջին մեկ օրում` 4467 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 11557 պացիենտ: Մեկ օրում նրանց թիվը նվազել է 223-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 396670 անձ, վերջին մեկ օրում՝ 970 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 8392 է:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1601 է: