Լրահոս
Միջազգային
13:35
24.02.22
2 715

Չինաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի գործողությունը Ուկրաինա «ներխուժում» չի որակել

Img default alt hy

Ռուսաստանը կարող է գլուխ հանել Ուկրաինայում տիրող իրավիճակից ինքնուրույն և Չինաստանի ռազմական օգնության կարիքը չունի։ Այս մասին այսօր հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյին։

«Ռուսաստանը հզորությամբ օժտված մեծ տերություն է։ Նա Չինաստանի կամ այլ երկրի աջակցության կարիքը չունի»,- հայտարարել է նա ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Պեկինը ռազմական օգնություն ցուցաբերում է Մոսկվային Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին։

Չինացի դիվանագետը նշել է, որ Պեկինի դիրքորոշումը հարցի վերաբերյալ տարբերվում է ամերիկյան ղեկավարության տեսակետներից։

«Մենք չենք վարվի այնպես, ինչպես ԱՄՆ-ն, որը Ուկրաինային մեծ քանակությամբ սպառազինություն է մատակարարում»,- հավելել է նա։

Ռուսաստանի իշխանությունը որոշել է Ուկրաինայում ռազմական գործողություն իրականացնել ինքնուրույն` առանց Չինաստանի կարծիքը հարցնելու, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ռուսաստանը անկախ և ինքնուրույն է գործում` առաջնորդվելով սեփական ռազմական որոշումներով, նա որևէ քայլ ձեռնարկելուց առաջ Չինաստանի համաձայնությունը հարցնելու կարիք չունի, ընդգծել է Չունյին։