Լրահոս
Առողջապահական
14:26
24.02.22
185

Հունաստանը Հայաստանին 35 հազար չափաբաժին Moderna-ի արտադրության պատվաստանյութ է նվիրել

Img default alt hy

Հունաստանը Հայաստան է ուղարկել 35 հազար չափաբաժին Moderna-ի արտադրության պատվաստանյութ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

«Հունաստանի կառավարությունը նվիրել է Հայաստանին 35 հազար չափաբաժին Moderna-ի արտադրության պատվաստանյութ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Հունաստանին։ Վստահ ենք, որ համավարակի պատճառաով առաջացած ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն բարեկամ երկրների համագործակցությամբ ու երկկողմ աջակցությամբ»։