Լրահոս
Հասարակական
14:02
24.02.22
311

Դիմում եմ Հայաստանին, որ կանգնեն Ուկրաինայի կողքին ու ասեն՝ պատերազմը լուծում չէ. Մարինա Կալյուրանդ

Img default alt hy

Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, արդարացում չունի, Երևանում լրագրողների հետ հանդիպման ասել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը։

«Ուկրաինայում պատերազմը փոխում է Եվրոպայի անվտանգությունը, համաշխարհային անվտանգության իրավիճակը։ Ես հպարտ եմ լինել Եվրամիության, ես հպարտ եմ լինել ՆԱՏՕ-ի անդամ, կառույցներ, որոնք դատապարտում են պատերազմն ու ագրեսիան։ Մենք պետք է արձագանքենք»,- ասել է նա։

Կալյուրանդն ընդգծեց, որ Հայաստանը նույնպես պատերազմական իրավիճակում էր ու հայ ժողովուրդն ամենալավն է հասկանում, որ պատերազմը երբեք լուծում չէ։

«Ես դիմում եմ Արևելյան գործընկերության բոլոր երկրներին, դիմում եմ Հայաստանին, որ կանգնեն Ուկրաինայի կողքին ու ասեն, որ պատերազմը լուծում չէ, այս ամենը ես կրկնել եմ նաև, երբ պատերազմ էր Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահը։

Նա ասաց, թե Հայաստանի կառավարության որոշումն է՝ կճանաչի՞ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները։

«Միայն կարող եմ կոչ անել աջակցել Ուկրաինային, կանգնել Ուկրաինայի կողքին»,- հավելել է Մարինա Կալյուրանդը։