Լրահոս
Միջազգային
13:51
25.02.22
251

Կիևի կառավարական թաղամասի մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Img default alt hy


Կիևի կառավարական թաղամասի տարածքում կրակոցների ձայներ են լսվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով AP-ին։

Կատարվածի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիևի տարածքային պաշտպանության ուժերի կամավորական գումարտակների անդամները մոտ տասը հազար ավտոմատներ են ստացել Ուկրաինայի ՆԳՆ-ից։