Լրահոս
Հասարակական
09:08
26.02.22
180

Բաքվի հետ համաձայնագիրը չի ազդի Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորությունների վրա. Զախարովա

Img default alt hy

Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային համագործակցության շուրջ համաձայնությունը ոչ մի կերպ չի ազդի ՀԱՊԿ-ի և երկկողմանի համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորությունների վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք համարում ենք, որ այս փաստաթուղթը՝ հռչակագրի ստորագրումը, ոչ մի կերպ որևէ խնդիր չի ստեղծում Հայաստանի հետ Ռուսաստանի դաշինքի համար որևէ ուղղությամբ։ 

Մենք կկատարենք մեր բոլոր երկկողմ պարտավորությունները Երևանի նկատմամբ, որը մեր վաղեմի և մերձավոր դաշնակիցն է»,- ասել է Զախարովան։ 

Նա նշել է, որ Բաքվի հետ նշված հռչակագրի ստորագրումը թույլ կտա ամրապնդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համագործակցությունը, այդ թվում՝ անվտանգության, Անդրկովկասում տնտեսական և հումանիտար համագործակցության հարցերում։

«Ավելին, մենք մշտապես թարմացնում ենք Հայաստանի հետ երկկողմ օրենսդրական դաշտը, որը ներկայումս ներառում է շուրջ 200 փաստաթուղթ, այդ թվում՝ հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները»,- հավելել է Զախարովան։