Լրահոս
Միջազգային
09:53
26.02.22
214

ԱՄՆ-ն օգնություն է խոստացել Կիևից Զելենսկու տարհանման հարցում

Img default alt hy

Միացյալ Նահանգները խոստացել է օգնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տարհանմանը Կիևից՝ Դոնբասում ռուսական օպերացիայի լույսի ներքո, այս մասին հայտնում է ТАСС-ը։

Նշվում է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները շաբաթներ շարունակ զգուշացնում էին Ուկրաինայի ղեկավարին, որ նա ռուս զինվորականների «թիվ մեկ թիրախն է»։

Աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել օգնել Զելենսկիին և քննարկել են անվտանգության տարբեր հարցեր, այդ թվում՝ որտեղ նա կարող է տեղակայվել:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը տեսանյութ էր հրապարակել իր գտնվելու վայրի վերաբերյալ։ Նա հայտարարել էր, որ իր գործընկերների՝ վարչապետ Դենիս Շմիհալի, նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և նախագահի գրասենյակի ղեկավար Միխայլո Պոդոլյակի հետ գտնվում է Կիևում։