Լրահոս
Հայաստան
09:05
26.02.22
196

Հովիկ Աղազարյանի որդին թաղապե՞տ կնշանակվի․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետարանը թաղապետերի փոփոխություններ է սկսում, տեղեկություններ կան, որ Աջափնյակի թաղապետի պաշտոնում դիտարկում են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի կրտսեր որդու՝ Հովսեփի թեկնածությունը, որն անցած տարի հունիսին նշանակվեց թաղապետի տեղակալ։

Երեկ Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ չի խառնվում որդու գործերին և տեղեկություն չունի այդ մասին։ Որդու փոխթաղապետ նշանակվելու առիթով էլ էր նա գրեթե նույնն ասել, որ որդին 2017-ից ՔՊ-ի ակտիվ անդամ է, աշխատել է թաղապետարանի իրավաբանական բաժնում, ղեկավարությունը ճանաչում է նրան»: