Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
26.02.22
201

Մամուլի տեսություն

«Հրապարակ»
Փաշինյանը թիմին խիստ զգուշացրել է՝ Ռուսաստանի հասցեին որեւէ թթու խոսք չասել:

«Ժողովուրդ»
ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի մերձավորները
համակարգում տեղեկություններ են տարածում այն մասին, որ առաջիկայում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը
վատառողջության պատճառաբանությամբ ազատվելու է պաշտոնից, որին կփոխարինի հենց Սանամյանը:

«Հրապարակ»
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանից Արցախ ժամանած մտավորակնների հետ հանդիպմանն ասել է,
որ Փաշինյանը չի այցելում Արցախ, որովհետև իրենք չեն կարող ապահովել նրա անվտանգությունը:

«Ժողովուրդ»
ԶՈՒ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատարի երկու թեկնածու կա՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո
Քոչունցը եւ Առաքել Մարտիկյանը:

«168 Ժամ»
Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացումը խնդիրներ է ստեղծելու արտահանման և ռուսական շուկայում
հայկական ապրանքների իրացման համար։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ
Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա
Ալավերդյանի հետ: