Լրահոս
2022-02-26
-
ՏնտեսականՌուբլու արժեզրկման հետևանքները հայաստանյան տնտեսության վրա շատ արագ չեն դրսևորվի, սակայն ակնհայտ է, որ այդպիսիք անպայման կլինեն. տնտեսագետՌուսական ռուբլու արժեզրկման հետևանքները հայաստանյան տնտեսության վրա շատ արագ չեն դրսևորվի, սակայն ակնհայտ է, որ այդպիսիք անպայման կլինեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ նշելով, որ վերջնական պատկերը հնարավոր կլինի գնահատել առաջիկա ամիսներին, երբ կհրապարակվեն պաշտոնական վիճակագրական տվյալները։ «Մեր հայրենակիցները, որոնք արտագնա աշխատանքի նպատակով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում և իրենց ընտանիքներին գումարներ են ուղարկում, որոշ դժվարությունների են բախվում։ Ուղարկված գումարի գնողունակությունը նվազում է, ինչը գնողունակ պահանջարկի պարագայում կարող է լուրջ կրճատումների բերել։ Սա տնտեսական ակտիվության աճին խոչընդոտող գործոն կհանդիսանա», - ասաց տնտեսագետը։ Արմեն Քթոյանի խոսքով՝ ռուբլու արժեզրկումը կարող է խնդիրներ հարուցել նաև Հայաստանից արտահանումների պարագայում։ «Հայկական ապրանքները ռուսական շուկայում ինքնաբերաբար թանկանում են, ինչը նշանակում է, որ Ռուսաստանում հայկական ապրանքների իրացման ծավալների որոշակի կրճատում է տեղի ունենում։ Մյուս կողմից ներմուծումն է ընդլայնվելու, որովհետև ռուսական ապրանքները մեր շուկայում կդառնան ավելի էժան, ինչը ռուսական ապրանքների համար հայաստանյան շուկայում մրցակցային պայմաններ կստեղծի։ Դա էլ հանրագումարում կբերի առևտրային հաշվեկշռի պակասուրդի՝ էլ ավելի մեծացման։ Այսինքն՝ այստեղ կարող է բազմավեկտոր ազդեցություն լինել։ Ամեն բան կախված է նրանից, թե որքան կտևի ռուս-ուկրաինական լարվածությունը։ Եթե շատ արագ հանգուցալուծում լինի, հնարավոր է՝ տնտեսության մեջ խորքային վնասներ չգրանցվեն, եթե երկար տևի, կարող են բազմաթիվ խնդիրներ ի հայտ գալ», - ասաց մեր զրուցակիցը։ Հիշեցնենք, որ վերջին օրերին հայաստանյան բանկերում ռուբլու գինն ընկել է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.20 դրամ է, վաճառքինը՝ 5.88։Ավելին14:0026.02.22 -
ՀասարակականԵրբ հեղափոխականը հայտարարում է, որ ժողովրդի ծառան է, ուրեմն ծառայեցնելու է ժողովրդին. Անդրանիկ ԹևանյանՀեղափոխական բացատրական բառարան ————————— 1. Երբ պոպուլիստ հեղափոխականը հայտարարում է, որ ինքը ժողովրդի ծառան» է, ուրեմն ինքը ծառայեցնելու է ժողովրդին։ 2. Երբ նույն կերպարը հայտարարում է, որ ինքը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, ուրեմն ինքը զոհելու է հայրենիքն ու մյուսներին, իսկ ինքը թաքնվելու է բունկերում։ 3. Երբ պոպուլիստն օգտագործում է «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» ձևակերպումը, ուրեմն պատրաստվում է զոհել բոլորին՝ բացի իրենից։ 4. Երբ հեղափոխական պոպուլիստն իշխանության է գալիս հակակոռուպցիոն լոզունգներով և անիծում պադավատապետությունը, ուրեմն սպասվում է աննախադեպ թալան ու գռեհիկ պադավատապետություն։ 5․ Երբ «ռազմահայրենասեր» դարձած պոպուլիստը գոռում է «Էս ինչը էն ինչ է, և վե՛րջ», ուրեմն ինքն «էս ինչն» ուրանալու է ու հանձնի թշնամուն, իսկ «էն ինչը» հանելու է աճուրդի՝ հանուն սեփական աթոռի։Ավելին13:5826.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինացի ազգայնականները «Գրադով» հարվածել են բնակելի թաղամասերիՈւկրաինացի ազգայնականները Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։30-ին «Գրադ» հրթիռային համակարգով հարվածներ են հասցրել Ստարոբելսկի բնակելի թաղամասերին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ հարվածների հետևանքով քաղաքում հրդեհ է բռնկվել։ Նշվում է նաև, որ բնակելի տներ են փլուզվել, խաղաղ բնակիչների շրջանակում կան զոհեր։ Գերատեսչությունից հայտնել են նաև` կան հավաստի տվյալներ, որ ուկրաինացի ազգայնականների կողմից նման սադրանքներ են ծրագրվել նաևԿրամատորսկում և Սլավյանսկում:Ավելին13:5126.02.22 -
ՀասարակականՎիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ էր պատճառել համաքաղաքացունՓետրվարի 25-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Արարատ քաղաքի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վիճաբանության ժամանակ նրան դանակի նմանվող առարկայով մի քանի անգամ հարվածել է 31-ամյա համաքաղաքացին: Բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ 31-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին13:4526.02.22 -
ՄիջազգայինԶոհերի և վիրավորների մասին․ Ուկրաինայի առողջապահության նախարարը տվյալներ է ներկայացրելՈւկրաինայում սպանվել է 198 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա։ Վիրավորում է ստացել 1115 քաղաքացի, որից 33-ը երեխաներ են։ Հ.Գ. Տվյալները վերաբերում են միայն քաղաքացիական բնակչությանը` զինվորականներին հանած։ Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր ԼյաշկոԱվելին13:2726.02.22 -
Հայաստան35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԱյսօր՝ փետրվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ SPC բենզալցակայանի դիմաց, Երևանի բնակիչ՝ 35-ամյա Բեգլար Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է բենզալցակայանի աշխատակիցների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արթուր Հակոբյանն ու Գարիկ Վարոսյանը, որպեսզի խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է, և երթևեկությունը կարգավորված է։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝։ Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ Մանվել Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, պարեկները՝ գումարտակի հրամանատար Գ. Առաքելյանի, վաշտի հրամանատար Գ. Եփրեմյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներով պարզել են մահացածի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակիչ, 74-ամյա Ժորա Գրիգորյանն է։ Պարեկները հայտնաբերել են նաև Opel մակնիշի ավտոմեքենա, որը վրաերթի ենթարկվածինն է, ով վերգենտյա անցումից մոտ 400 մետր ներքև կայանել էր ավտոմեքենան և չթույլատրելի հատվածով փորձել անցնել փողոցը։ Mercedes-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով Mercedes-ը տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:1926.02.22 -
ՄիջազգայինՎաշինգտոնը պատրաստ է աջակցել Ուկրաինային ցանկացած որոշման դեպքում. ՇերմանԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Ուկրաինային ցանկացած որոշման դեպքում։ Շերմանը նման հայտարարություն է արել «Կոմերսանտի» հետ հարզացրույցում։ «Մենք կաջակցենք այն բոլոր որոշումներին, որոնք կընդունի Ուկրաինան։ Մենք ճգնաժամի հենց սկզբից ասում էինք, որ Ուկրաինայի հետ ոչինչ չենք անի առանց Ուկրաինայի։ Մենք ոչինչ չենք անի Եվրոպայի հետ առանց Եվրոպայի, ՆԱՏՕ-ի հետ` առանց ՆԱՏՕ-ի»,–ասել է Ուենդի Շերմանը։ Նա հավելել է, որ ընտրությունն Ուկրաինայի ժողովրդինն է։Ավելին13:1726.02.22 -
ՀասարակականԵրևանում թալանել են հեռախոսների և համակարգիչների խանութ՝ գողանալով մոտ 15 հազար դոլարի ապրանքSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 23-ին հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը կոտրելու միջոցով մտել են Մարգարյան փողոցի 10/13 հասցեում գործող բջջային հեռախոսների և համակարգիչների խանութ և այնտեղից հափշտակել էլեկտրատեխնիկա և այլ ապրանքներ։ Աղբյուրի տեղեկություններով՝ պատճառվել է մոտ 15 հազար ԱՄՆ դոլարի վնաս։Ավելին13:1526.02.22 -
ՀասարակականԱԱԾ տնօրենի համար նոր «թեկնածուներ» կան. Աբազյանի հեռացման մասին կրկին լուրեր են տարածվում«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ներքին խմորումներ են: Մասնավորապես, ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի մերձավորները համակարգում տեղեկություններ են տարածում, որ առաջիկայում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը վատառողջ լինելու պատճառաբանությամբ ազատվելու է պաշտոնից, և նրան կփոխարինի հենց Սանամյանը: «Դավիթ Սանամյանը Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սովորելու ընթացքում կազմված, այսպես կոչված, «12 ախպերների» խմբից է եղել, որոնց մասին հակասական տեղեկություններ կան համացանցում՝ նվիրված ծառայությունից մինչև քրեական բարքեր: Կնշանակվի նա ԱԱԾ տնօրենի պաշտոնում, թե ոչ, դժվար է ասել, քանի որ «Ժողովուրդ» օրաթեթի` ԱԱԾ -ի մոտ կանգնած աղբյուրները հերքեցին Աբազյանի հեռանալու, առավել ևս` Սանամյանին նրանով փոխարինելու լուրերը»,–գրում է թերթը։ Սակայն հարցն այն է, որ քաղաքական շրջանակներում հետևողականորեն տարածվում է Աբազյանի մոտալուտ հրաժարականի լուրը։ Նույնիսկ ասվում է, թե գուցե նաև դատախազ փոխարինի նրան:Ավելին13:1426.02.22 -
ՀասարակականԶելենսկի VS Փաշինյան. Ի՞նչ է արել պատերազմը կանխելու համար Զելենսկին, որ չի արել ՓաշինյանըԱվելին13:1226.02.22 -
ՄիջազգայինՄեկ օրվա ընթացքում Ուկրաինայի 47 հազար բնակիչ Լեհաստան է մեկնելՈւկրաինայի ավելի քան 47 000 բնակիչներ Լեհաստան են մեկնել անցած մեկ օրվա ընթացքում, տեղեկությունը հայտնում է Ուկրանիայի սահմանապահ ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Երեկ սահմանապահ ծառայության աշխատակիցներն Ուկրաինայի հետ սահմանային անցումներում ձևակերպել են ընդհանուր 58 300 երկրից ելքի, այդ թվում ՝ Լեհաստան մուտք գործելու ուղղությամբ 47 5 000 անձի»,–ասված է հաղորդագրության մեջ: Սահմանապահ ծառայության տվյալներով՝ փետրվարի 24-ին էլ Լեհաստան էր մեկնել Ուկրաինայի 29 000 քաղաքացի:Ավելին13:0626.02.22 -
ՄիջազգայինՊատերազմը հասել է Կիև. Ուկրաինայի մայրաքաղաքում զինված մարդկանց են վնասազերծումՌուսական ու ուկրաինական ուժերի միջև թեժ մարտեր են ընթանում Վասիլկով քաղաքում: Լուրը հաստատել է քաղաքապետը՝ միաժամանակ հերքելով, թե ռուսական ուժերը գրավել են Վասիլկովի ռազմական օդակայանը: Այնտեղ է գտնվում օդուժի հրամանատարության տակտիկական ավիացիայի 40-րդ բրիգադը:Ավելին13:0426.02.22 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական պատերազմը երկար կտևի. Էմանուել ՄակրոնՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը երկար կտևի: Նա կոչ է արել նախապատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքներին: «Այս պատերազմը երկար կտևի և դրա հետ կապված բոլոր ճգնաժամերը նույնպես շարունակվելու են: Դրա համար մենք պետք է պատրաստվենք», - ասել է Ֆրանսիայի նախագահը: Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մակրոնի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահն աջակցում է Ռուսաստանի անջատմանը SWIFT-ից ու Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներին։ «Պետք է ասեմ, որ նա Ուկրաինայի իսկական բարեկամն է։ Ֆրանսիան մեր կողքին է ամենադժվար պահերին», - Twitter-ի իր միկրոբոլոգում գրել էր Զելենսկին։Ավելին13:0026.02.22 -
ՀասարակականԳագիկ Ջհանգիրյանը կհրավիրվի ԱԱԾ՝ հարցաքննությանՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը կհարցաքննվի ԱԱԾ-ում՝ շուրջ 22 տարի առաջ սպանված զինծառայողի գործով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է զինծառայող Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանից։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սպանված զինծառայող Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ՝ պահանջելով հարցաքննել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, ում պահանջով զինվորական դատախազություն է ուղարկվել սպանված զինծառայողի վերաբերյալ քրեական գործը, այնուհետև ապօրինաբար կասեցվել։ Հայարփի Սարգսյանի փոխանցմամբ՝ միջնորդությունը քննիչը մերժել էր, թեև նախաքննությունը երկարացնելու միջնորդությամբ հենց քննիչն էր նշել նրանց հարցաքննելու անհրաժեշտությունը, սակայն անհայտ պատճառով նրանց չէր հարցաքննել, գործը այդպես էլ ցանկանում էր կարճել։ «Դատախազը քննիչին ուղղված գրությամբ հայտնել էր, որ իրավասու չէ նրանց արարքներին իրավական գնահատական տալ առանց վերջիններիս՝ վաղեմության ժամկետի հետ կապված դիրքորոշման, մինչդեռ քննիչը դա ևս անտեսել էր»,- նշեց Սարգսյանը։ Քննիչի կողմից միջնորդությունը մերժելու որոշման դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատախազին, ինչը բավարարվել է։ Բողոքը բավարարելու մասին որոշմամբ նշվել է, որ քրեական գործի լուծման տեսանկյունից կարևորություն ունի պարզելու 25.09.2001թ. կայացված վարույթը կասեցնելու որոշման օրինականությունը ստուգած դատախազի կողմից դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկված չլինելու պատճառը, որպեսզի համածառայակիցների կողմից Արման Հակոբյանին բռնության ենթարկելու վերաբերյալ քննությամբ ստացված փաստական տվյալներին իրավական գնահատական տրվեին, ինչպես նաև կատարվեին անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական գործողությունները։ Բացի այդ՝ քրեական գործով մինչ 11.11.2008թ.՝ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման վերացումը, դատավարական ղեկավարում իրականացրած դատախազներին պետք է հարցաքննել քրեական գործում արտացոլված հանցավոր արարքները որևէ քրեաիրավական գնահատականի արժանացած չլինելու և անհրաժեշտ ու հնարավոր քննչական գործողությունները, որոնց անդրադարձել է նաև դատախազը 11.11.2008թ. որոշմամբ, կատարված չլինելու պայմաններում, քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը չվերացնելու վարույթը չվերսկսելու պատճառների շուրջ։ «Ստացվում է, որ գլխավոր դատախազության դատախազը ևս գտնում է, որ մինչև 2008թ. գործը վերահսկող բոլոր դատախազները, ինչպես նաև 2001թ. գործը կասեցնելու ապօրինի որոշման օրինականությունը ստուգած զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը պիտի հարցաքննվեն, որպեսզի պարզվի ապօրինի կարգով գործը կասեցնելու պատճառը»,- ընդգծեց փաստաբանը։ Հիշեցնենք, որ զինծառայող Արման Հակոբյանի սպանությունը տեղի է ունեցել 2000թ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 03.45-ի սահմաններում. ՀՀ ՊՆ N զորամասի 5-րդ գումարտակի հսկիչ-անցագրային կետում ժամապահ Արման Վարդանի Հակոբյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախկինում գործող քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով՝ սպանության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում հանցանք կատարած անձանց չհայտնաբերելու պատճառաբանությամբ 2001թ քննիչի կողմից որոշում է կայացվել՝ գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ 2008թ նոյեմբերի 11-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է և արդեն այդ վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հակոբյանի համածառայակցին, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։ Տուժողի իրավահաջորդը դեռևս տարիներ առաջ ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանին հասցեագրված դիմումով բարձրաձայնել է իր վարկածը, համաձայն որի՝ որդու սպանությունը կատարվել է զորամասում կորած զենքի վերաբերյալ Ա. Հակոբյանի կողմից սպաներին տեղյակ պահելու պատճառով։ Մասնավորապես, ըստ զինվորի հոր, զորամասի մի շարք զինծառայողներ, մասնավորապես, սպա Սամվել Սարիբեկյանը գիտությամբ, համածառայակիցներ Գարիկ Հովհաննիսյանը, Արշակ Շահբազյանը, Սիմոն Մուրադյանը Ա. Հակոբյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու, նրան ստորացնելու նպատակով տարել են զորամասում հեղինակություն վայելող այլ զինծառայողների մոտ, որտեղ դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ մի քանի ժամ անց սպանել նրան։ Ավելին՝ զինծառայողի հայրը գտնում էր, որ դեպքի մանրամասներն ու դրանք կատարողները հայտնի են, սակայն նախաքննական մարմինը կոծկում է։ Գործի վարույթը հետագայում կրկին կասեցվել է, իսկ տարիներ անց՝ 2021թ մայիսին սպանված զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 2000 թվականին սպանված զինծառայող Արման Հակոբյանի գործով քննություն իրականացրած պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալ։ ՀՔԾ-ն ներկայացված հաղորդումը նախ ուղարկել էր ՔԿ ներքին անվտանգության վարչություն՝ քննարկման, մինչդեռ փաստաբանի գնահատմամբ՝ նշված կառույցն իրավասու չէ քննել հանցագործության մասին հաղորդումներ, իրականացնել քննչական գործողություններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180֊181֊րդ հոդվածներով սահմանված կարգով։ Արդյունքում՝ փաստաբանը բողոք է ներկայացրել ՀՔԾ՝ անգործության դեմ, ինչը բավարարվել է և հաղորդումը քննության առարկա է դարձվել ՀՔԾ-ում։ Նախապատրաստված նյութերի հիման վրա 2021թ հունիսին ՀՔԾ-ում քրեական գործի հարուցումը մերժվել էր, ինչի դեմ փաստաբանը ևս բողոք է ներկայացրել։ ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել է փաստաբանի բողոքը՝ վերացնելով հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով։ ՀՔԾ-ի լուծարումից հետո գործը քննվել է ԱԱԾ-ում։Ավելին12:5926.02.22 -
ՀասարակականՄտահոգված ենք Ուկրաինայում ընթացող զարգացումներով. Էդուարդ ԱղաջանյանՄտահոգված ենք Ուկրաինայում ընթացող զարգացումներով, քանի որ ցանկացած պատերազմ ողբերգություն է՝ բազմաթիվ կորսված կյանքերով և զրկանքներով, ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Նա հիշեցրել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գլոբալ համավարակի պայմաններում սանձազերծված ագրեսիվ պատերազմն ունեցել է իր ողբերգական հետեւանքները և լրջորեն խաթարել է ԵԱՀԿ-ի վստահելիությունը: «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունը ստորագրելուց ավելի քան մեկ տարի անց խաղաղության հեռանկարները դեռևս անորոշ են մեր տարածաշրջանում: Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները, ինչն արտահայտվում է Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմամբ, պետական սահմանի երկայնքով շարունակական ռազմական սրացումներով և հրադադարի խախտումներով, հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մինչ այժմ շարունակվող ապօրինի կալանքով, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումով և յուրացումով: Այս ամենը չի կարող դիտարկվել որպես Ադրբեջանի կողմից վստահության մթնոլորտ ստեղծելու պատրաստակամություն»,-հայտարարել է Աղաջանյանը: Պատգամավորն ընդգծել է՝ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը քանիցս ապացուցել է, որ պատրաստ է ձեռնարկել իրական քայլեր տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ: «Մենք կարծում ենք, որ այս նպատակին հասնելու համար կողմերն առաջինը պետք է կատարեն իրենց պարտականությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններում: Ցավոք, ակնհայտ հակասություն կա Ադրբեջանի հայտարարած խաղաղ գոյակցության մասին մտադրության ու իրական գործողությունների միջև: Ադրբեջանը շարունակաբար կեղծում կամ խեղաթյուրում է եռակողմ համաձայնագրերի դրույթները, երբեմն նույնիսկ հանդուգն կերպով հորինում նորերը, որոնք աղերս չունեն այս փաստաթղթերի բովանդակության կամ ոգու հետ: Նմանօրինակ մտացածին դրույթներից մեկն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն է», որը հնարավոր չէ գտնել երեք եռակողմ հայտարարություններից և ոչ մեկում, և ինչն ուղիղ սպառնալիքի դրսեւորում է և ահաբեկչություն Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ: Հարգելի գործընկերներ, Լեռնային Ղարաբաղում ներկա իրավիճակը Ադրբեջանի կողմից «Հելսինկիի եզրափակիչ ակտի» մի քանի առանցքային սկզբունքների բացահայտ խախտման արդյունք է, որոնց թվում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալը, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա, թե ուժի կիրառման արդյունքները՝ պատերազմական հանցագործություններով և միջազգային մադասիրական իրավունքի խախտումներով, կարող են երբևէ երկարատև և կայուն խաղաղության համար հիմք դառնալ: Տարածաշրջանում այսպիսի խաղաղության հնարավոր է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,-իր ելույթում նշել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:Ավելին12:5226.02.22 -
ՀայաստանՀայաստանում տիեզերական բնագավառի ծրագրերը նոր թափ են ստանում. Վահագն ԽաչատուրյանՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարի, Թուլուզ III համալսարանի նախագահ Ժան Մարկ Բրոտոյի, ինչպես նաև Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ադմինիստրատոր, նախարարին կից խորհրդակցական մարմնի անդամ Միշել Դավուդյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Ինժեներական քաղաք» նախագծին, ՀՀ ԲՏԱ նախարարության, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիայի Թուլուզ III համալսարանի միջև առկա և զարգացման հեռանկարներ ունեցող համագործակցության հնարավորություններին: Նախարար Խաչատուրյանն ընդգծել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրագործման կարևորությունը, որում շահագրգռված են և՛ պետական գերատեսչությունները, և՛ մասնավոր ոլորտի ներկայացուցիչները: Քննարկվել է նաև «Ինժեներական քաղաք»-ում ֆրանսիական ընկերությունների տեղակայման հնարավորությունը: Նախարարը ֆրանսիական կողմին շնորհակալություն է հայտնել գերհամակարգչի նվիրատվության նախաձեռնության համար և նշել վերջինիս կարևորությունը ինչպես տեխնիկական կրթություն ստացող ուսանողների, այնպես էլ գիտական գործունեություն ծավալող ոլորտի ներկայացուցիչների համար: Նախարարը հավելել է, որ ներկայումս Հայաստանում տիեզերական բնագավառի ծրագրերը նոր թափ են ստանում և այս գերհամակարգչի գործածության համատեքստում հնարավոր կլինեն նաև այլ համագործակցություններ: Թուլուզ III համալսարանի նախագահը խոսել է նաև կրթական ոլորտում համագործակցության մասին՝ մատնանշելով Գիտությունների ակադեմիայի հետ ստորագրված համաձայնագիրը, որը հնարավոր կդարձնի Թուլուզ III համալսարանի նույնատիպ մագիստրոսական ծրագրերում նաև հայ ուսանողների ներգրավումը:Ավելին12:5026.02.22 -
ՄիջազգայինԵկել է վճռորոշ պահը Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ որոշում կայացնելու հարցում. ԶելենսկիՈւկրաինայի նախագահը Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցում քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտության ներկա իրավիճակը և Ուկրաինայի` ԵՄ անդամակցության հարցը: «Եկել է վճռորոշ պահը մեկընդմիշտ փակելու բազմամյա քննարկումը և որոշում կայացնելու՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել ենք հետագա գործուն օգնության և ուկրաինացիների ազատ ապագայի համար հերոսական պայքարի մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ինսթագրամ»-ի իր էջում գրել է Զելենսկին:Ավելին12:4326.02.22 -
ՀասարակականԱրցախի ՄԻՊ-ը շնորհավորել է ՀՀ իր նոր գործընկերոջը«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Հայաստանի և Արցախի համար այս դժվարագույն ժամանակահատվածում չափազանց կարևոր է մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների կողմից օպերատիվ, մարդակենտրոն և իրավունքակենտրոն գործունեությունը՝ հիմնված իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության կարևորագույն սկզբունքների վրա։ Այն իրողությունները, որի պայմաններում ապրում ենք մենք Հայաստանում և Արցախում, ստիպում են առավել մեծ ջանքեր ներդնելու արտաքին գործոններից եկող՝ մասնավորապես Ադրբեջանի կողմից Հայաստանում և Արցախում ապրող մարդկանց իրավունքների համատարած խախտումների արձանագրման, միջազգային կառույցներին իրազեկելու ու դրանց դեմ պայքարելու համար։ Նախորդ տարիների ընթացքում Արցախի և Հայաստանի ՄԻՊ կառույցների միջև հաստատվել են ինստիտուցիոնալ բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք անկախ Պաշտպանների փոփոխությունից շարունակել են զարգանալ և կատարելագործվել։ Այդ համագործակցությունը լավագույնս դրսևորվել է թե՛ 2016 և 2020թթ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում իրականացված լայնածավալ փաստահավաք աշխատանքների ընթացքում, թե՛ առօրյա գործունեության մեջ տարաբնույթ հարցերի շուրջ կարծինքների փոխանակման և խորհրդակցությունների տեսքով։ Մարդու իրավունքների նոր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի մասնագիտական ու մարդկային որակները և արդյունավետ աշխատանքը նոր խթան են լինելու ձևավորված համագործակցությունը շարունակելու և փոխգործակցության նորանոր բնագավառներ ընդգրկելու համար»։Ավելին12:3126.02.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Զինված մարդիկ՝ Կիևում. խոցվել է ուկրաինական 821 ռազմական օբյեկտ | 26.02.2022Ավելին12:3026.02.22 -
ՄիջազգայինՊուտինը, Լավրովը, Մեդվեդևը և ևս 98 պաշտոնյա պատժամիջոցների տակ էՊուտինի և Լավրովի նկատմամբ առաջին անգամ պատժամիջոցներ են սահմանվել. ՌԴ նախագահն ու արտաքին գործերի նախարարության ղեկավարը, այդ թվում՝ 98 պաշտոնյա, ինչպես նաև բելառուսական բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, ներառված են ԵՄ-ի սև ցուցակում։ Նրանց մուտքը ԵՄ արգելված չէ, սակայն եթե հայտնաբերվեն նրանց ունեցվածքը, ապա դրանք կսառեցվեն։ Սև ցուցակում են նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը (նախկին նախագահ) և ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։ Ֆինանսական և տեխնոլոգիական խիստ սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի 64 առանցքային կառույցի, այդ թվում՝ նախագահի վարչակազմի, պաշտպանության նախարարության, արտաքին հետախուզական ծառայության, Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերության, էներգետիկայի, ինքնաթիռաշինության և ֆինանսական ոլորտների ընկերությունների նկատմամբ։ Նրանց սահմանափակվեց մուտքը կապիտալի շուկա և ցանկացած տեսակի ֆինանսական ծառայություններ, տեխնիկական աջակցություն և առևտուր նրանց հետ ռազմական կամ երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների, ինչպես նաև նավթի արդյունահանման տեխնոլոգիաների և սարքավորումների հետ: Արգելվում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի, մասնավորապես՝ կապի համակարգերի, էլեկտրոնիկայի, կիսահաղորդիչների, ավիացիոն և տիեզերական բաղադրիչների արտահանումը Ռուսաստան։ 2022 թվականի ապրիլի 12-ից կփակվի կառավարության, Ռուսաստանի Կենտրոնական բանկի և մի շարք առևտրային բանկերի մուտքը կապիտալի եվրոպական շուկա։Ավելին12:1726.02.22