Լրահոս

2022-03-07
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի է Հայաստանի բռնցքամարտի Մ22 տարեկանների թիմի կազմը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
    Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմը, որով ընտրանին կմասնակցի Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, հայտնի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպավանում ուսումնամարզական հավաքի ավարտից մի քանի օր շուտ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարեց այն կազմը, որով թիմը կմասնակցի առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկվել են` Գայանե Տեր-Բարսեղյան (48 կգ), Արևիկ Դոխոյան (52 կգ), Էլիտա Քոչարյան (60 կգ), Սեյրան Եղիկյան (48 կգ), Հենրիկ Սահակյան (52 կգ), Էրիկ Թոխյան (54 կգ), Ռուսլան Ասլիկյան (57 կգ), Արթուր Սահակյան (60 կգ), Արթուր Շահբազյան (63,5 կգ), Հարություն Հակոբկոխյան (67 կգ), Նարեկ Զաքարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Գոռ Ներսիսյան (80 կգ), Հենրիկ Ճղիկյան (86 կգ), գերծանր քաշ` Հովհաննես Փափազյան: Աղամալյանն իր խոսքում առանձնակի շնորհակալություն հայտնեց այն բռնցքամարտիկներին, որոնք չեն ընդգրկվել հավաքականում: Հայաստանի ընտրանին Խորվաթիա կմեկնի մարտի 11-ին:
    13:42
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 36 վթար. 5 մարդ զոհվել է, 58-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 4-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 196 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, խարդախության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 5 մարդ զոհվել է, 58-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    13:34
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահը բարերար Ալեք Բաղդասարյանին հանձնել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալը
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 7-ին ընդունել է բարերար, Հայ կրթական հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին։ Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Արցախի կրթության և սոցիալական ոլորտներում Հայ կրթական հիմնարկության կողմից տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Արցախի դպրոցներում ինժեներական մտքի զարգացման, դպրոցների տեխնիկական հագեցվածության, գույքով ապահովման և դպրոցաշինության հետ կապված նախագծերը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության և Ալեք Բաղադասարյանի անձնական ներդրումը մեր հանրապետությունում կրթության ոլորտի զարգացման գործում՝ նշելով, որ այն արդեն իսկ դրական դերակատարություն է ունենում ուսումնական գործընթացի բարելավման վրա: Նախագահ Հարությունյանն Արցախի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար բարերար Ալեք Բաղդասարյանին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նրա ակտիվ ու հայրենանվեր գործունեությունը կկրի շարունակական բնույթ: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը:
    13:25
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ պատվիրակությունը մեկնել է Բելառուս՝ մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցություններին
    ՌԴ պատվիրակությունը մեկնել է Բելառուս՝ մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին։
    13:08
    07.03.22
    Ավելին
  • Տնտեսական
    Եվրոպայում գազի գինը նոր ռեկորդ է սահմանել
    Եվրոպայում բնական գազի գինը ապրիլին մատակարարելու համար նոր ռեկորդ է սահմանել` գերազանցելով 1000 խորանարդ մետրի դիմաց 2600 ԱՄՆ դոլարը։ Տեղեկությունը հայտնում է «Փրայմ» տնտեսական լուրերի գործակալությունը։ ICE լոնդոնյան բորսայի տվյալներով՝ ըստ TTF ինդեքսի` ապրիլի ֆյուչերսների գինը աճուրդի բացման պահին կազմել է 2366,8 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար, իսկ արդեն մի քանի րոպե անց գերազանցել է 2500 դոլարը։ Առայժմ առավելագույն գինը կազմել է 2603,5 ԱՄՆ դոլար, ինչը 20 տոկոսով բարձր է ուրբաթ օրվա հաշվարկային գնից՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 2170,2 դոլար։
    13:00
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Mercedes CLՏ 63»-ը Երևանում շրջում էր կեղծ համարանիշներով. ղեկին ոստիկանության նախկին աշխատակցի որդին է եղել
    Մարտի 6-ին Երեւանի պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքում սև գույնի Mercedes CLՏ 63 մակնիշի ավտոմեքենան շրջում է կեղծ համարանիշներով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, իրավապահները տաք հետքերով Արցախի պողոտայում հայտնաբերում են կասկածելի Mercedes-ը և այն տեղափոխում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ավտոմեքենայում հայտնաբերվում է 700 OZ 07 համարանիշներ, որով նշված ավտոմեքենան մայրաքաղաքում «վեր ու վար է արել»։ Իսկ նրա իսկական համարանիշները եղել են 37 CV 050։ Կայքի տեղեկություններով՝ վարորդը եղել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 36-ամյա Գուրգեն Աբրահամյանը, ում հայրը ոստիկանության նախկին աշխատակից է եղել։ Գ. Աբրահամյանը մի քանի տարի առաջ նմանատիպ արարք կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից։
    12:55
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայում բացվում է վեց հումանիտար միջանցք, լռության անհրաժեշտ ռեժիմը հայտարարվել է․ ՌԴ ՊՆ
    ՌԴ ՊՆ-ն հայտնում է նաև, որ երեկ ուկրաինացի ազգայնականները Մարիուպոլում մոտ 150 խաղաղ բնակչի են օգտագործել որպես կենդանի վահան և կրակ են բացել ԴԺՀ-ի մարտիկների վրա խաղաղ բնակիչների թիկունքից։ Ուկրաինական նացիստների կողմից հրաձգության հետեւանքով սպանվել է 4 և վիրավորվել 5 խաղաղ քաղաքացի։
    12:53
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևան-Երևան ճանապարհին մահվան ելքով վրաերթ է եղել
    Մարտի 6-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ճանապարհին՝ Չարենցավան քաղաքի ցուցանակի մոտ, դիակ կա: Պարզվել է, որ մահացածը 39-ամյա Գնել Ստեփանյանն է, որին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 6-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 30-րդ կմ-ին «Բիդ» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Գնել Ստեփանյանին: Նույն օրը 28-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանություն։ Կատարվում է նախաքննություն:
    12:52
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    KPMG խոշորագույն աուդիտորական ընկերությունը կասեցնում է աշխատանքը Ռուսաստանում և Բելառուսում
    Աշխարհի խոշորագույն աուդիտորական ընկերություններից մեկը՝ KPMG-ն հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում և Բելառուսում ուկրաինական ճգնաժամի ֆոնին։ «Մենք հավատում ենք, որ մյուս գլոբալ ընկերությունների հետ միասին պատասխանատվություն ենք կրում այն բանի համար, որ պատասխանենք Ուկրաինայում Ռուսաստանի իշխանության կողմից շարունակվող ռազմական գրոհին։ Որպես արդյունք մեր ռուսաստանյան և բելառուսական գրասենյակները կլքեն KPMG ցանցը»,- ասված է ընկերության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրությունում։ Նշվում է նաև, որ KPMG-ն ավելի քան 4,500 աշխատակից ունի Ռուսաստանում և Բելառուսում, և նրանց հետ աշխատանքային կապերի խզումն անհավանական ծանր է։ «Մենք կձեռնարկենք հնարավոր միջոցներն՝ այս անցումային փուլում մեր նախկին գործընկերներին աջակցելու համար, որոնց վրա կազդի այս որոշումը»։
    12:46
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է. ՀՀ ԱԳՆ
    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը մեկնաբանել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը: -Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել եւ որ չնայած դժվարություններին, կարելի է մտածել հարաբերությունների կարգավորման մասին: Ի՞նչպես կմեկնաբանեիք այս հայտարարությունը: – ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և, բնականաբար, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է: – Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ինչպիսի՞ն է Հայաստանի ԱԳ նախարարության դիրքորոշումը այս հայտարարության վերաբերյալ: - Մեզ համար դա անհասկանալի խոսույթ է, և սրա մասին գիտեն բոլորը: Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես Կառավարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակում:
    12:44
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Զառա» խանութ-սրահից 2 անձ ատրճանակի սպառնալիքով 2,3 մլն դրամ է գողացել․ հանգամանքները պարզվում են
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքը բացահայտելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ երկու անձինք, ավազակությամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2022 թ. մարտի 06-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 3-րդ հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Զառա» խանութ-սրահի գանձապահների՝ կողմնակի անձանց մուտքն արգելված աշխատասենյակ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել են այդ պահին աշխատասենյակում գտնվող աշխատակցուհու վրա, պահանջել հեռանալ գանձապահների սենյակից, որից հետո չհրկիզվող պահարանից հափշտակել են ընկերությանը պատկանող, նախնական տվյալներով, 2.392.000 ՀՀ դրամ գումարը ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով: Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են խանութի անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները և ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք անձինք: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
    12:38
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին գտնվում է ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո․ ՀՀ ՊՆ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
    12:27
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մեկ շաբաթում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 9 ռումբ, 2 հրթիռ և 1196 նռնակ
    2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 752 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 7 ելք: Որից 3-ը չոր խոտածածկ տարածքներում, 2-ը աղբանոցներում: Բոլոր դեպքերում էլ հրշեջ-փրկարարների հմուտ ու արագ գործողությունների շնորհիվ ժամանակին կանխվել են՝ տուժածներ չկան: Նշված ժամանակահատվածում, ԱՀ սահմանամերձ շրջաններում, որտեղ ընթացել են մարտական գործողություններ՝ շարունակվել են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումները՝որոնք ցավոք արդյունք չեն տվել: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ: Ընդհանուր առմամբ այս շաբաթ հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 9 ռումբ, 3 պայթուցիչ, հակատանկային 2 ական, 3 արկ, 2 հրթիռ և նռնականետի 1196 նռնակ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 26, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 13 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 բացում, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացու տեղափոխում: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 8 կանչերի:
    12:24
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    38-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ հորեղբորն անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով
    ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչի մահվան հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Տվյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մարտի 5-ին, որի հիման վրա դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը Գյումրի քաղաքի Մ.Սարգսյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է նույն հասցեում բնակվող 63-ամյա բնակչի դին: Արտաքին զննությամբ տուժածի գլխի շրջանում հայտնաբերվել են արնանման հետքեր և քերծվածքներ: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նույն օրը հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժածի եղբոր` 1984թ. ծնված որդին: Վերջինս հարցաքննվել է դեպքի հանգամանքների շուրջ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
    12:16
    07.03.22
    Ավելին
  • Հասարակական
    ԶՊՄԿ-ում ես բաժնեմաս չունեմ և երբիցե չեմ ունեցել. Վահե Հակոբյան
    Ես երբևիցե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բաժնեմաս չեմ ունեցել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը։ «Հոգնել եմ դրա մասին խոսելուց։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ես բաժնեմաս չունեմ և երբիցե չեմ ունեցել։ Մինչև 2016 թվականը ես եղել եմ գլխավոր տնօրենի տեղակալ, 2016-18 թթ եղել եմ Սյունիքի մարզպետ, 2019 թվականից՝ խորհրդի անդամ մինչև 2020 թվականի օգոստոսի 2-ը։ Այդքանով իմ ներկայությունը սահմանափակվում է ԶՊՄԿ-ում», - ասաց Վահե Հակոբյանը։
    12:08
    07.03.22
    Ավելին
  • Զինված ուժեր
    Ադրբեջանի ԶՈՒ-ն վերջին օրերին պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը
    Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ողղությամբ, կեղծ է և ոչ մի առնչություն չունի իրականության հետ: Իրականում նշված ուղղություններում վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից, որի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Ադրբեջանական կողմից նշված խախտումների արդյունքում ՊԲ ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
    11:58
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արփինե Հովհաննիսյանը երեխա է ունեցել
    ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը երեխա է ունեցել, որը նրա առաջնեկն է, տեղեկացնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։ 38-ամյա Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանը տղա են ունեցել։ Հովհաննիսյանը ծննդաբերել է «Աստղիկ» ԲԿ-ում։
    11:56
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչո՞ւ են բոլորը կենտրոնանում հացահատիկի վրա, ավելի ռիսկային խնդիրներ կան. Աղաջանյան
    Հացի պաշարների մասին տեղեկությունը գաղտնի է, հրապարակման ենթակա չէ։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՔՊ-ակա պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով հարցին, թե հացահատիկի ներկրման առումով ռիսկեր կա՞ն ՀՀ–ի համար, և հնարավո՞ր է` հացի գնաճ լինի։ «Հացահատիկը բազմապիսի ռիսկերից մեկն է, որը կարող է բխել ռուս-ուկրաինական ճգնաժամից։ Ինչո՞ւ են բոլորը կենտրոնանում հենց հացահատիկի վրա։ Կան այլ խնդիրներ, միգուցե ավելի կաևոր և ռիսկային, քան հացահատիկը»,–ասաց Աղաջանյանը։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ իր հերթին հայտնեց, որ առնվազն այս պահին ինքը նման խնդրի մասին լուրեր չունի։ Սակայն, նրա խոսքով, ակնհայտ է, որ ռիսկեր կան, ամբողջ աշխարհում ամեն ինչի ռիսկ կա։
    11:45
    07.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանում Պուտինի նկատմամբ և ոչ միայն
    Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նոր Զելանդիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ խոսքը Ուկրաինայում հատուկ գործողության հետ կապված անձանց համար մուտքի արգելք սահմանելու մասին է: Հրապարակված ցուցակում մոտ 100 մարդ կա։
    11:42
    07.03.22
    Ավելին