Լրահոս
Տնտեսական
13:00
07.03.22
142

Եվրոպայում գազի գինը նոր ռեկորդ է սահմանել

Եվրոպայում բնական գազի գինը ապրիլին մատակարարելու համար նոր ռեկորդ է սահմանել` գերազանցելով 1000 խորանարդ մետրի դիմաց 2600 ԱՄՆ դոլարը։ Տեղեկությունը հայտնում է «Փրայմ» տնտեսական լուրերի գործակալությունը։

ICE լոնդոնյան բորսայի տվյալներով՝ ըստ TTF ինդեքսի` ապրիլի ֆյուչերսների գինը աճուրդի բացման պահին կազմել է 2366,8 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար, իսկ արդեն մի քանի րոպե անց գերազանցել է 2500 դոլարը։

Առայժմ առավելագույն գինը կազմել է 2603,5 ԱՄՆ դոլար, ինչը 20 տոկոսով բարձր է ուրբաթ օրվա հաշվարկային գնից՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 2170,2 դոլար։