Լրահոս
Հայաստան
12:55
07.03.22
148

«Mercedes CLՏ 63»-ը Երևանում շրջում էր կեղծ համարանիշներով. ղեկին ոստիկանության նախկին աշխատակցի որդին է եղել

Img default alt hy

Մարտի 6-ին Երեւանի պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքում սև գույնի Mercedes CLՏ 63 մակնիշի ավտոմեքենան շրջում է կեղծ համարանիշներով։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, իրավապահները Արցախի պողոտայում հայտնաբերել են Mercedes-ը և այն տեղափոխել պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Ավտոմեքենայում հայտնաբերվել  է 700 OZ 07 համարանիշը, որով նշված ավտոմեքենան մայրաքաղաքում «վեր ու վար է արել»։ Մեքենայի իսկական համարանիշը եղել է 37 CV 050։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը եղել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 36-ամյա Գուրգեն Աբրահամյանը, ում հայրը ոստիկանության նախկին աշխատակից է եղել։ 

Գ. Աբրահամյանը մի քանի տարի առաջ նմանատիպ արարք կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից։