Լրահոս
Միջազգային
11:42
07.03.22
154

Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանում Պուտինի նկատմամբ և ոչ միայն

Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նոր Զելանդիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ խոսքը Ուկրաինայում հատուկ գործողության հետ կապված անձանց համար մուտքի արգելք սահմանելու մասին է:

Հրապարակված ցուցակում մոտ 100 մարդ կա։