Լրահոս
Հասարակական
12:08
07.03.22
165

ԶՊՄԿ-ում ես բաժնեմաս չունեմ և երբիցե չեմ ունեցել. Վահե Հակոբյան

Ես երբևիցե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բաժնեմաս չեմ ունեցել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը։

«Հոգնել եմ դրա մասին խոսելուց։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ես բաժնեմաս չունեմ և երբիցե չեմ ունեցել։ Մինչև 2016 թվականը ես եղել եմ գլխավոր տնօրենի տեղակալ, 2016-18 թթ եղել եմ Սյունիքի մարզպետ, 2019 թվականից՝ խորհրդի անդամ մինչև 2020 թվականի օգոստոսի 2-ը։ Այդքանով իմ ներկայությունը սահմանափակվում է ԶՊՄԿ-ում»,- ասել է Վահե Հակոբյանը։