Լրահոս
Զինված ուժեր
11:58
07.03.22
243

Ադրբեջանի ԶՈՒ-ն վերջին օրերին պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը

Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ողղությամբ, կեղծ է և ոչ մի առնչություն չունի իրականության հետ, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Իրականում նշված ուղղություններում վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից, որի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Ադրբեջանական կողմից նշված խախտումների արդյունքում ՊԲ ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: