Լրահոս
Հայաստան
11:45
07.03.22
277

Ինչո՞ւ են բոլորը կենտրոնանում հացահատիկի վրա, ավելի ռիսկային խնդիրներ կան. Աղաջանյան

Img default alt hy

Հացի պաշարների մասին տեղեկությունը գաղտնի է, հրապարակման ենթակա չէ։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է ՔՊ-ակա պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով հարցին, թե հացահատիկի ներկրման առումով ռիսկեր կա՞ն ՀՀ-ի համար, և հնարավո՞ր է` հացի գնաճ լինի։

«Հացահատիկը բազմապիսի ռիսկերից մեկն է, որը կարող է բխել ռուս-ուկրաինական ճգնաժամից։ Ինչո՞ւ են բոլորը կենտրոնանում հենց հացահատիկի վրա։ Կան այլ խնդիրներ, միգուցե ավելի կաևոր և ռիսկային, քան հացահատիկը»,- ասել է Աղաջանյանը։

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ իր հերթին հայտնել է, որ առնվազն այս պահին ինքը նման խնդրի մասին լուրեր չունի։ Սակայն, նրա խոսքով, ակնհայտ է, որ ռիսկեր կան, ամբողջ աշխարհում ամեն ինչի ռիսկ կա։