Լրահոս
2022-03-07
-
ՄիջազգայինՊեսկովը նշել է Ուկրաինայում հատուկ գործողության դադարեցման պայմաններըՌուսաստանը Ուկրաինային ասել է, որ կարող է դադարեցնել հատուկ գործողությունը «ցանկացած պահի», եթե Կիևը կատարի Մոսկվայի պայմանները, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս հարցազրույցը հրապարակվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլից ընդամենը երկու ժամ առաջ։ «Նրանց (ուկրաինացիներին) ասել են, որ այս ամենը կարող է մի պահ կանգ առնել»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում Reuters-ը։Ավելին16:4407.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինան գեղեցիկ երկիր է, որտեղ ապրում են բարի և գեղեցիկ մարդիկ․ ԿադիրովՉեչնիայի լավան Ռամզան Կադիրովն իր Telegram ալիքում կոչ է արել Ուկրաինայի բնակիչներին «չօգտագործել որպես վահան»։ «Ուկրաինան գեղեցիկ երկիր է, որտեղ ապրում են բարի և գեղեցիկ մարդիկ»,- գրել է նա՝ նշելով, որ ռուսները, ինչպես ուկրաինացիները, ցանկանում են, որ «ոչ ոք չսասանի խաղաղությունը մեր երկրներում և մեր հարաբերություններում»։Ավելին16:3207.03.22 -
ՀասարակականԼեռնային Ղարաբաղը և Սիրիան օգնություն են ուղարկել Կիևի և Զապորոժիեի բնակիչներինՍիրիայից և Լեռնային Ղարաբաղից մարդասիրական օգնություն են հասցրել Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակչության համար։ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային վերահսկման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևի խոսքով՝ Սիրիայից մատակարարվել է 50 տոննա պարենային մթերք, Լեռնային Ղարաբաղից՝ 14 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք։Ավելին16:1607.03.22 -
ՀասարակականԵրասխում զոհված սերժանտ Հրաչ Մանասարյանը երկու անչափահաս որդի ուներ (լուսանկար)Ադրբեջանական զինված ուժերի կողմից այսօր՝ մարտի 7-ին, հայկական մարտական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետեւանքով զոհված ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը ծնունդով Սյունիքի մարզի Ակներ գյուղից էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ակների գյուղապետ Սպարտակ Մինասյանը։ Գյուղապետը հայտնեց, որ վերջին տարիներին սերժանտ Մանասարյանն ընտանիքի հետ Վեդի էր տեղափոխվել։ «Ամուսնացած էր, երկու մանկահասակ երեխա ուներ։ Ընտանիքում երեք եղբայր էին ու մեկ քույր. ինքը փոքրն էր»,- պատմեց Սպարտակ Մինասյանը։ Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այսօր՝ 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։Ավելին16:1107.03.22 -
ՄիջազգայինՌուսաստանը հաստատել է ոչ բարեկամ երկրների ցանկըՌուսաստանի կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։ «Ցուցակում ներառված են Ավստրալիան, Ալբանիան, Անդորրան, Միացյալ Թագավորությունը, այդ թվում՝ Ջերսին, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Ջիբրալթարը, Եվրամիության անդամ երկրները, Իսլանդիան, Կանադան, Լիխտենշտեյնը, Միկրոնեզիան, Մոնակոն, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Հարավային Կորեայի Հանրապետությունը, Սան Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սինգապուրը, ԱՄՆ–ը, Թայվանը, Ուկրաինան, Չեռնոգորիան, Շվեյցարիան, Ճապոնիան»,–նշված է հաղորդագրության մեջ:Ավելին16:0907.03.22 -
ՀասարակականԱդրբեջանի իրական մտադրություններում խաղաղությունը բացակայում է. Արման ԹաթոյանԱդրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով և անմիջական պատասխանատվություն են կրում այսօր Երասխում ադրբեջանական նշանառու կրակոցներով ՀՀ զինծառայողներին հրազենային վիրավորումներ հասցնելու, նրանցից մեկին սպանելու համար, այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Չի կարելի անտեսել փաստերն առ այն, որ` 1. ադրբեջանական զինված ծառայողները պատերազմի սպառնալիքների ներքո տեղակայված են ՀՀ գյուղերի հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին. 2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Գեղարքունիքում և Սյունիքում ֆիզիկապես ներկա են շինություններում և հողատարածքներում (արոտվայրեր, վարելահողեր և այլն), որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են: 3. Պարբերաբար կրակում են մեր գյուղերի, այդ թվում` Երասխի խաղաղ բնակիչների, նրանց տների ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին, զբաղված են գողություններով, դիտավորյալ խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքները և թույլ չեն տալիս, որ խաղաղ բնակիչները վաստակեն ընտանիքի եկամուտը և այլն: 4. Նրանց ցինիկ հանցավոր արարքների պատճառով վտանգված է մարդկանց անվտանգ կյանքը, խաթարված է բնականոն ապրելակերպն ու անվտանգությունը, մարդիկ զրկվել են ազատ տեղաշարժի հնարավորությունից, հայտնվել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ: Արցախում պատերազմից հետո բնույթով նույն խախտումներն են, բայց առավել ագրեսիվ դրսևորումներով (խաղաղ բնակիչների սպանության դեպքեր և այլն): 5. Ադրբեջանական իշխանությունները պատերազմից հետո խորացրել են հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը: Այս փաստն ապացուցված է իմ զեկույցում: Ակնհայտ է, որ նրանց իրական մտադրություններում խաղաղությունը բացակայում է, դա միայն շղարշ է արտաքին աշխարհի համար, իսկ երկու ժողովուրդների միջև թշնամանքը, արտաքին թշնամու շարունակական կերպարը հայատյացության տեսքով` սեփական իշխանությունը պահպանելու միջոց: 6. Անչափ կարևոր գործոն է, որ ադրբեջանական զինված որևէ ծառայող իր հանցանքների համար չի պատժվել, այդ արարքները միայն խրախուսվել են ադրբեջանական իշխանությունների կողմից: 7. ՀՀ զինծառայողները պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու առողջությունը, խաղաղ ու անվտանգ կյանքը», - նշել է Արման Թաթոյանը։Ավելին15:5707.03.22 -
ՀասարակականՈստիկանների կողմից ուժ կիրառելու հետևանքով պատերազմի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոցՊատերազմի մասնակցի Մանուել Մանուկյանի եղբայրը՝ Սամվել Մանուկյանն իր ֆեյսբուքյանն էջում գրել է․ Հենց նոր զանգեցին տեղեկացրեցին որ ոստիկանների կողմից ուժ կիրառելու հետևանքով, շտապ օգնության մեքենայով Քառօրյա պատերազմի մասնակից և Արցախյան պատերազմի վիրավոր Մանուել Մանուկյանին եղբորս՛ տեղափոխել են Արմենիա Բժշկական կենտրոն։ Նշենք, որ Մանուել Մանուկյանին ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկել բարձրախոսով Կառավարության մոտ ակցիա իրականացնելու փորձ անելու համար։Ավելին15:5407.03.22 -
ՄիջազգայինՌուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները կարող են հանդիպել Անթալիայում մարտի 10-ինՌուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը կարող է կայանալ մարտի 10-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները հաստատել են Անթալիայում հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը։ Հանդիպումը տեղի կունենա եռակողմ ձևաչափով՝ դիվանագիտական ֆորումում», - ասել է Չավուշօղլուն:Ավելին15:4107.03.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Զոհ և վիրավոր ունի հայկական կողմը. փոխհրաձգություն Երասխում | 06.03.2022Ավելին15:3007.03.22 -
ՀասարակականԱրարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Լուրը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։Ավելին14:4007.03.22 -
Զոհվել է պայմանագրային զինծառայող Հրաչ Արամի Մանասարյանը․ մեկ զինծառայող վիրավոր էՄարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, հայտնում են ՊՆ-ից։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։Ավելին14:3807.03.22 -
Հայաստան«BMW»-ից գողացել են 12 միլիոն դրամի ոսկյա զարդեր, մարմարաշենցի է ձերբակալվելՓետրվարի 26-ին՝ ժամը 18.35-ին, 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Մասիս քաղաքի Հերացու փողոցում «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայից գողացել են ոսկյա զարդեր: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից էլ անմիջապես դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբը: Ոչ թե գաղտնի, այլ բացահայտ հափշտակություն էր: Կողոպուտը տեղի էր ունեցել ժամը 18.20-ին: Ոսկերչական խանութը փակելուց հետո տերը ոսկեղենը տեղավորել էր մեքենայի հետևի նստելատեղին, ու մինչ կքայլեր ու կնստեր «ԲՄՎ»-ն` լսել էր մի կնոջ աղաղակը, որ ոսկեղենը տարան... Տարեց վարորդը շրջվել ու նկատել էր, որ ոսկեղենն այլևս չկա: Նկատել էր նաև բակերի ուղղությամբ անհետացող երիտասարդի թիկունքը: Կորուստը մեծ էր` ավելի քան 12 միլիոն դրամի: Առաջին հարցերից մեկը, որ հետաքրքրեց իրավապահներին, հետևյալն էր. մի՞շտ է խանութպանը ոսկեղենը նույն կերպ տեղափոխել: Պատասխանը սպասելի էր` ամեն օր: Թեև կատարվածը կողոպուտ էր, սակայն կողոպտողի վերաբերյալ որևէ կողմնորոշիչ բան պարզել չհաջողվեց: Ամեն ինչ կատարվել էր արագ ու անսպասելի, հասկանալի էր, որ հանպատրաստից կատարված կողոպուտ չէր: Հարուցվեց քրեական գործ, Մասիսի քրեական հետախույզներն էլ ձեռնարկեցին անհրաժեշտ բոլոր միջոցառումները, և շուտով ստացվեցին օպերատիվ տվյալներ, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ` «Օպել» մակնիշի իր մեքենայով: Փետրվարի 28-ին նա հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ մարմարաշենցին տարբեր օրերի հետևել էր խանութպանին և համոզվել, որ նա ամեն անգամ իր հետ տեղափոխում է ոսկեղենը: Ծրագրել էր իր քայլերը, նաև նշագծել անվտանգ փախուստի ճանապարհը` տեսահսկող սարքերից զուրկ փողոցներով ու բակերով: Մեքենան էլ կայանել էր խուլ մի տեղ, հետաքրքրասեր աչքերից հեռու: Մարմարաշենցի երիտասարդը ձերբակալվել է, գողոնը մասամբ հայտնաբերվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:Ավելին14:3007.03.22 -
ՀայաստանՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում նախատեսվում է շատրվանային համալիր կառուցելՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել: Տարածքը ներկայում գտնվում է անբարեկարգ վիճակում: Երևանի քաղաքապետ Հայկ Սարգսյանը հանձնարարել է շատրվանների կառուցման համար նախագծման մրցույթ հայտարարել: Միևնույն ժամանակ նշվել է, որ տարածքի ջրամատակարարման հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, քանի որ Գետառի մեջ թափվող մետրոյի ջրերը կարող են ծառայել հենց այդ նպատակին:Ավելին14:2607.03.22 -
ՄիջազգայինՌԴ պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարելՈւկրաինական կողմի հետ բանակցությունների մեկնող ռուսաստանյան պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Բրեստի օդանավակայանում։ Դա պարզ է դարձել FlightRadar-ի տվյալներից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Դա այն նույն ինքնաթիռն է, որ նախորդ անգամ պատվիրակությանը հասցրել էր Բելառուս։ Ենթադրվում է, որ ռուսական պատվիրակության անդամները պետք է մեքենաներով հասնեն բանակցությունների համար նախանշված վայր:Ավելին14:2007.03.22 -
ՀասարակականԿառավարության շենքի դիմացից Մանուկյանի և Ավետիսյանի բերման ենթարկման կապակցությամբ ՄԻՊ-ը մեկնել է ոստիկանություն․ ՄԻՊԱյսօր ավելի վաղ Կառավարության շենքի դիմացից Մանուել Մանուկյանի և Արտակ Ավետիսյանի բերման ենթարկման կապակցությամբ ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության համապատասխան բաժանմունքներ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք հաջորդիվ։Ավելին14:1407.03.22 -
ՄիջազգայինԿիևը հրաժարվել է բացել Ռուսաստանի առաջարկած մարդասիրական միջանցքներըՌուսական առաջարկին համապատասխան մարդասիրական միջանցքների բացումն անընդունելի է ուկրաինական կողմի համար, այս դիրքորոշումը հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ «Սա անընդունելի տարբերակ է մարդասիրական միջանցքների բացման համար», - ասել է նա ճեպազրույցում։ Հիշեցնենք՝ Մակրոնի խնդրանքով ռուսական զորքերը հրադադար են հայտարարել հումանիտար միջանցք բացելու համար։Ավելին14:1207.03.22 -
ԱրցախԱդրբեջանցիները կրակել են Խրամորթ գյուղի ուղղությամբ. հայկական կողմը պատասխանել էԳնդացիրով, ավտոմատով Աղդամի դիրքերից թշնամին երեկ կրակել է Խրամորթ գյուղի ուղղությամբ: Մերոնք պատասխան կրակ են բացել, ինչից հետո է միայն լռել թշնամու կրակահերթը:Ավելին14:1107.03.22 -
ՄիջազգայինՉինաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. ԱԳՆՉինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դերը Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների առաջխաղացման գործում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միջնորդություն իրականացնել: Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին։ «Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դերը հաշտեցման խթանման և բանակցությունների անցկացումը խթանելու գործում, ինչպես նաև պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրականացնի անհրաժեշտ միջնորդությունը», - ասել է նա: Վան Ին ընդգծել է, որ Պեկինը որոշակի աշխատանք է կատարել բանակցությունների առաջխաղացման ուղղությամբ և սերտ կապեր է պահպանում բոլոր կողմերի հետ:Ավելին14:0107.03.22 -
ՀայաստանԱրագածոտնում և Արմավիրում ապօրինի որսի դեպքեր են արձանագրվել, առգրավվել են որսորդական հրացաններԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի համաձայն փետրվարի 24-ից ՀՀ մի շարք մարզերում իրականացվում են ապօրինի որսի կանխարգելման միջոցառումներ, որի ընթացքում ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերում արձանագրվել է ապօրինի որսի 3 դեպք, առգրավվել է հայտնաբերված ԻԺ-43, ՄՌ-43, ՄՌ-27 տեսակի հարթափող որսորդական հրացան, նաև որսված 24 հատ տափաստանային արտույտ տեսակի թռչուն: Միջոցառումների ընթացքում ՀՀ Լոռու մարզում հայտնաբերվել է նաև ապօրինի փայտանյութ տեղափոխող «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենա՝ առանց համապատասխան փաստաթղթերի 4խմ վառելափայտով։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Իրականացվում են վարչական վարույթներ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Միջոցառումները շարունակվում են։Ավելին13:5007.03.22 -
Հայաստան«Կիսաբաց լուսամուտներ»-ի «պատճառով» հորեղբայրը կրակել է եղբորորդու հետույքինԿոտայքի մարզում, մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 07։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 70-ամյա Սամվել Պ.-ն ահազանգել է ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ եղբորորդին՝ 35-ամյա Մհեր Պ.-ն եկել է իրենց տուն, ինչ-որ առարկայով հարվածել իր գլխին, որից հետո ինքը իր որսորդական հրացանից կրակել է վերջինիս հետույքին: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 06։00-ի սահմաններում Սամվել Պ-ի եղբոր որդին՝ Մհեր Պ-ն, նախկինում ունեցած կենցաղային հարցերի պատճառով եկել է Սամվել Պ-ի բնակության վայր, փակել բակի դարպասը, այդ ընթացքում Սամվել Պ-ն բացել է տան պատուհանը, որի ժամանակ Մհեր Պ-ն ինչ-որ առարկայով հարվածել է նրա գլխին։ Այդ մասին ոստիկաններին հայտնել է Սամվել Պ-ն և ավելացրել՝ դրանից հետո ինքը իր տան չհրկիզվող պահարանից վերցրել է իրեն պատկանող «ԻԺ 58» տեսակի 16 մմ տրամաչափի որսորդական հրացանը և կրակել Մհեր Պ-ի վրա։ Նյութերի նախապատրաստման ընթացքում արդեն հետաքննիչին Մհեր Պ-ն հայտնել է, որ ինքը գնացել է նշված հասցե, որպեսզի պարզի, թե ինչու է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ընթացքում Սամվելը իր մահացած ծնողների հասցեին վարկաբեկիչ արտահայտություններ արել։ Ինքը թակել է դարպասը, սակայն ոչ ոք չի բացել, և երբ փորձել է հեռանալ, լսել է կրակոցի ձայն, ու զգացել է, որ իր աջ կողմի հետույքային մասում ստացել է հրազենային վիրավորում։ Նա հայտնել է նաև, որ երբ վայր է ընկել, իրեն է մոտեցել Սամվելը, սակայն ինքը չի հիշում՝ արդյո՞ք նրա ձեռքին հրացան եղել է, թե ոչ։ Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։Ավելին13:4307.03.22