Լրահոս
Հասարակական
16:11
07.03.22
1 295

Երասխում զոհված սերժանտ Հրաչ Մանասարյանը երկու անչափահաս որդի ուներ (լուսանկար)

Img default alt hy

Ադրբեջանական զինված ուժերի կողմից այսօր՝ մարտի 7-ին, հայկական մարտական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետևանքով զոհված ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը ծնունդով Սյունիքի մարզի Ակներ գյուղից էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Ակների գյուղապետ Սպարտակ Մինասյանը։

Գյուղապետը հայտնել է, որ վերջին տարիներին սերժանտ Մանասարյանն ընտանիքի հետ Վեդի էր տեղափոխվել։

«Ամուսնացած էր, երկու մանկահասակ երեխա ուներ։ Ընտանիքում երեք եղբայր էին ու մեկ քույր. ինքը փոքրն էր»,- պատմել է Սպարտակ Մինասյանը։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այսօր՝ 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։