Լրահոս
Հայաստան
14:26
07.03.22
134

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել

Img default alt hy

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել: Տարածքը ներկայում գտնվում է անբարեկարգ վիճակում:

Երևանի քաղաքապետ Հայկ Սարգսյանը հանձնարարել է շատրվանների կառուցման համար նախագծման մրցույթ հայտարարել:

Միևնույն ժամանակ նշվել է, որ տարածքի ջրամատակարարման հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, քանի որ Գետառի մեջ թափվող մետրոյի ջրերը կարող են ծառայել հենց այդ նպատակին: