Լրահոս
14:38
07.03.22
1 467

Զոհվել է պայմանագրային զինծառայող Հրաչ Արամի Մանասարյանը․ մեկ զինծառայող վիրավոր է

Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։

Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, հայտնում են ՊՆ-ից։

Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։