Լրահոս
Միջազգային
15:41
07.03.22
325

Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները կարող են հանդիպել Անթալիայում մարտի 10-ին

Img default alt hy

Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը կարող է կայանալ մարտի 10-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները հաստատել են Անթալիայում հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը։ Հանդիպումը տեղի կունենա եռակողմ ձևաչափով՝ դիվանագիտական ֆորումում»,- ասել է Չավուշօղլուն: