Լրահոս
2022-03-07
-
ՄիջազգայինՈւկրաինան հրաժարվում է իր քաղաքացիներին տարհանել ՌԴ ու Բելառուս՝ Մոսկվայի բացած 6 միջանցքներովՈւկրաինայի իշխանությունը հրաժարվում է ռուսական կողմի բացած 6 հումանիտար միջանցքներով իր քաղաքացիներին տարհանել Ռուսաստան և Բելառուս: Ռուս-ուկրաինական բանակցություններ, Մոսկվա-Կիեւ, Զելենսկի-Պուտին, ուկրաինական կողմ, ուկրաինա պատերազմ, ռուսաստան պատերազմ, Ուկրաինա Ղրիմ, Российско-украинские переговоры, Москва-Киев, Зеленский-Путин, война на Украине, война России, Украина Крым, Russian-Ukrainian, Moscow-Kyiv, Zelensky-Putin, Ukraine war, Russia war, Ukraine Crimea, Xrim, ukraina, ukraina paterazm, Ուկրաինա քաղաքացիներ, Մոսկվա միջանցք, Ռուսաստան-Բելառուս Պաշտոնական Կիևի կարծիքով, իրական մարդասիրության դրսևորում կլիներ, եթե թեժ կետերից միջանցքներ բացվեին դեպի Ուկրաինայի ապահով շրջաններ:Ավելին22:1707.03.22 -
ԱրցախԱդրբեջանական քարոզչամեքենան լծվել է ռուս խաղաղապահներին վարկաբեկելու և զրպարտելու գործին․ ՄԻՊՎերջին օրերին Ադրբեջանի ռազմատեղեկատվական աղբյուրները կեղծ լուրեր են տարածում հայ-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին։ Այդ կերպ Ադրբեջանը ցանկանում է արդարացնել խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունները և, միաժամանակ, հող նախապատրաստել հաջորդող արարքների ու սադրանքների համար։ Մարտի 6-ին Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրազենային զինատեսակներով կրակոցներ էր արձակել ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի ուղղությամբ, իսկ այսօր՝ մարտի 7-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, նույն հատվածում կիրառվել է ականանանետ, արձակված արկերը պայթել են գյուղի գերեզմանոցի հարևանությամբ։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Նկարագրված գործողություններին զուգահեռ ադրբեջանական քարոզչամեքենան լծվել է Արցախում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովող ռուսական խաղաղապահ ուժերին և հատկապես հրամանատարական կազմին վարկաբեկելու և զրպարտելու գործին։ Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր գործողությունները և ռուս խաղաղապահներին ուղղված զրպարտանքները կրում են համակարգային և ուղղորդված բնույթ, կազմակերպվում են ադրբեջանական իշխանությունների իմացությամբ և նրանց հրահանգով։ Արձանագրվող բոլոր դեպքերը կրկին ապացուցում են ադրբեջանական կողմի ուղիղ և անառարկելի դիտավորությունը՝ խաթարելու Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության բնականոն կյանքը և էթնիկ զտման ենթարկելու Արցախը։Ավելին22:1407.03.22 -
ՀասարակականՀՀ իշխանությունների քաղաքական կուրսը մերձեցումն է Թուրքիայի հետ՝ ցանկացած գնով. Վիգեն ՀակոբյանԵթե հաշվի առնենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումում տարբեր երկրների ներկայացուցիչներ տեսակետներ են հայտնելու ռուս-ուկրաինական խնդրի և դրա շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ, ապա ՀՀ պատվիրակության դիրքորոշումն այնքան էլ հասկանալի չէ, քանի որ ՀՀ իշխանությունները համառորեն խուսափում են որևէ տեսակետ հայտնել նույն ռուս-ուկրաինական զարգացումների շուրջ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ «Մասնավորապես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հենց այսօր էլ՝ բրիֆինգի ժամանակ, երբ թեմայի շուրջ հարց տրվեց, ուղղակիորեն ասաց, որ որևէ մեկնաբանություն չկա։ Սա այն դեպքն է, երբ մեկնաբանություն չլինելը ոչ թե դիվանագիտական հնարք կամ մոտեցում է, այլ իսկապես չգիտեն՝ ինչ ասել, որովհետև ո՛չ ինֆորացված են, ոչ էլ կողմնորոշված։ Այս պարագայում Անթալիա գնալը, որն, իդեպ, իր ստատուսով այնքան էլ բարձր ֆորում չէ, դժվարանում եմ ասել՝ ինչ է տալու։ Հայաստանի պատվիրակությունը Թուրքիա ամենաքիչը մեկնում է, որպեսզի համաշխարհային և տարածաշրջանային պրոբլեմների մասին խոսի։ Կարծում եմ՝ այցի հիմնական նպատակը զուտ Թուրքիայում հայտնվելն է։ ՀՀ իշխանությունների այսօրվա նոր գործընկերները՝ թուրքերը, հրավիրել են, և ՀՀ իշխանություններն ուղղակի չեն կարողանում նրանց մերժել. մի կողմից չեն կարողանում, մյուս կողմից՝ չեն էլ ուզում, որովեհետև հայաստանյան գործող իշխանությունների քաղաքական կուրսը մերձեցումն է Թուրքիայի հետ՝ ցանկացած գնով»,- նշեց Վիգեն Հակոբյանը՝ կրկին շեշտելով, որ Անթալիայի ֆորումի մասնակցելով՝ ՀՀ իշխանությունները փորձում են թուրքերի հետ նոր հանդիպում ունենալ և արտահայտել բարիդրացիական վերաբերմունքը Թուրքիայի ղեկավարության նկատմամբ։ Քաղտեխնոլոգը շեշտեց՝ լուրջ չէ խոսել տարածաշրջանային և համաշխարհային պրոցեսների շուրջ Հայաստանի դիրքորոշումների մասին, որովեհետև գոնե երկրի ներսում դրանք չեն հանրայնացվում։ «Եթե այդ խնդիրների շուրջ իշխանություններին հարց է տրվում, ապա, օրինակ, երկրի վարչապետը գերադասում է բառի բուն իմաստով ԱԺ-ում դեբոշ սարքել՝ միայն թե հնարավորություն ստանա հարցից խուսափելու և տապալելու ցանկացած միջոցառում, որտեղ ինչ-ինչ ուժեր կարող են պահանջել կոնկրետ դիրքորոշում հայտնել»,- նշեց մեր զրուցակիցը։Ավելին22:0707.03.22 -
Միջազգային«Կիևի մոտ թեժ մարտեր են». ռուսները պնդում են՝ «ազգայնականները թաքնվում են խաղաղ բնակիչների հետևում»Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունն այսօր Ռոստովի մարզի երկնքում որսացել է ուկրաինական Տոչկա-Ու հրթիռ: Առավոտյան նույն Տոչկա-Ու հրթիռներով ուկրաինական ուժերը հարվածել են Լուգանսկի նավթաբազային: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինան ազգայնականների հետ սադրանք է կազմակերպում Խարկովի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում:Ավելին22:0107.03.22 -
Անցկացվել են գործնական պարապմունքներՀրետանային ստորաբաժանումների փոխգործակցությունը և անձնակազմի անհատական պատրաստվածությունը զարգացնելու նպատակով մարտի 7-ին N զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները բացազատել են հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։Ավելին21:5607.03.22 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլն ավարտվել էՌուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է, հայտնել է Բելառուսում Ռուսաստանի դաշնության դեսպանատունը։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Հիշեցնենք՝ Բելառուսում՝ Բելովեժյան պուրակում, ընթանում էր Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլը: ՌԴ պատվիրակության ղեկավար Մեդինսկին ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլում կփորձի կրկին բարձրացնել հումանիտար միջանցքների թեման:Ավելին21:5307.03.22 -
ՄիջազգայինԹուրքիան ու Ադրբեջանը կարող են Ռուսաստանի համար 2-րդ ճակատ բացել Հարավային ԿովկասումՓորձագետների խոսքով՝ Բաքուն Անկարայի հովանավորությամբ հող է նախապատրաստում Ռուսաստանի համար Կովկասում երկրորդ ճակատ բացելու համար: Թուրքիան կրկնում է երկրորդ համաշխարհայինի սցենարը, երբ Ստալինգրադի ճակատամարտի ելքը խորհրդային զորքի համար դեռ պարզ չէր, բայց Անկարան արդեն նախապատրաստվում էր հարձակման Հարավային Կովկասում:Ավելին21:5107.03.22 -
ՀասարակականԲացահայտվել է Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքը. Երևանի բնակիչը ձերբակալվել էՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով հարուցված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները: Դեպքի առթիվ 2022թ. մարտի 6-ին՝ ժամը 08:10-ին, ահազանգ էր ստացվել, որ նշված ավտոճանապարհի Չարենցավանի ցուցանակի մոտ անհայտ անձի դիակ կա: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր կողմից վարած BYD մակնիշի ավտոմեքենայով հիշյալ ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթացող ուղղության վրա, վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի 49-ամյա բնակչին և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ դիմել է փախուստի՝ տղամարդուն անզգուշությամբ պատճառելով մահ: Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի բնակիչը, ով հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նշանակվել են դիակի դատաբժշկական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ, «BYD մակնիշի ավտոմեքենան առգրավվել է, 49-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Երևանի բնակիչը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին21:4507.03.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն դադարեցնում է Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն ու առևտրատնտեսական բնականոն հարաբերությունները Ռուսաստանի և Բելառուսի հետԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի համապատասխան հանձնաժողովների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն արգելելու և Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ բնականոն առևտրային հարաբերությունները դադարեցնելու մասին օրինագծի շուրջ։ «Համաձայնության ենք եկել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն արգելելու և Ռուսաստանի և Բելառուսի հետ բնականոն առևտրային հարաբերությունների դադարեցման վերաբերյալ օրենսդրական հետագա քայլերի շուրջ»,- նշված է ԱՄՆ օրենսդիրների տարածած հայտարարությունում։Ավելին21:3907.03.22 -
ՀասարակականԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ՀՀ-ում ու Արցախում ստեղծված գործակալական ցանցԱԱԾ-ն հայտնում է , թե օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանում ու Արցախում ստեղծված ևս մեկ գործակալական ցանց է բացահայտել և չեզոքացրել : Ըստ հաղորդագրության` դրանում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի պետական մարմինների աշխատակիցներ։ Դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, ըստ որի` օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները սոցիալական կայքերում տեղադրել են բարձր վարձատրությամբ աշխատանքի վերաբերյալ գովազդային կեղծ հայտարարություններ՝ որպես պայման առաջարկելով լրացնել աշխատանք փնտրողի անհատական և կենսագրական տվյալները, ապա առաջարկել են համագործակցել իրենց հետ և տեղեկություններ տրամադրել, այդ թվում՝ Արցախի և Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, ռազմական տեխնիկայի, զորամասերի, սպառազինության, մարտական դիրքերի վերաբերյալ։ Ըստ ԱԱԾ-ի, որոշ դեպքերում հավաքագրված անձինք օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ հանդիպել են երրորդ երկրներում և ստացել ծածկանուններ, հանձնել պետական, ռազմական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։ Հաղորդվում է, որ գործակալական այս ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված են եղել Արցախի դեմ սպասվող պատերազմի և դրա հստակ օրվա մասին: Պետական դավաճանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 16 անձ, նրանցից 10-ը կալանավորվել են։Ավելին21:3207.03.22 -
ՄիջազգայինԵՄ-ն սկսել է քննարկել կառույցին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դիմումները. AFPԵվրամիությունում մեկնարկել է կառույցին անդամակցելու համար Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դիմումների քննարկման ընթացակարգը, հայտնում է Agence France-Press գործակալությունը։ Հրապարակման համաձայն՝ Եվրահանձնաժողովը պետք է պաշտոնական եզրակացություն կազմի, որից հետո ԵՄ 27 անդամները կորոշեն՝ տրվելու՞ է արդյոք նշված պետություններին ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ։ Դրական որոշման դեպքում Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային բարդ և երկար բանակցություններ են սպասվում, նշել է Agence France-Press-ը։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ ԵՄ անդամակցության վերաբերյալ Ուկրաինայի դիմումը պետք է Վրաստանի և Մոլդովայի դիմումներից առանձին քննարկվի։Ավելին21:2607.03.22 -
Զինված ուժերԵրեխաների խաղալու ամենասիրած փողոցը՝ թշնամու նշանառության տակ. իրավիճակը ԵրասխումԳյուղացիները պատմել են, որ թշնամին երկու անգամ է կրակել՝ առավոտյան ու կեսօրին: Գնդակոծության պահին երեխաները դպրոցի ճանապարհին են եղել, որը դիրքերից մոտ մեկ կիլոմետր է հեռու:Ավելին21:2307.03.22 -
ՀասարակականԿառավարությունն օժտվել է տեխնիկական անվտանգության պահանջներ ընդունելու իրավասությամբԱզգային ժողովում մարտի 4-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ տեխնիկական անվտանգության ոլորտում գործող մի շարք տեխնիկական կանոնակարգեր, որոնց հիման վրա իրականացվում է տեխնիկական անվտանգության փորձաքննություն, ուժը կորցրած են ճանաչվելու սույն թվականի ապրիլ ամսին: Դրանց փոխարեն գործելու են ԵԱՏՄ կանոնակագերը, որոնցով հնարավոր չէ իրականացնել տեխնիկական փորձաքննություն: «ԵԱՏՄ կանոնակարգերով կարգավորվում են արտադրանքի անվտանգության մասին պահանջները, իսկ ազգային տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործման տեխնիկական անվտանգության ապահովման պահանջները: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել կառավարությանն օրենքով օժտել տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ, հրահանգներ ընդունելու իրավասությամբ, որի հիմքով էլ լրացում է կատարվում վերը նշված Օրենքի 4-րդ հոդվածում»,- նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը:Ավելին21:2207.03.22 -
ՄիջազգայինԷրդողանը չի բացառել առևտրում ռուբլու գործածման հնարավորությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է առևտրում ռուսական ռուբլի օգտագործելու հնարավորության մասին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով A Haber հեռուստաալիքին։ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որում քննարկման հիմնական թեման է եղել հակամարտությունն Ուկրաինայում, տեղի է ունեցել կիրակի և տևել է մոտ մեկ ժամ։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են օգտագործել «դոլարը, եվրոն, ռուբլին, ոսկին ու յուանը՝ առևտրում», իսկ Ռուսաստանի նախագահն իր հերթին կհրահանգի արևածաղկի ձեթով բեռնված 30 նավ ուղարկել, որոնք այժմ Ազովի ծովում են»,- հաղորդել է հեռուստաալիքը։Ավելին21:1607.03.22 -
ՀասարակականՀՀ ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և դիտորդական առաքելության տեղակայումըՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել մարտի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ․ «Մարտի 7-ին, ՀՀ սահմանագոտու արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, ևս մեկ զինծառայող ստացել է վիրավորում: Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորված զինծառայողին: Չնայած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե ՀՀ ԶՈՒ զինծառայողը զոհվել է իրենց ստորաբաժանումների գործողությունների հետեւանքով, մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունը համահունչ է ադրբեջանական ստորաբաժանումների ագրեսիվության աճի տրամաբանությանը: Դատապարտելով ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանությունը՝ հարկ ենք համարում ընդգծել, որ այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը: Կարևոր ենք համարում նաև, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին պատշաճ գնահատական տրվի միջազգային հանրության կողմից»:Ավելին21:1107.03.22 -
ՀասարակականՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանինՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթություններ և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, մասնավորապես՝ Ուկրաինայում գտնվող ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանության հարցեր: Պաշտպանը դեսպանի հետ կիսվել է նաև նախորդ շաբաթ Արցախ կատարած այցի արդյունքում արձանագրված փաստերով ու հետևություններով: Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում շփման գծին և ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած վերջին դեպքերը: Պաշտպանի դիրքորոշմամբ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Տվյալ քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր վերջերս դատապարտվեցին համապատասխանաբար 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը նշել է, որ սրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է:Ավելին21:0407.03.22 -
ՀասարակականՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Թիերի ՌիբոյինՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։ Մասնավորապես, Թիերի Ռիբոն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ տարվող աշխատանքներին, ներառյալ ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո անհետ կորած անձանց առնչությամբ իրականացվող աշխատանքներին: ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է նաև 44-օրյա պատերազմից հետո ԿԽՄԿ մանդատի շրջանակում Արցախում իրականացվող ծրագրերը: Իր հերթին Պաշտպանը պատվիրակության ղեկավարին է ներկայացրել նախորդ շաբաթ Արցախ կատարված այցի ընթացքում արձանագրած փաստերն ու հետևությունները: Պաշտպանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում շփման գծին կամ ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած դեպքերը: Պաշտպանի դիրքորոշմամբ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Նման քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր դատապարտվել են համապատասխանաբար և 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը նշել է, որ դրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է:Ավելին20:5707.03.22 -
ՀասարակականՇիրակի մարզում փետրվար ամսին գրանցվել է 175 ծնունդՇիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մարտի 1-ից մարտի 7-ը ծնվել է 35 երեխա՝ 17 տղա, 18 աղջիկ, նրանցից մեկը զույգ է եղել։ Փետրվար ամսին գրանցվել է 175 ծնունդ, նրանցից 93-ը տղա, 82-ը աղջիկ է եղել, փետրվարին մարզում մեկ զույգ է լույս աշխարհ եկել։Ավելին20:4607.03.22 -
ՀասարակականՀայաստանի շահերից է բխում Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը․ ՇարմազանովՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «Տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը հղի է թուրք-ադրբեջանական սպառնալիքի աճով։ Բաքվի այսօրվա սադրանքն ակնհայտորեն կապ ունի նաեւ Արեւմուտք-Ռուսաստան խորացող հակամարտության հետ։ Շարունակվող հակամարտությունից թուրք-ադրբեջանական թշնամին հարմար առիթի դեպքում փորձելու է օգտվել։ Հայաստանի շահերից է բխում Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի պահպանումն ու ամրապնդումը։ Մեր փոքր տարածաշրջանում կա երկու հզոր բանակ՝ ռուսական ու թուրքական։ Նրանցից առաջինը մեր դաշնակիցն է, որը պաշտպանում է հայ-թուրքական սահմանն ու Արցախի մնացած մասը,իսկ երկրորդը՝ մեր գլխավոր սպառնալիքը։ Հավաքական Արեւմուտքի հետ սին հույսեր կապողներին հիշեցնեմ, որ նրանց նավերը չեն բարձրանում Հայկական լեռները։ Իսկ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ գոնե այս պահին արեւմտյան նավերը նույնիսկ անզոր են մտնելու ուկրաինական նավահանգիստներ։ Հետեւաբար, Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացման կողմնակիցներն ակամայից կողմ են թուրք-ադրբեջանական ազդեցության մեծացմանը»։Ավելին20:3907.03.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ականներ՝ Խրամորթի ուղղությամբ, կրակոցներ՝ Երասխի. ադրբեջանցիներն ակտիվացել ենԱվելին20:3007.03.22