Լրահոս
Հասարակական
15:54
07.03.22
3 766

Ոստիկանների կողմից ուժ կիրառելու հետևանքով պատերազմի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Պատերազմի մասնակցի Մանուել Մանուկյանի եղբայրը՝ Սամվել Մանուկյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հենց նոր զանգեցին տեղեկացրեցին, որ ոստիկանների կողմից ուժ կիրառելու հետևանքով շտապ օգնության մեքենայով Քառօրյա պատերազմի մասնակից և Արցախյան պատերազմի վիրավոր Մանուել Մանուկյանին՝ եղբորս,՛ տեղափոխել են Արմենիա Բժշկական կենտրոն»։

Մանուել Մանուկյանին ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկել բարձրախոսով Կառավարության մոտ ակցիա իրականացնելու փորձ անելու համար։